ՌԴ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ մաշկի քաղցկեղ ունի

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ մաշկի քաղցկեղ ունի

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի Դաշնությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր մոտ այս ամառ մաշկի քաղցկեղ է հայտնաբերվել:

Ուշադրությանն արժանի

58-ամյա դեսպանը Deseret News-ի հետ զրույցում ասել է, որ նա հայրենի Յուտայում էր, երբ իմացավ, որ առաջին կարգի մելանոմա ունի (մաշկի քաղցկեղի ծանր տեսակներից մեկը): ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը պարբերականին ասել է, որ գոյացության մի մասը հեռացվել է Սոլթ Լեյք Սիթիի Ուռուցքաբանության ինտիտուտում:

«Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի», – ասել է դեսպան Ջոն Հանթսմանը:

Սենատը հաստատել է Ջոն Հանթսմանի թեկնածությունը Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:

Յուտայի նախկին նահանգապետ, 2012թ.-ի Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն, Deseret News-ին ասել է, որ իր մաշկի վրա երկու սև կետ էր նկատել, մեկն ականջի հետևում, մյուսը՝ ոտքին, բայց նա շոկի մեջ է ընկել, երբ լսել է բժիշկների եզրակացությունը:

Հանթսմանը թղթակցին իր հիվանդության մասին ասել էր սեպտեմբերին, բայց նաև խնդրել էր տեղեկությունը չտարածել մինչև հոդվածի հրապարակումը:

The Deseret News-ի հաղորդմամբ՝ նա չէր ցանկանում, որ Մոսկվայում իմանային դեսպանի՝ քաղցկեղ ունենալու մասին: ԱՄՆ-ում վստահ չէին՝ ինչպես այդ տեղեկությունը կօգտագործվի, անհանգստանում էին դրա հետևանքների մասին:

Հանթսմանը թղթակցին ասել է, որ հաջորդ տարի բժիշկները պետք է կրկին ստուգումներ անցկացնեն՝ համոզվելու համար, որ քաղցկեղն ամբողջ մարմնի վրա չի տարածվել:

Նախագահ Թրամփը Հանթսմանին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել 2017թ.-ին: Հանթսմանը եղել է նաև Սինգապուրում և Չինաստանում ԱՄՆ դեսպան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment