Պերրի. Մենք չպետք է Ռուսաստանին թույլ տանք էներգիան օգտագործել որպես զենք

Պերրի. Մենք չպետք է Ռուսաստանին թույլ տանք էներգիան օգտագործել որպես զենք

Հոդվածի առանցքում

  • Թրամփի վարչակազմը փորձում է բացել եվրոպական էներգետիկ շուկան, որտեղ Ռուսաստանը երկար տարիներ գերիշխող դիրք ուներ

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ էներգետիկայի քարտուղար Ռիկ Պերին երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս թույլ չի տրվի օգտագործել իր էներգետիկ արտադրությունը որպես պարտադրող զենք:

«Մենք այլևս չպետք է թույլ տանք, որպեսզի Կրեմլը օգտագործի էներգիան որպես զենք», – ասել է Պերին Բուդապեշտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Թրամփի վարչակազմը փորձում էր բացել եվրոպական էներգետիկ շուկան, որտեղ Ռուսաստանը երկար տարիներ գերիշխող դիրք ուներ:

Ամերիկայի լոբբիստական ջանքերն ակտիվ գործունեություն են ծավալել Լեհաստանում և Գերմանիայում:

Անցած հինգշաբթի Լեհաստանը 24 տարվա պայմանագիր է կնքել Պերիի այցի ընթացքում Միացյալ Նահանգներից լիկվիդացված բնական գազ (LNG) ձեռք բերելու մասին:

Դա հեղուկ գազի հետ կապված ԱՄՆ երկրորդ խոշոր գործարքն էր, որը երկիրը վերջին մի քանի ամիսների ընթացքում ստորագրել էր:

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սկսել է քայլեր ձեռնարկել իր երկրի էներգետիկ շուկան ԱՄՆ գազային ընկերությունների համար բացելու ուղղությամբ, որը երկար ժամանակ չէր իրականացվում ենթակառուցվածքային մեծ ծախսերի պատճառով, հաղորդում է The Wall Street Journal- ը:

Նրա կարգադրությամբ Բեռլինը կհամաֆինանսավորի Գերմանիայի հյուսիսային հատվածում 576 մլն դոլար արժողությամբ լիկվիդացված բնական գազի (LNG) տերմինալ կառուցելու աշխատանքները:

Ծրագիրը տարիներ շարունակ կանգ էր առել, սակայն, նախագահ Թրամփի համառ լոբբիստական գործունեությունից հետո Գերմանիան զիջեց:

Երկու գործարքներն էլ խաթարում են նաև Ռուսաստանի եվրոպական էներգետիկ գերիշխող դիրքը, որը Կրեմլին լծակներ է տրամադրում շատ եվրոպական երկրների նկատմամբ:

«Դա ազդանշան է ամբողջ Եվրոպային, որ այսպես կարող է զարգանել ձեր էներգետիկ ապագան, ձեր երկրի անվտանգությունը, մատակարարման բազմազանությունը: Սա մեծ օր է Եվրոպայի համար», – ասել է Պերին, Լեհաստանի գործարքի կնքումից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

 

Write a comment