ՌԴ կառավարությունը սպառնում է հայկական լրատվակայքին
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանի իշխանությունները սպառնում են իրենց տարածքում արգելափակել OCCRP-ի գործընկեր Hetq.am-ը, եթե հայկական լրատվակայքը չհեռացնի 2017թ-ին հրապարակած հոդվածը: Այն Չեխիայում ձերբակալված ՌԴ քաղաքացու մասին է: 2017-ի մայիսին Հետքը գրեց Ռուբեն Թաթուլյանի մասին` հղում կատարելով ռուսաստանյան լրատվամիջոցներին և տեսանյութերի, որոնք դեռ հասանելի են համացանցում: Թաթուլյանը ՌԴ քաղաքացի է, բայց, ինչպես հաղորդվում է, ձերբակալվելու պահին ներկայացրել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի իշխանությունները սպառնում են իրենց տարածքում արգելափակել OCCRP-ի գործընկեր Hetq.am-ը, եթե հայկական լրատվակայքը չհեռացնի 2017թ-ին հրապարակած հոդվածը: Այն Չեխիայում ձերբակալված ՌԴ քաղաքացու մասին է:
2017-ի մայիսին Հետքը գրեց Ռուբեն Թաթուլյանի մասին` հղում կատարելով ռուսաստանյան լրատվամիջոցներին և տեսանյութերի, որոնք դեռ հասանելի են համացանցում: Թաթուլյանը ՌԴ քաղաքացի է, բայց, ինչպես հաղորդվում է, ձերբակալվելու պահին ներկայացրել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:
2017-ի սեպտեմբերին Հետքը Ռոսկոմնադզորից նամակ ստացավ այն մասին, որ Թաթուլյանը դիմել է իրենց` խնդելով օգնել և հարկադրել Հետքին հեռացնել իր մասին հրապարակված անձնական տեղեկությունները:
Անցած ամիս Հետքը ստացել է արգելափակման մասին 4 զգուշացում: Հայկական aravot.am կայքը ՌԴ տարածքում արդեն արգելափակված է:
Թաթուլյանը ձերբակալվել է հանցավոր աշխարհի առաջնորդների հավաքի ժամանակ, բայց նրան ազատ են արձակել դիվանագիտական անձնագրի պատճառով: Հայաստանի ԱԳՆ խոսնակը պարզաբանել է, որ նա դինավագիտական անձնագիր ուներ երկրի տնտեսության զարգացմանն ու ներդրումներ գրավելուն ուղղված ակտիվ քայլերի համար:
ԱՄՆ-ն Թաթուլյանի անունը գրանցել է Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) սև ցուցակում միջազգային լրջագույն քրեական գործունեության մեջ ներգրավված լինելու հիմնավորմամբ:
Հետքը երկուշաբթի հայտարարել է, որ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու նպատակով և սպասւոմ է պատասխանի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ