Ջուլիանին գաղտնի այցելել է Ռուսաստան, Ուկրաինա և Հայաստան

Ջուլիանին գաղտնի այցելել է Ռուսաստան, Ուկրաինա և Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Ինչու է Նյու Յորքի նախկին քաղաքապետ ու նախագահ Թրամփի իրավաբանը այցելել Ռուսաստան ու նախկին խորհրդային պետություններ: Ռուդի Ջուլիանին` նախագահ Թրամփի իրավաբանը և երկար տարիների խորհրդականը այցելել է Ռուսաստան, Ոuկրաինա ու Հայաստան, այդ այցերը Թրամփի ընտրվելուց հետո հաճախակիացել են ու չեն հիմնավորվել:

Ուշադրությանն արժանի

WNYC-ի հաղորդմամբ, Նյու Յորքի նախկին քաղաքապետը հաճախ է մեկնում Ռուսաստան և Խորհրդային նախկին պետություններ` ազդեցիկ անձի կարգավիճակով: Վերջին այցը կայացել է նախորդ շաբաթ: Ջուլիանին Հայաստանում էր: Տեղի մամուլը գրում էր, որ նա այնտեղ է Արա Աբրահամյանի` ռուսաստանաբնակ հայ գործարարի հրավերով, որը վերանորոգել է Կրեմլն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան:

«Ջուիլիանին ասել է, որ Հայաստանում է մասնավոր քաղաքացու կարգավիճակով, սակայն Արա Աբրահամյանը տեղի լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Ջուլիանին նախագահ Թրամփից իր համար մեսիջ է բերել»: Աբրահամյանը դա ասել է հայերեն, լրատվամիջոցն ընդգծել է, որ հավանաբար Ջուլիանին Աբրահամյանի ասածը չի հասկացել:

Հայտնի չէ` Ջուլիանիի այցը ֆինանսավորվե՞լ է և եթե այո, ապա ո՞վ է ֆինանսավորողը: Այսհարցը Ջուլիանին չի մեկնաբանել:

Ջուլիանին իր այցով որևէ օրենք չի խախտել, այդուհանդերձ այն աննախադեպ է:

Ջուլիանիին Թրամփի իրավաբանական թիմ էին բերել այս տարի, գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական հետքի քննության շրջանակում» աջակցելու համար:  Բայց հիմա Ջուլիանին առաջին պլանից դուրս է: Ամսիներ շարունակ նա հակասական ազդակներ էր տարածում Մյուլլերի կողմից Թրամփի հարցաքննության վերաբերյալ: Բլումբերգի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին Թրամփի թիմը գրավոր պատասխանել է Մյուլլեր հարցերին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment