Ռեժիմի փոփոխությունն Իրանում Թրամփի հիմնական շարժառիթն է սաուդցիներին աջակցելու համար

Ռեժիմի փոփոխությունն Իրանում Թրամփի հիմնական շարժառիթն է սաուդցիներին աջակցելու համար

Հոդվածի առանցքում

  • Իրանն է պատճառը, որ Թրամփը գործի չի դնում  իր պատժիչ գործիքակազմը, մասնավորապես` օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է օժանդակություն՝ Թեհրանին տապալելու համար, և նա կարծես վստահ է, թե որտեղից այն գալու:

Լավ կլիներ մտածել, որ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղարկել է Սաուդյան Արաբիա, որպեսզի վերջինս այնտեղ տեղում բացահայտի լրագրող Ջամալ Հաշոգիի հետ կապված առեղծվածը: Լավ կլիներ հավատալ, որ Թրամփը մտահոգված է լրագրողի ճակատագրով, օտարերկրյա լրագրողի, որի անսպասելի անհետացումը հեռու էր ամերիկյան ափերից:

Սակայն սա նույն Թրամփն է, ով վերջերս անկախ լրագրողներին անվանել էր «ժողովրդի թշնամիներ»: Այս հայտարարությունը, ըստ «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագիր Դին Բաքեթի, «ուղերձ էր օտարերկրյա բռնապետերին, որ կարող են չհարգել մամուլը»: Արդյոք սաուդցի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանն այս խոսքերը չի ընկալել որպես կանաչ լույս իր գործողությունների համար:

Ամեն դեպքում, ալտրուիզմը, իրոք, Թրամփինը չէ: Նրա իրական շարժառիթները Հաշոգիի գործի մեջ ընդգրկվելու և հետաքննության ընթացքին խառնվելու համար դարձել են ավելի հստակ: Նրա դիրքորոշումն աստիճանաբար տեղափոխվեց դեպի սաուդցիների կողմ: Նա պատիժներ կիրառելու սպառնալիքից, եթե հաստատվեր սաուդցիների մեղքը, տեղափոխվեց դեպի «կոպիտ մարդասպանների» մասին խոսակցություն ու քանի դեռ չկան վերջնական ապացույցներ՝ սաուդցիների անմեղ լինելու դիրքորոշում:

Ինչու է իրավիճակն այսպիսին: Թրամփն իր նախագահության առաջին իսկ օրերից մոտ հարաբերությունների մեջ էր Ռիադի հետ: Նրա մերձավոր Ջարեդ Քուշները ջանասիրաբար կապեր էր հաստատում բին Սալմանի հետ: Սակայն հայտնի է, որ Թրամփը հավատարիմ չէ մարդկանց և հեռացնում է նրանց, ովքեր դառնում են խնդրահարույց: Ուրեմն, ինչու է ԱՄՆ նախագահը լծվել բռնակալներին պաշտպանելու քարոզչությանը: Ինչին են պետք Հաշոգիի ճակատագրի մասին անհեթեթ տեսությունները, որոնք հիշեցնում են Կրեմլի վարքագիծը Սալիսբուրեից հետո:

Ճիշտ է՝ ամերիկա-սաուդական հարաբերությունները համարվում են կարևոր: Ճիշտ է նաև, որ ամերիկյան որոշ աշխատատեղեր կախված են թագավորությանը սպառազինություններ վաճառելուց: Հնարավոր է, որ Սիրիայի կայունացման համար Սաուդյան Արաբիայի վճարած 100 միլիոն դոլարը, որը այն պահին փոխանցվեց ԱՄՆ կառավարության հաշվեհամարին, երբ Պոմպեոն վայրէջք կատարեց Ռիադում, ազդեցություն է գործել Թրամփի վրա: Սակայն այս ամենը չի կարող լիովին պարզաբանել այն հարցը, թե ինչու է Թրամփ վարչակարգին, մասնավորապես՝ Բին Սալմանիին ներելու համար փորձում հիմք ստեղծել:

Պատասխանը կարելի է գտնել չորս տառանոց բառում՝ Իրան: Թրամփը գիտակցեց, որ Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը, որը նոյեմբերի 5-ին կհասնի իր գագաթնակետին՝ ի դեմս Իրանի նավթի նկատմամբ պատժամիջոցների, չի կարող գոյատևել առանց Սաուդյան Արաբիայի աջակցության:

Այն ծրագիրը, որը վերլուծաբանների կարծիքով, միտված է Թեհրանում ռեժիմի փոփոխությանը, կախված է Սաուդյան Արաբիայի հավելյալ նավթի վաճառքի հետ, որը պետք է լրացնի իրանյան նավթի պակասորդը շուկայում: Եթե դա տեղի չունենա, ապա կարող է լինել ​ համաշխարհային էներգետիկ ճգնաժամ, որի արդյունքում արագորեն կաճեն նավթի գները՝ բացասական ազդեցություն թողնելով միջազգային շուկաների և առևտրի վրա:

Ահա, թե ինչու Թրամփը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել, որոնց թվում են զենքի վաճառքի էմբարգոն, որը առաջարկում էր Կոնգրեսը: Նույն պատճառով էլ նա հրաժարվել է հետաքննել սաուդցիների գործողությունները Եմենում: Իրանն է պատճառը, որ Թրամփը գործի չի դնում  իր պատժիչ գործիքակազմը, մասնավորապես` օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը, որը կարող էր կիրառել Հաշոգիի դեպքում: Ակնհայտ է, որ Ստամբուլի գործողությունը, որն իր մեջ մեծ վտանգներ էր պարունակում, չէր կարող իրականացվել առանց բին Սալմանի գիտության, մի մարդու, ով Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ գործիչն է: Սակայն նրա նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կխափանի Թրամփի ամբողջ իրանյան ծրագիրը:

Անցած ամիս ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Թրամփը հայտարարեց, որ նախատեսում է սահմանել ծայրահեղ պատժամիջոցներ, որոնք զգալի հարված կհասցնեն Թեհրանի կոռումպացված վարչակարգին: Նա սպառնաց Իրանի առաջնորդներին և նշեց, որ նրանք չեն հարգում իրենց հարևաններին և ազգերի սուվերեն իրավունքները:

Այսպիսով` սա է ամերիկյան նախագահի մտադրությունը: Այս խոսքերով նա, 2003 թվականի Ջորջ Բուշ կրտսերի նման, ձևավորվում է կեղծ պատերազմական օրակարգ, որի ընթացքում իրեն պետք է իր կողքին ունենալ Սաուդյան Արաբիային:

Սաուդցիներն անհրաժեշտ են նաև ոչ միայն նավթի պատժամիջոցների դեպքում, այլև ռազմական և քաղաքական համագործակցության տեսանկյունից, եթե Իրանի Հեղափոխական Գվարդիայի ուժերը դիմեն պատժիչ գործողությունների՝ սաուդյան և այլ երկրների նավթի արտահանումը խափանելու համար Պարսից ծոցում: Եթե զարգացումները նման ընթացք ստանան, ռազմական բախումները բացառված չեն:

Թրամփի համար իր Թեհրանի վարչակարգը տապալելու ցանկությունը ավելի կարևոր է, քան մեկ մարդու ողբերգալի ճակատագիր: Նա որակում է Իրանը որպես հիմնական թշնամի, սակայն մնացած աշխարհի համար Իրանը խնդիր չէ: Փոխարենը խնդիր են Սաուդյան Արաբիայի առաջնորդները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment