Պուտինի և Էրդողանի միասնական ծրագրերը Սիրիայի հարցում
Հոդվածի առանցքում
- Նախագահ Դոնալդ Թրամփի շաբաթներ առաջ արած հայտարարությունից հետո, ըստ որի, նա դուրս կբերի բոլոր ամերիկյան զորքերը Սիրիայից, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները սկսեցին բանակցել իրենց ծրագրերը, որոնք կբացառեն ԱՄՆ: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը սիրիական խաղաղության և կայունության փորձաքար է», - չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեք ժամ տևած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր ռուսական ընկերների հետ մենք մտադիր ենք ամրապնդել մեր համակարգումը»:
Ուշադրությանն արժանի
Նախագահ Դոնալդ Թրամփի շաբաթներ առաջ արած հայտարարությունից հետո, ըստ որի, նա դուրս կբերի բոլոր ամերիկյան զորքերը Սիրիայից, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները սկսեցին բանակցել իրենց ծրագրերը, որոնք կբացառեն ԱՄՆ:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը սիրիական խաղաղության և կայունության փորձաքար է», – երեկ չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեք ժամ տևած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր ռուսական ընկերների հետ մենք մտադիր ենք ամրապնդել մեր համակարգումը»:
Պուտինը և Էրդողանը մամուլի ասուլիսում երկուսն էլ միմյանց կոչեցին «սիրելի բարեկամ» և շեշտեցին համերաշխությունը իրենց ազգերի միջև:
Անհասկանալի է, թե ինչում են նրանք համագործակցում, քանի որ Ռուսաստանը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադին, ում Թուրքիան կցանկանար տեսնել հեռացած իշխանությունից: Այնուամենայնիվ, երկու ղեկավարները ակնարկել են, որ քննարկել են ցամաքային զորքերի համակարգումը և Իդլիբի ճակատագիրը, որտեղ վերջին ժամանակներս Ալ–Քաիդայի տեղական ուժերը վերահսկողություն են իրականացնում:
Ռուսաստանն ու Թուրքիան երկուսն էլ արձագանքեցին նրան, որ ԱՄՆ–ը պատրաստվում է լքել Սիրիան, որպեսզի նրանք կարողանան ցամաքային գործողություններ իրականացնել: Փորձագետները նշում են, որ չնայած նրանց տարբեր դիրքորոշումներին, երկու երկրները գիտակցում են, որ նրանք պետք է համագործակցեն կայունության պահպանման համար:
Մինչդեռ քրդերի ճակատագիրը դարձել է ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման օջախ, որոնք ակնհայտ դաշնակիցներ են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) մեջ: Թրամփը սկզբում հայտարարեց Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Սիրիայից հեռանալու իր մտադրության մասին, որի ժամանակ Թուրքիայի նախագահը հանձն առավ իր ձեռքը վերցնել իսլամական պետության դեմ պայքարը:
Այն հայտարարությունը, թե ԱՄՆ–ն դուրս կգա Սիրիայից, վրդովմունք է առաջացրել Վաշինգտոնում, որը հանգեցրեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի և բարձրաստիճան դիվանագետ Բրեթ Մքգըրքի հրաժարականին: Հետագայում Մքգըրքը գրում է The Washington Post- ին, որ նա նշել է բազմաթիվ պատճառներ, թե ինչու է սխալ հեռանալ Սիրիայից: Նա նաև նշել է, որ Թուրքիան չի կարող գործել Սիրիայում առանց ԱՄՆ–ի զգալի օժանդակության:
ԱՄՆ – ի պաշտոնյաները հետագայում հայտարարել են, որ ԱՄՆ չի հեռանա Սիրիայից, եթե Թուրքիան չխոստանա զերծ մնալ քրդերի դեմ հարձակումից, որոնք օգնել են ԱՄՆ – ին պայքարել իսլամական պետության դեմ: Թուրքիայի ղեկավարությունը Սիրիայի քրդերին համարում է տասնյակ տարիների ընթացքում Թուրքիայից անկախություն պահանջող զինված խմբավորման մի մաս: Էրդողանի մոտ զայրույթ է առաջացրել ըստ որոշ տեղեկությունների ամերիկացի պաշտոնյաների որոշումը հեռանալ երկրից: Թուրք պաշտոնյաները հետագայում առաջարկեցին, որ կհրթիռակոծեն քրդերին անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացնելու ԱՄՆ–ը:
Քրդերը, միևնույն ժամանակ, ԱՄՆ–ի դուրս գալուց հետո նախապատվությունը տալիս են Ռուսաստանի դաշնակից Ասադին: Չորեքշաբթի Պուտինը հայտարարել է, որ աջակցում է Ասադի և քրդերի միջև հետագա երկխոսությանը, որը դեմ է Թուրքիայի նպատակներին:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համագործակցում են Սիրիայի համար խաղաղության գործընթացի շրջանակներում 2017 թվականից, սակայն այդ գործընթացը քիչ արդյունքներ է տվել: Այնուամենայնիվ, Թրամփի որոշումը, ԱՄՆ զորքերի դուրս բերելու մասին, ստեղծել է նոր հրամայական համագործակցության համար:
«Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ քննարկելով, թե ինչպես կայունություն բերել տարածաշրջան, նրանք փորձում են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցով նրանք կարող են իրենց շահերը հետապնդել, հնարավոր է` երկու ուժերի միջև շահերի և ազդեցության գոտիներ ստեղծվեն, Սայքս–Պիկոյի համաձայնագրի օրինակով, որը պետք է բաժաներ Օսմանյան տարածքները առաջին համաշխարհային պատերազմի օրերին», – ասում է Մերձավոր Արևելքի փորձագետ Հարիսոն Աքինսը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ