Պատերազմի ծախսերը. 9/11-ից հետո ԱՄՆ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա՝ սպանելով կես միլիոն մարդու
Հոդվածի առանցքում
- Բրաունի համալսարանի Ուոթսոնի միջազգային և հասարակական կապերի ինստիտուտը հրապարակել է «Պատերազմի ծախսերը» տարեկան զեկույցը, ըստ որի 2001թ.-ի սեպտեմբերի 9-ի հարձակումներից հետո Միացյալ Նահանգները մոտ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա, որոնց ժամանակ գրեթե 500 հազար մարդ է զոհվել:
Ուշադրությանն արժանի
Բրաունի համալսարանի Ուոթսոնի միջազգային և հասարակական կապերի ինստիտուտը հրապարակել է «Պատերազմի ծախսերը» տարեկան զեկույցը, որը ներառում է Պենտագոնի ծախսերը և արտերկրում չնախատեսված գործողությունների հաշիվները, ինչպես նաև «Պատերազմի հետ կապված Պետդեպարտամենտի ծախսերը, պատերազմի վետերանների խնամքի համար նախկին ու պարտադիր ծախսերը, պատերազմների համար վճարումների պարտքերի տոկոսները, ահաբեկչության կանխարգելումը և դրան Պետդեպի ներքին անվտանգության պատասխանը»:
Վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ «2019 թ. Ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հատկացրել է և պարտավորվել է 5,9 տրիլիոն դոլար ծախսել ահաբեկչության դեմ պայքարում, ներառյալ ուղղակի պատերազմը, դրա հետ կապված ծախսերը և 9/11-ի պատերազմի վետերաններին նախատեսված հետագա ծախսերի պարտականությունները»:
«Ընդհանուր առմամբ, ռազմական բարձր ծախսերը ազգային անվտանգության համար խնդիր են, քանի որ դրանք անկայուն են: Լավ կլիներ հասարակությանը ծառայել բարձր թափանցիկությամբ, մշակել պատերազմները դադարեցնելու ընդգրկուն ռազմավարություն և զբաղվել ազգային այլ հրատապ առաջնահերթություններով», – եզրակացրել են զեկույցում:
ԱՄՆ – ը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմ է սկսել 9/11-ի հարձակումներից հետո, որի ժամանակ զոհվեց մոտ 3000 մարդ և որը կազմակերպել էր «Ալ Քաիդայի» իսլամիստական զինված խմբավորումը: Մի քանի շաբաթ հետո ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան, որն այդ ժամանակ վերահսկում էր Ալ-Քաիդայի դաշնակից Թալիբան շարժումը: 2003 թ. մարտին Վաշինգտոնը տապալեց Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին, նրան մեղադրելով զանգվածային ոչնչացման զենք մշակելու և ԱՄՆ-ի կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար:
Չնայած նախնական արագ հաղթանակներին, ամերիկյան զինված ուժերին սկսել են անհանգստացնել այս երկու երկրներում շարունակվող ապստամբությունները: ԱՄՆ-ը ընդլայնել է հակաահաբեկչական գործողությունները տարածաշրջանում, ներառյալ Լիբիան, Պակիստանը, Սոմալին և Եմենը: 2014 թվականին Միացյալ Նահանգները ձևավորեց միջազգային կոալիցիա `դիմակայելու Իսլամական պետություն ռազմական խմբավորմանը (ISIS), որն առաջացավ սունի մահմեդական ապստամբների Իրաք ներխուժումից հետո և տարածվեց հարևան Սիրիայում ու նրա սահմաններից դուրս:
Չորեքշաբթի օրվա զեկույցում նշվել է, որ «ԱՄՆ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում 76 երկրում, որն աշխարհի ժողովուրդների 39 տոկոսն է, զգալիորեն ընդարձակում են իրենց առաքելությունն ամբողջ աշխարհում»: Այդ գործողությունները, սակայն, «ուղեկցվում են մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների խախտումներով ԱՄՆ-ում և արտասահմանում»:
Հետազոտողները գնահատել են, որ « 9/11-ից հետո Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում Միացյալ Նահանգների իրականացրած պատերազմների ընթացքում 480.000-ից 507.000 մարդ է զոհվել»: Սա «չի ներառում 2011-ին սկսված Սիրիայի կատաղի պատերազմը, որի ժամանակ ավելի քան 500 հազար մահ է գրանցվել», երբ Արևմուտքի աջակցությունը ստացած ապստամբներն ու ջիհադիստները մարտահրավեր նետեցին Ռուսաստանի և Իրանի դաշնակից սիրիական կառավարությանը: Նույն տարի ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջամտեց Լիբիայի գործերին, օգնեց ապստամբներին տապալել երկարամյա ղեկավար Մուամար Քադաֆիին`երկիրը թողնելով շարունակվող քաղաքացիական պատերազմի մեջ:
Աֆղանստանում, Իրաքում և Պակիստանում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ի մարդկային կորուստը կազմում է 6,951 զինվոր, 21 խաղաղ բնակիչ 7820 պայմանագրային:
«Եթե հնարավոր է իմանալ , թե որոշակի ինչքան ամերիկացի զինվոր է զոհվել, շատ այլ դեպքերում այդ թվերն անորոշ են: Մենք կարող ենք երբեք չիմանալ այդ պատերազմներում զոհվածների իրական թիվը: Օրինակ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մահացել Իսլամական պետությունից Մոսուլն ու ուրիշ քաղաքներն ազատագրելու ժամանակ, սակայն նրանց ինքնությունը, դժվար հաստատվի», – նշվում է զեկույցում:
Բացի այդ, այս թվերը չեն ներառում «անուղղակի մահերը»: Անուղղակի վնասն առաջանում է, երբ ավերիչ պատերազմները ռազմական գործողությունների գոտիներում ստեղծում են մարդկանց առողջությանը սպառնացող պայմաններ, օրինակ՝ խզվում է սննդի, ջրի, առողջապահական հաստատությունների, էլեկտրաէներգիայի կամ այլ ենթակառուցվածքների հետ կապը»:
Փետրվարին նախագահ Դոնալդ Թրամփը գնահատեց. «Մերձավոր Արևելքում 7 տրիլիոն դոլար ենք ծախսել», նշելով, «թե դա ինչ սխալ էր»: Մեկ շաբաթ անց նա հրահանգել է իր ռազմական խորհրդատուներին պատրաստել Սիրիայից դուրս գալու ծրագիրը, քանի որ ISIS- ի դեմ պատերազմը մտել է իր վերջնական փուլը: Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, ընդլայնել են ԱՄՆ-ի առաքելությունը` հակազդելու Իրանին և նրա դաշնակիցներին: Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները դա անօրինական են համարում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: