Ջիբլարթարը դաս տվեց Հայաստանի հավաքականին սխալ օրհներգից հետո
Հոդվածի առանցքում
- Սխալմունք, որը մոտիվացրեց ջիբրալթարցիներին: Արդյունքում՝ հաղթանակ:
Ուշադրությանն արժանի
Ջիբլարթարի հավաքականը միջազգային մրցաշարում առաջին անգամ հաղթանակ տարավ՝ Ազգերի Լիգայում, 1-0 հաշվով, Երևանում հաղթելով Հայաստանի հավաքականին: Այս ամենից առաջ մարզադաշտում շփոթել էին հիմնը` Ջիբլարթարի հավաքականի համար միացնելով Լիխտեյնշտեյնինը:
Կազմում «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ունեցող Հայաստանի հավաքականը պարտվեց 50-րդ րոպեին, երբ Ջոզեֆ Չիպոլինան դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
2013-ից սկսած, երբ Ջիբլարթարը միացավ UEFA-ին, սա առաջին անգամն էր, որ ջիբլարթարցիները հաղթեցին ընկերականից բացի որևէ միջազգային մրցաշարում: Մրցաշարի եզրափակիչ սուլիչից հետո ֆուտբոլիստները պարզապես պարում էին:
Մինչդեռ երեկոն հյուրերի համար լավ չէր սկսվել, երբ Ջիբլարթարի հավաքականի համար մարզադաշտում սխալմամբ միացրեցին Լիխտեյնշտեյնի հիմնը:
Ջիբլարթարի Ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհությունն արտահայտեց թվիթով. «Ջիբլարթարի Ֆուտբոլի ֆեդերացիան շատ հիասթափված է, որ այսօր UEFA-ի Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի դեմ խաղից առաջ հնչեց Ջիբլարթարի հիմնը»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանում գտնվող Ջիբլարթարի պատվիրակությունից ներողություն է խնդրել, ինչպես նաև մարզադաշտում է ներողություն հնչել:
Այս սխալմունքը կարծես թե մոտիվացրեց Ջիբլարթարի հավաքականի խաղացողներին, քանի որ նրանք տանտերերի նկատմամբ առավելությունը պահպանեցին ունենալով միայն հարվածի երկու հնարավորություն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: