Չունենալով անդամակցություն՝ Ուկրաինան քայլեր է ձեռնարկում ՆԱՏՕ-ի առաքելությանը միանալու ուղղությամբ

Չունենալով անդամակցություն՝ Ուկրաինան քայլեր է ձեռնարկում ՆԱՏՕ-ի առաքելությանը միանալու ուղղությամբ

Հոդվածի առանցքում

  • Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, երկիրը կարող է շուտով զորքեր ուղարկել Իրաք և Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի առաքելություններին անդամակցելու համար: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը կարող է դժվարացնել Ուկրաինային ՆԱՏՕ մտնելու գործընթացը:

Ուշադրությանն արժանի

 

Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, երկիրը կարող է շուտով զորքեր ուղարկել Իրաք և Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի առաքելություններին անդամակցելու համար:

«Մենք ավարտել ենք նախագծային փաստաթղթերի մշակումը, որոնք հնարավորություն կտան մեզ միանալ Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելությանը, մեր մարտական ​​փորձառություն ունեցող մասնագետներով, ինչպես նաև Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ծովային օպերացիային մասնակցելու համար», – ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Պետրենկոն:

Պետրենկոն հավելեց, որ առաքելությունները կաջակցեն «Սև ծովում և Ազովյան ծովում իրավիճակի իրազեկման մասին» նախաձեռնությանը, որտեղ վերջերս Ուկրաինայի ուժերը Ռուսաստանի հետ ռազմական բախում ունցան:

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հատկապես լարվեցին 2014 թվականին, երբ արևմտամետ շարժումը դուրս եկավ կոռումպացված ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ: Ռուսաստանը հետագայում Ուկրաինայի Ղրիմի թերակղզին բռնակցեց և աջակցեց երկրի արևելքում ռուսամետ անջատողականներին:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը կարող է դժվարացնել Ուկրաինային ՆԱՏՕ մտնելու գործընթացը: Արևմտյան ռազմական դաշինքը հաճախ չի ցանկանում ընդունել նոր անդամներ, որոնք արդեն իսկ ներգրավված են հակամարտության մեջ, քանի որ դաշինքի հիմնադիր պայմանագրի հիմնական դրույթը երաշխավորում է կոլեկտիվ պաշտպանությունը: Այնուամենայնիվ, 2017 թ. հունիսին երկրի խորհրդարանը ընդունեց ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրենք՝ այն սահմանելով որպես արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարական նպատակ: Իսկ փետրվարին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրեց սահմանադրական փոփոխություն `իր երկիրը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառձնելու համար:

Ուկրաինան պետք է «Եվրամիությանն անդամակցելու խնդրանք ներկայացնի և ստանա ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր ոչ ուշ, քան 2023 թվականին», – ասել է Պորոշենկոն:

Սակայն Պորոշենկոն պարտվել է ապրիլի վերջին նախագահական ընտրություններում: Մինչև հաղթելը, ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել էր անցկացնել ՆԱՏՕ-ի անդամակցության մասին հանրաքվե, եթե նա հաղթի: Փորձագետները նշում են, որ նա նույնպես հավատարիմ է Ուկրաինայի տրանսատլանտյան ուղվածությանը:

«Արտաքին քաղաքականության մեջ Զելենսկին զգալի շարունակականություն է ցուցաբերել, վերահաստատել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման նպատակները` ցանկանալով միանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին», – գրել է Սթիվեն Պայֆերը Բրուքինգսի ինստիտուտից:

«Նա առաջին արտասահմանյան ուղևորությունը կատարել է Բրյուսել, որպեսզի հանդիպի Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ, հունիսի 17-18-ը մեկնում է Փարիզ և Բեռլին, իսկ հուլիսի 8-ին Կիևում կկայանա ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը»:

Զելենսկին Բրյուսել կատարած իր այցի ընթացքում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ միանալը «մեր արտաքին քաղաքականության գերակայությունն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment