Պոմպեո. Ռուսաստանը պետք է փոխի Վենեսուելայի մասով իր դիրքորոշումը

Պոմպեո. Ռուսաստանը պետք է փոխի Վենեսուելայի մասով իր դիրքորոշումը

Հոդվածի առանցքում

  • Ռուսներն ընտրել են Մադուրոյի ռեժիմին աջակցելու ուղին, ես հույս ունեմ, որ նրանք կփոխեն իրենց որոշում, կտեսնեն, որ Վենեսուելայի ճանապարհը որոշելու իրավունքը Վենեսուելայի ժողովրդինն է, մենք այս մասին կխոսենք բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, բոլորի հետ, մենք կարծում ենք, որ ամբողջ աշխարհը պետք է աջակցի իր կառավարությունից վենեսուելացիների պահանջին։

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հույս հայտնեց, որ Ռուսաստանը կդադարի աջակցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ Հարավամերիկյան այդ երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին:

«Ռուսներն ընտրել են Մադուրոյի ռեժիմին աջակցելու ուղին, ես հույս ունեմ, որ նրանք կփոխեն իրենց որոշում, կտեսնեն, որ  Վենեսուելայի ճանապարհը որոշելու իրավունքը Վենեսուելայի ժողովրդինն է, մենք այս մասին կխոսենք բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, բոլորի հետ, մենք կարծում ենք, որ ամբողջ աշխարհը պետք է աջակցի իր կառավարությունից վենեսուելացիների պահանջին»,- ասաց Պոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի ավարտին:

«Վենեսուելայի խորհրդարանը վենեսուելացիների կողմից ընտրված միակ լեգիտիմ կառույցն է և երկրի սահմանադրությունն օգտագործելով այդ խորհրդարանը Նիկոլաս Մադուրոյին հայտարարեց ոչ լեգիտիմ: Նախագահի պաշտոնն այժմ ազատ է: Վենեսուելայի ժողովուրդը բացահայտ կերպով դուրս եկավ Մադուրոյի և նրա ռեժիմի դեմ՝ պահանջելով ազատություն և օրենքի գերակայություն», – ասաց Թրամփը՝ Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին հայտարարությունն անելիս:

Մադուրոն այժմ ԱՄՆ-ին մեղադրում է կատարված քաղաքական իրադարձություններին միջամտելու մեջ և ամերիկացի դիվանագետներին երեք օր է տվել Վենեսուելայից հեռանալու համար:

Շաբաթ օրը Պոմպեոյին հարցրեցին, թե որն է լինելու ԱՄՆ հաջորդ քայլը՝ պատժամիջոցներ կամ հնարավոր ռազմական գործողություն: Պոմպեոն ասաց, որ չի պատրաստվում այդ մասով փակագծեր բացել:

Այլ երկրներ, ինչպես Չինաստանը, Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը քննադատել են ԱՄՆ-ին Գաուիդոյին լեգիտիմ առաջնորդ ճանաչելու համար:

«Միացյալ Նահանգները Վենեսուելային օգնում է վերականգնել լուսավոր ապագան: Մենք այստեղ ենք բոլորին համոզելու, որ աջակցեն վենեսուելացիների ժողովրդավարական ձգտումներին, քանի որ նրանք փորձում են ազատել իրենց նախկին նախագահ Մադուրոի ոչ լեգիտիմ մաֆիայից», – ասաց Պոմպեոն ՄԱԿ-ում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment