Ջոզեֆ Չիպոլինա. Ջիբրալթարը «յոթերորդ երկնքում է» Հայաստանում տարած հաղթանակից հետո  

Ջոզեֆ Չիպոլինա. Ջիբրալթարը «յոթերորդ երկնքում է» Հայաստանում տարած հաղթանակից հետո  

Ջիբրալթարի խաղի հաղթող Ջոզեֆ Չիպոլինան ասում է, որ թիմը «յոթերորդ երկնքում է»  Հայաստանում տարած առաջին հաղթանակից հետո:

Սիրողական մակարդակի վրա գտնվող ֆուտբոլիներից կազմված Ջիբրալթարը մինչև շաբաթօրյա հանդիպումը պարտվել էր 22 խաղում, բայց կարողացավ հաղթել հայկական թիմին, որի ավագը «Արսենալի» խաղացող  Հենրիխ Մխիթարյանն է:

Չիպոլինայի 50-րդ րոպեին նշանակված տուգանայինը բացեց խաղի հաշիվը: Միակ գոլի շնորհիվ Ջիբրալթարը Լիխտենշտեյնի և Հայաստանի հետ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի D-4 խմբում պահպանեց նույն մակարդակը:

«Այժմ մենք յոթերորդ երկնքում ենք, բայց և բավական հոգնած: Հիմա պարզապես ուզում ենք տուն գնալ, տեսնել մեր ընտանիքներին ու հարազատներին:

Այս արդյունքը ցնցող է մեզ համար, քանի որ առաջին անգամ ենք Ազգերի լիգայում և սա էլ մեր առաջին հաղթանակն է:

Սա մեծ հաջողություն է նաև մեր ներդրած ջանքերի առումով: Մենք պրոֆեսիոնալներ չենք,  ունենք մեր աշխատանքը և մեկը մյուսի հետ համատեղելը շատ դժվար է, նաև մեր ընտանիքների համար:

Մենք միասին ենք, խումբը հոյակապ է և դա կարող է իր դերն ունենալ մեր հանդեպ եղած վստահության հարցում: Բայց մենք պետք է աշխատենք և շարունակենք այս նույն ուղղությամբ»:

Պատասխանելով իր տուգանային հարվածի մասին հարցին՝ նա ասել է. «Մինչ խաղը սկսելը շեֆն ասաց, որ ես եմ լինելու տուգանայինները խփողը: Նա գիտի, որ ես չեմ նյարդայնանում:  Ես կանգնեցի ու նայեցի մի ուղղությամբ, դարպասապահն այդ կողմի վրա կենտրոնացավ ու ես մյուս կողմը գնացի: Չեք կարող պատկերացնել այն զգացումը, երբ գնդակը ներսում է հայտնվում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment