Պուտինն անսպասելի պաշտոնից ազատել է Բելառուսում Ռուսաստանի դեսպանին նավթային սկանդալի պայմաններում
Հոդվածի առանցքում
- Կրեմլը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի ազատել է Բելառուսում Մոսկվայի դեսպան Միխայիլ Բաբիչին: Որոշումը կայացվել է նախկին խորհրդային երկրների միջև անմշակ նավթի և ավելի լայն քաղաքական տարաձայնությունների պայմաններում
Ուշադրությանն արժանի
Կրեմլը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի ազատել է Բելառուսում Մոսկվայի դեսպան Միխայիլ Բաբիչին: Որոշումը կայացվել է նախկին խորհրդային երկրների միջև անմշակ նավթի և ավելի լայն քաղաքական տարաձայնությունների պայմաններում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդհանրապես, ավելի սերտ կապի մեջ է Մոսկվայի հետ, քան նախկին խորհրդային որևէ ղեկավար, իսկ երկրի ներսում այլախոհության հանդեպ անհանդուրժողականության պատճառով Արևմուտքը նրան մերժում է:
Սակայն 2014 թվականից հետո, երբ Բելառուսը չընդունեց հարևան Ուկրաինայից Ղրիմի թերակղզու Ռուսաստանի բռնազավթումը, Մինսկը ձգտում է կարգավորել հարաբերությունները Միացյալ նահանգների ու Եվրամիության հետ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուս պաշտոնյաները երբեմն անընդունելի պայմաններ են ներկայացնում Բելառուսին, ինչպիսիք են ռուսական արժույթի ընդունումը կամ Ռուսաստանի հետ միաձուլվելը:
Բաբիչը Բելառուսում Մոսկվայի դեսպան էր նշանակվել օգոստոսին: Նա քննադատել էր բելառուսական իշխանություններին նավթի հարկային փոփոխության պատճառով առաջացած վեճերի համար: Ըստ Բելառուսի, այս տարի բյուջեին դա կարժենա $ 400 մլն դոլար:
Երեքշաբթի Կրեմլը հաղորդել է, որ Բաբիչը կտեղափոխվի այլ աշխատանքի, նրան կփոխարինի Դմիտրի Մեզենցևը, խորհրդարանի վերին պալատի պատգամավորը:
Եվրոպական երկրներ, այդ թվում Բելառուս, ռուսական նավթային հոսքերն ավելի են խորացնում քաղաքական տարաձայնությունները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ