Ռեստորանային սպանությունը Ղազախստանում էթնիկ լարվածություն է առաջացրել

Ռեստորանային սպանությունը Ղազախստանում էթնիկ լարվածություն է առաջացրել

Հոդվածի առանցքում

  • Հունվարի 6-ին 200 մարդ դուրս էր եկել քայլարշավի դեպի Կարագանդայի տարածաշրջանային ոստիկանության շենքը՝ արդարություն պահանջելով: Քայլարշավը ցույցերի նկատմամբ զգայուն վերաբերմունք ունեցող Ղազախստանում նկատելի իրադարձություն էր և անցել է ոստիկանության խիստ հսկողությամբ: Որոշ մասնակիցներ, ըստ Ազատություն ռադիոկայանի, կոչ են արել երկրից արտաքսել հայերին:

Ուշադրությանն արժանի

Հունվարի մեկի գիշերը՝ Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ Ղազախստանի Կարագանդա քաղաքում, որը երկրում մեծությամբ չորրորդն է, «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում սպանվել է 23-ամյա ղազախ: Եվս երեք մարդ վիրավորվել են դանակի հարվածներից: Վիճել են երկու խումբ երիտասարդներ: Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ մի խմբում հայեր էին, մյուսում՝ ղազախներ:

 

Հունվարի 6-ին 200 մարդ դուրս էր եկել քայլարշավի դեպի Կարագանդայի տարածաշրջանային ոստիկանության շենքը՝ արդարություն պահանջելով: Քայլարշավը ցույցերի նկատմամբ զգայուն վերաբերմունք ունեցող Ղազախստանում նկատելի իրադարձություն էր և անցել է ոստիկանության խիստ հսկողությամբ: Որոշ մասնակիցներ, ըստ Ազատություն ռադիոկայանի, կոչ են արել երկրից արտաքսել հայերին:

 

Eurasianet-ը գրում է, որ Կարագանդայի նահանգապետ Յերլան Կոշանովը հանդիպել է ցուցարարների հետ և վստահեցրել, որ գլխավոր դատախազն այս գործով անձնական պատասխանատվություն է ստանձնել:

Հունվարի 3-ին Կարագանդայի ոստիկանությունը հայտարարեց, որ ձերբակալվել են երեք կասկածյալներ՝ Թորգոմ Մալխասյանը, Սոխակ Մալխասյանը և Քայիր Նադիրբեկովը ու ևս մեկ կասկածյալի՝ Նարեկ Գուրուրյանին հետախուզում են: Վերջինս հունվարի 7-ին Telegram-ում տեսանյութ է տարածել՝ ընդունելով, որ մասնակցել է ծեծկռտուքին, բայց պնդելով, որ ոչ ոքի չի սպանել: «Պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի իշխանություններին և խնդրում եմ ապահովել իմ անվտանգությունն ու արդար դատաքննություն: Պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արածների համար, բայց ինձ վրա չեմ վերցնի ուրիշի մեղքը: Ես մարդասպան չեմ», – տեսաուղերձում ասում է նա:

Միաժամանակ հայկական մեդիան հաղորդեց, որ երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր ղազախ գործընկերոջ՝ ԱԳ նորանշանակ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ: Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները և Կարագանդայի միջադեպը:

Նույն օրը՝ հունվարի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով չտարածել չճշտված տեղեկություններ, որոնք մանիպուլացնում են հասարակական կարծիքը և ազգամիջյան երանգ են հաղորդում միջադեպին, որը Հայաստանի կառավարությունն անվանում է կենցաղային բնույքի քրեական պատահար: Ղազախստանի իշխանությունները ևս հորդորել են սոցմեդիայում չտարածել կեղծ լուրեր:

Ղազախստանի համար, որը միջազգային հարթակներում պարբերաբար ընդգծում է իր բազմաէթնիկ բնակչության փաստը և երկրում միջէթնիկ հարմոնիան, միջադեպի և դրան հետևած ցույցերի էթնիկ երանգը մտահոգիչ է:

Ղազախստանի և Հայաստանի իշխանություններն ընդգծեցին, որ ամանորի գիշերվա ծեծկռտուքում էթնիկ գործոն չի եղել, բայց ցուցարարները պնդում են, որ կարևոր չէ ինչ են ասում Աստանան և Երևանը, հիմա կատրվածն ունի էթնիկ երանգ:

Eurasianet-ի թղթակից Ալմազ Կումենովն ընդգծում է, որ սոցցանցերի ազգայնական օգտատերերն արդարություն են պահանջում՝ կոչ անելով հայ համայնքի դեմ գործի դնել ճնշումներ: Կումենովան հավելում է, որ կան հավեհարդար տեսնելու կոչեր, ինչպես նաև Ղազախստանի հյուսիսային Սեմեյ քաղաքում մարդիկ սրճարաններ են մտնում՝ հայեր գտելու, որոնց դեմ կթափեն իրենց զայրույթը:

Խորհրդային շրջանից առաջ և այդ տարիներին ամբողջ Եվրասիայից մարդիկ էին տեղափոխվում, երբեմն նաև բռնի, դեպի այն տարածք, որի վրա հիմա Ղազախստանն է: 1989-ի անկախությունից կարճ ժամանակ առաջ ղազախները Ղազախստանում նույնիսկ մեծամասնություն չէին: Այդ ժամանակ երկրի բնակչությունը 16.4 մլն էր, որի միայն 39.7 տոկոսն էին ղազախներ, իսկ 37.8 տոկոսը ռուսներ էին: Անկախությանը հաջորդած տարիներին Ղազախստանում ընդունեցին բազմէթնիկության գործոնը, միաժամանակ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով ղազախների համար՝ նաև կոչ անելով երկրից դուրս ապրող ղազախներին վերադառնալ Ղազախստան:

Վերջին մի քանի տարիներին Ղազախստանում դատախազները կենտրոնանում են հատկապես այն անձանց վրա, որոնք վնասում են ղազախներին:  2015թ-ի մարտին մի կնոջ ատելություն հրահրելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցցանցում գրել է, թե Ղազախստանը պետք է միանա Ռուսաստանին: 2017թ-ի նոյեմբերին Ղազախստանի հյուսիսում մի մարդ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ղազախների մասին վիրավորական արտահայտությունների և սոցցանցային գրառման մեջ պատմական սխալ փաստեր մեջբերելու համար: 2016թ-ին մի մարդու մեղադրանք է առաջադրվել սոցցանցում Վլադիմիր Պուտինին վիրավորելու համար: Թեև նման մեղադրանքներ առաջադրելու հնարավորություն տվող օրենքը նաև քննադատվում է, դրա գոյությունը ցույց է տալիս Աստանայի զգայուն ընկալումները:

Աստանան և Երևանը փորձում են այս իրավիճակւ կարգավորել խնամքով, քանի որ գիտակցում են, թե զգացմունքային առումով դեռ որքան այն կարող է լարվել:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment