Պուտինը և Էրդողանը պաղպաղակ ուտելով քննարկել են կործանիչների գործարքը

Պուտինը և Էրդողանը պաղպաղակ ուտելով քննարկել են կործանիչների գործարքը

Հոդվածի առանցքում

  • Տեսախցիկների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պահը, երբ Պուտինը պաղպաղակ էր գնում Էրդողանի համար, ինչը, ըստ երևույթին, երկու առաջնորդների հարազատության ակնհայտորեն բեմականացված ցուցադրումն էր: Մինչ նախագահները սպասում էին իրենց պաղպաղակին, Էրդողանը հարցրեց Պուտինին, թե արդյոք նա երկուսի համար էլ կվճարի: «Այո, իհարկե: Դուք իմ հյուրն եք, այնպես չէ՞», - պատասխանեց Պուտինը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը խանդավառորեն ցուցադրել են իրենց ջերմ հարաբերությունները՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Կրեմլը ձգտում է քայլեր ձեռնարկել և բավարարել կործանիչ ինքնաթիռի մասով Թուրքիայի պահանջարկը: Հատկապես հիմա, երբ Թուրքիան դուրս է բերվել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից ՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գնելուց հետո:

Պուտինը ողջունեց Էրդողանին Մոսկվայի մերձակայքում գտնվող MAKS-2019 ավիացուցադրության ժամանակ՝ ցուցադրելու Ռուսաստանի ունեցած լավագույն  տեխնոլոգիաները: Պուտինը ցանկություն ուներ ցուցադրել Ռուսաստանի հզորությունը, Էրդողանը՝ ԱՄՆ-ից իր անկախությունը և միջոցառումը լայնորեն լուսաբանեցին տեղական լրատվամիջոցները:

Տեսախցիկների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պահը, երբ Պուտինը պաղպաղակ էր գնում Էրդողանի համար, ինչը, ըստ երևույթին, երկու առաջնորդների հարազատության ակնհայտորեն բեմականացված ցուցադրումն էր:

Մինչ նախագահները սպասում էին իրենց պաղպաղակին, Էրդողանը հարցրեց Պուտինին, թե արդյոք նա երկուսի համար էլ կվճարի:  «Այո, իհարկե: Դուք իմ հյուրն եք, այնպես չէ՞», – պատասխանեց Պուտինը:

Համացանցում նկատեցին, որ MAKS-2018-ի և նախորդ այլ ավիաշոուների ժամանակ Պուտինը պաղպաղակ է գնել նույն կետից: 2017-ին Կոմսոմոլսկայա պրավդան հրապարակած տեսանյութում երևում է, որ նախագահը պաղպաղակ է գնում  նույն կնոջից, գրում է The Moscow Times-ը:

Ռուսական լրատվամիջոցները նախկինում արդեն նշում էին պաշտոնական իրադարձությունների՝ ձկնորսության կամ Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողությունների ժամանակ ծանոթ դեմքերի տենդենցի մասին, հավելում է թերթը:

Բայց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքեց, թե կինը հատուկ էր ընտրված երկու առաջնորդներին սպասարկելու համար: «Ես նույնիսկ վստահ չեմ, որ նա նույն վաճառողն է», – ասել է նա:

Էրդողանն իր այցն օգտագործեց՝ ստուգելու Ռուսաստանի հինգերորդ սերնդի Սուխոյ Սու -57 կործանիչը: Այն Մոսկվայի պատասխանն է ԱՄՆ F-22 և F-35 հինգերորդ սերնդի ինքնաթիռներին և արտադրությունը սկսվել է այս տարվա սկզբին: Նախագիծը ձգձգվել է և ծախսերն ավելացել են, ինչից պարզ դարձավ, որ գործընկեր Հնդկաստանը հրաժարվել է ծրագրից:

Թուրքիան, որն ԱՄՆ և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ մասնակցում էր F-35-երի ծրագրին, դուրս է մնացել դրանից և հիմա փնտրում է նոր տարբերակ:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նշել է, որ Անկարան կարող է վերադառնալ F-35-երի ծրագիր, եթե S-400-ներն ամբողջությամբ դուրս բերվեն Թուրքիայի տարածքից:

ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևին, որն ասել է, որ Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Սուխոյ Սու-35 Սու-57 կործանիչների շուրջ:

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան գնելու է ռուսական կործանիչներ, Էրդողանը պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ, մենք այստեղ չենք եկել դատարկ ձեռքով վերադառնալու համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment