Պուտինի քաղաքական մենաշնորհը ճգնաժամ է ապրում

Պուտինի քաղաքական մենաշնորհը ճգնաժամ է ապրում

Հոդվածի առանցքում

  • Անցած աշուն  «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուները պարտություն կրեցին տեղական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի մարզերի մեկ երրորդում: Իշխող կուսակցությունը կորցրեց չորս նահանգապետի ձայները, զիջելով կոմունիստական կուսակցության և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուներին: Երկու կուսակցությունները հանդես են գալիս որպես անկախ ընդդիմություն, բայց հավատարմություն են ցուցաբերում Պուտինին, որը պաշտոնապես անկախ է, սակայն պահպանում է կապը «Միասնական Ռուսաստան»-ի հետ:

Ուշադրությանն արժանի

 

1990-ականների կեսերին Մոսկվայում ճապոնական դեսպանատունը դիմում էր ստացել այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինին աջակցող Ռուսաստանի պատգամավորներից: Նրանք խնդրել էին աշխատակիցներին պատրաստել զեկույց այն մասին, թե ինչպես է Ճապոնիայի իշխող կուսակցությունը տասնյակ տարիներ իշխանությունը պահում ազատ ընտրությունների պայմաններում: Այն պատգամավորների համար, որոնք ոգևորված էին ազատական բարեփոխումներով, բայց դեռևս մեծամասնություն չէին դրանք անցկացնելու համար, ժողովրդավարության միավորումը մեկ-կուսակցության համակարգում գրավիչ տարբերակ էր:

Ավաղ, ռուսական ռեժիմը սովորել է միայն դասի կեսը: Կրեմլի աջակցությունը ստացող կուսակցությունը գերիշխանություն ստացավ միայն ընտրական ազատությունների հաշվին: Ելցինի իրավահաջորդը՝ Վլադիմիր Պուտինը, կենտրոնացրեց տնտեսական և քաղաքական ռեսուրսները, կանխելու ընտրական քարոզարշավների վրա մասնավոր հատվածի ազդեցությունը:

Ժողովրդավարությունը Ռուսաստանում պետք է օրինականացնի իշխող վերնախավին, 2001 թվականից ի վեր նախագահն ու «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մեծ խնդիրներ չեն ունեցել իրենց մրցակից գործընկերներին տապալելու համար:

Սակայն այդ քաղաքական մենաշնորհն այժմ ճաքեր է ցույց տալիս, քանի որ Ռուսաստանը փող է փնտրում նոր ենթակառուցվածքների և ֆինանսական պահուստները համալրելու համար: Անցյալ ամռանից կառավարությունը ավելացրել է ԱԱՀ-ը, բարձրացրել կենսաթոշակային տարիքը և նոր հարկեր սահմանել անհատ ձեռներեցների համար:

Վտանգավոր էր հատկապես կենսաթոշակային տարիքի բարձրացումը: Բարեփոխումներից հետո կառավարությունը, «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը և նույնիսկ նախագահությունը տեսան, որ իրենց վարկանիշը 2011-13 թվականներից հետո ընկավ ամենացածր մակարդակին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում տեղի ունեցան ամենախոշոր բողոքի ակցիաները:

Սա պարզապես հարցում չէ: Անցած աշուն  «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուները պարտություն կրեցին տեղական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի մարզերի մեկ երրորդում: Իշխող կուսակցությունը կորցրեց չորս նահանգապետի ձայները, զիջելով կոմունիստական կուսակցության և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուներին: Երկու կուսակցությունները հանդես են գալիս որպես անկախ ընդդիմություն, բայց հավատարմություն են ցուցաբերում Պուտինին, որը պաշտոնապես անկախ է, սակայն պահպանում է կապը «Միասնական Ռուսաստան»-ի հետ:

Չնայած ընտրողներն աջակցեցին Կոմունիստական կուսակցությանն ու ԼԴՊ-ին, որպեսզի պատժեն «Միասնական Ռուսաստան»-ին, նրանցից շատերը, սակայն, այդ կուսակցություններին չեն ընդունում որպես վստահելի միջնորդներ: Ռուսաստանցիների 42% -ն ասում է, որ թեկնածուներից ոչ մեկը չի պաշտպանում իրենց շահերը, 41% -ը հայտարարել է նոր սոցիալիստական կուսակցություն ստեղծելու մասին, կեսից ավելին կողմ է ստեղծել նոր կենտրոնամետ (28%) կամ լիբերալ (34%) կուսակցություն:

Սա գլխացավանք է դառնում  նախագահի վարչակազմի, գործադիր մարմնի համար, որը վերահսկում է Կրեմլի քաղաքական գործողությունները: Հաջորդ աշնանը ռուսաստանցիները կընտրեն նոր նահանգապետեր և տարածաշրջանային խորհրդարանների օրենսդիրներ: 2021 թվականին կանցկացվեն դաշնային խորհրդարանական ընտրություններ, վերջինը մինչև 2024 թվականին Պուտինի մանդատի ավարտը:

Եվ ինչպե՞ս է Կրեմլն անդրադառնալու այդ աճող հանրային մտահոգություններին: Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն առաջարկում է Ռուսաստանում ստեղծել երկքաղաքական համակարգ և մարդկանց իրական ընտրության հնարավորություն տալ: Դրա համար Ռուսաստանը պետք է ընդունի մեծամասնական ընտրական համակարգ ( խառի փոխարեն) և ուժեղացնի ձախ թևի կուսակցություններին:

Մյուսներն ավելի կոշտ լուծումներ են առաջարկում: Չի բացառվում, որ դրանք հրահրեն զանգվածային ընտրությունների կեղումներ կամ կրկնապատկեն քաղաքական հետապնդումները:

Հնարավոր է, որ մեծ փոփոխություն չտեսնենք: Արհեստականորեն երկկուսակցական համակարգ ստեղծելու փորձերն անցյալում հաջողություն չեն ունեցել: Կրեմլը զարգացրեց այդ գաղափարը 2000-ականի վերջին, երբ աջակցում էր նոր «Արդար Ռուսաստան» կուսակցությանը: Ծրագիրը պետք է դառնար «Միացյալ Ռուսաստան»-ի սոցիալ-դեմոկրատական մրցակիցը (հավատարիմ մնալով Պուտինին): Նոր կուսակցությունը, սակայն, չստացավ ըմբոստ ընտրողների վստահությունը:

Դեկտեմբերին կայացած «Միացյալ Ռուսաստան»-ի համաժողովի ժամանակ Պուտինի ելույթում զուսպ ակնարկներ եղան: Պուտինը բարձր գնահատեց կուսակցության ձեռքբերումները, կոչ անելով միավորվել իր  տնտեսական օրակարգի շուրջ: Քաղաքական համախմբումն ավելի կարևոր է, քան երբևէ: Բայց այս անգամ ոչ թե Արևմուտքից պաշտպանվելու, այլ  երկրի նախագահի ենթակառուցվածքային ծրագրին աջակցելու համար:

Կրեմլն էլ  պատրաստ չէ ուժեղացնել հետապնդումները կամ ճնշել ընտրությունները: Պուտինի վարկանիշն ընկել է, սակայն մի շարք արևմտյան ժողովրդավարությունների չափանիշներով, այն բավական լավ է: Մեծ քաղաքներում կենսամակարդակը նորմալ է, բողոքի ակցիաներում բացակայում է համակարգումը: Կարևոր քաղաքներում քարոզչության հետ զուգահեռ բողոք հրահրողների դեմ ընտրողական հետապնդումը,  հավանաբար, ռեժիմի նախընտրելի գործիքները կլինեն հանրային խռովությունները կանխելու համար: Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի փոխվի:

Նախ, հաղորդակցությունը պետք է վերանայել: Դա է վկայում Պուտինի դեկտեմբերյան ելույթը, որը հետևեց մի քանի աղմկոտ սխալներին,  «Միացյալ Ռուսաստան» -ի անդամները աղքատներին ծաղրող մեկնաբանություններ էին արել:

Երկրորդ, Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածուների և գործադիր պաշտոնյաների ընտրության գործընթացը կդառնա ավելի խիստ: Եվ, վերջապես, Կրեմլը կփորձի հաղթահարել ռուսների անտարբերությունը և առաջիկա խորհրդարանական ընտրություններում ապահովել ակտիվ մասնակցություն: Կոմունիստները և Լիբերալ-դեմոկրատները կարող են ռեբրենդինգի ենթարկվել, քանի որ նրանց ղեկավարների տարիքը 70-ից բարձր է: Միևնույն ժամանակ, այդ կուսակցություններին չպետք է թույլ տալ չափազանց հզորանալ: Այդ նպատակով Կրեմլը խրախուսում է ավելի փոքր կուսակցությունների մասնակցությունն առաջիկա ընտրություններին, ինչը նաև միտում ունի պառակտել բողոքող ընտրազանգվածը;

Կարճ ասած, Կրեմլը կարծում է, որ իր առկա խնդիրները կապված են ժամանակավոր գործոնների հետ՝ կոշտ բարեփոխումներ, հաղորդակցության խնդիրներ, նոր կադրերի բացակայություն: Հնարավոր է, որ սա սխալ լինի: Վերջին տասնամյակում բազմաթիվ անգամ են կանխատեսել Պուտինի մահը, բայց դրանք սխալ էին: Հնարավոր է, որ 2024 թ.-ին Պուտինն առանց խոչընդոտների իրականացնի իշխանության անցումը, բարձրացնելով պետական ծախսերն ու մաքրելով իր իրավահաջորդի ճանապարհը:

Դա ռեժիմի վրա մի քանի երկարաժամկետ ռիսկեր է թողնում: Պուտինի կոալիցիան կառուցվել է նավթի բարձր գների և աշխարհաքաղաքական սխրանքների վրա, որոնք այլևս երաշխիքներ չեն: Էլիտան ստիպված կլինի մտածել, թե ինչպես կառավարի այս նոր իրողությունը: Այն այլևս չի կարող ապավինել ընտրազանգվածին, բայց նաև չգիտի, թե ինչ նոր իրականություն է ցանկանում ստեղծել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment