Ջոն Բոլթոնը Հայաստանում պետք է նպաստեր օրենքի գերակայությանը

Ջոն Բոլթոնը Հայաստանում պետք է նպաստեր օրենքի գերակայությանը

Հոդվածի առանցքում

  • Ըստ ԱՄՆ պետդեպի Իրանի հարցերով խմբի՝ Կովկասում Բոլթոնի տակտիկական պտույտը խիստ անհրաժեշտ էր Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գլուխ բերելու, Թեհրանի վնասակար գործունեությունը թուլացնելու համար։

Ուշադրությանն արժանի

Ամերիկայի արտաքին քաղաքականության օբյեկտները՝ ներառյալ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, քննարկում են այն, ինչ տեղի ունեցավ, երբ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Հարավային Կովկաս։

Ինչպես բնորոշել է ԱՄՆ պետդեպի Իրանի հարցերով խումբը, Բոլթոնի տակտիկական պտույտը Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով խիստ անհրաժեշտ է Թրամփի վարչակազմին՝ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները գլուխ բերելու, ինչպես նաև Թեհրանի վնասակար գործունեությունն ամբողջ աշխարհում թուլացնելու համար։

Հայաստանը Իրանի և Թուրքիայի հետ սահմանակից երկիր է, Մոսկվայի ամենամոտ դաշնակիցը Կովկասում։ Աշխարհագրորեն առանցքային դիրքում է։

Հայաստանը բացասական դերակատարում ունի Սիրայի հարցում, որը Մոսկվայի օրհնությամբ օգնություն է ուղարկում Հալեպ և շարունակում է անառողջ հարաբերություններն Իրանի հետ՝ հայտարարելով, թե կարող է միջնորդ դառնալ ԵԱՏՄ-ի և Իսլամական հանրապետության միջև, որպեսզի Իրանը շրջանցի ամերիկյան սանկցիաները։ Այդպիսով՝ Երևանը շարունակում է իր իրապես հակաամերիկյան ուղղվածությունը։

Բոլթոնի այցի նպատակն այս ալիքը շրջելն է։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ Հայաստանը փորձում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ։ 2013-ին Ռուսաստանի ճնշման տակ այն չստորագրվեց։ 2017-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանափակ է իր արժեքով։

Եվրա-Ատլանտյան կուրսին հավատարիմ մնալու խորհուրդը Հայաստանին հիմնված է օրենքի գերակայության վրա և կարևոր քայլ է Հայաստանին ավելի մոտեցնելու Արևմուտքին, որպեսզի այն լինի գործընկեր և ոչ Կրեմլի ֆորպոստ։ Բոլթոնի այցով Միացյալ Նահանգները հնարավորություն ունի Հայաստանին ուղղել դեպի ժողովրդավարություն, թափանցիկություն ու ռեֆորմներ, ինչն էլ բարենպաստ կլինի Հարավային Կովկասի ապագայի տեսանկյունից։

Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությամբ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին, որպեսզի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացվեին։ Սա անհրաժեշտ էր «ամբողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար»։ Ինչևէ, նա ամբողջությամբ չի հրաժարվել իշխանությունից, քանի որ մնում է «գործող» վարչապետ։

Բոլթոնի այցը նաև հնարավորություն է սուր ուղերձ հղել Երևանին, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը և դատավարությունը սխալ էր և ապօրինի։ Քոչարյանը ձերբակալվել էր ամռանը՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նախկին ղեկավարների նկատմամբ հետապնդումը, վախեցնելու և մեղադրելու՝ Փաշինյանի քաղաքականությունը պետք է դադարեցվի։ Քոչարյանը ձերբակալվել էր քաղաքական ռևանշի պատճառով  և որպես քաղաքական մրցակից չեզոքացվելու համար։

Դեկտեմբերին ծրագրվող նոր ընտրությունները կարող են նոր վարչապետ ի հայտ բերել։ Անհրաժեշտ է քաղաքական փոխվստահություն՝ ներկա ներքաղաքական քինախնդրությունը հաղթահարելու համար։ Եթե ներքին առողջացում չլինի, Արևմուտքի ընկալումը Հայաստանի և Փաշինյանի մասին ավելի կվատանա։ Հայաստանը պետք է սովորի Ուկրաինայի սխալներից։ Հեղափոխությունը և Ռուսաստանից կտրվելու հաջորդականությունը Կիևին պետք է բերեին Արևմուտք, բայց ներքաղաքական խնդիրներն ու կոռուպցիան մնացին և վնասեցին Ուկրաինային։ Երևանը կարող է ավելի խելացի գտնվել։

Հայաստանն իր առաջին քայլերն է արել դեպի Արևմուտք։ Այն ԵԽ և ՄԻԵԴ անդամ է։ Որպես ԵԱՀԿ անդամ՝ պետք է հավատարիմ մնա հատուկ կանոններին և կարգավորումներին, որոնք ապահովում են անցումը քաղաքացիական հասարակության։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին Հայաստանի համար՝ աջակցությունն է ԵԱՀԿ ՄԽ-ին։ Փաշինյանի անիրատեսական պահանջը, որ Ղարաբաղն էլ մասնակցի խաղաղ բանակցությանը, դիտարկվում է խոնարհում հայկական սփյուռքի առաջ, հատկապես Լևանտում։ Սա կարող է խորտակել դեպի խաղաղություն տանող ցանկացած առաջընթաց։

Այն, ինչ կատարվի Հայաստանում, կարող է ազդել նաև երկու հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության վրա, ինչպես նաև ԱՄՆ առանքային հետաքրքրության՝ Հարավային Կովկասում իրանական առևտրի նկատմամբ սանկցիաներ կիրառելու առնչությամբ։

Եվ ի վերջո, Ամերիկան Հայաստանին ուզում է Արևմուտքում տեսնել, որ Երևանը դեմքով շրջվի դեպի Եվրոպա և ոչ Ռուսաստան ու Չինաստան, որ Ղարաբաղի խաղաղ գործընթացն առաջ շարժվի։ Հայաստանի և Իրանի միջև կապը կտրելը կարող է օգնել նաև թուլացնել Ռուսաստանին։ Այս ամենի համար անհրաժեշտ է ներքին խաղաղություն և համախմբվածություն։

Բոլթոնի այցը Երևան առաջին քայլն է այս գործընթացում։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment