Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը կլինի Վաշինգտոնի սխալը

Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը կլինի Վաշինգտոնի սխալը

Հոդվածի առանցքում

  • 2016թ.-ի հուլիսին ՄԱԿ-ի արբիտրաժային դատարանը որոշեց, որ Չինաստանը իրավունք չունի Հարավչինական ծովի ռեսուրսներին հավակնել: Այդուհանդերձ, Պեկինը շարունակում է ռազմականացնել Հարավչինական ծովի փոքր կղզիներից շատերը և նոր օբյեկտներ է կառուցում այնտեղ: Ի պատասխան Չինաստանի քայլերի՝ Միացյալ Նահանգները ձեռնարկեցին նավարկության ազատության օպերացիաներ, որով ապահովում էին հարավչինական ծովի ռեսուրսների հասանելիությունը Ֆիլիպինների ու Վիետնամի համար:

Ուշադրությանն արժանի

«Եթե Միացյալ Նահանգներն ու Չինաստանը Հարավչինական Ծովում ներքաշվեն ռազմական հակամարտության մեջ, ապա մեղավորը Վաշինգտոնը կլինի»,- կարծում  է ռազմական փորձագետը:

«Երկու երկրներն էլ, իհարկե, հակամարտության եզրին շատ են մոտեցել, թյուրըմբռնումն ու նույնիսկ բախումը չի բացառվում»:

Չինաստանի ՊՆ ռազմածովային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Յան Ժունշին նման կարծիք է հայտնել լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Եթե բախում լինի, ապա հիմնական մեղավորը Միացյալ Նահանգները կլինեն»,-ասել է նա:

2016թ.-ի հուլիսին ՄԱԿ-ի արբիտրաժային դատարանը որոշեց, որ Չինաստանը իրավունք չունի Հարավչինական ծովի ռեսուրսներին հավակնել:

Այդուհանդերձ, Պեկինը շարունակում է ռազմականացնել Հարավչինական ծովի փոքր կղզիներից շատերը և նոր օբյեկտներ է կառուցում այնտեղ:

Ի պատասխան Չինաստանի քայլերի՝ Միացյալ Նահանգները ձեռնարկեցին նավարկության ազատության օպերացիաներ, որով ապահովում էին հարավչինական ծովի ռեսուրսների հասանելիությունը Ֆիլիպինների ու Վիետնամի համար: Հարավչինական ջրերը կարող են օգտագործել նաև Բրունեյը, Մալայզիան ու Թայվանը:

Պեկինը պնդում է, որ Միացյալ Նահանգների ձեռնարկած օպերացիան, որով Վաշինգտոնը նավարկության ազատություն է ապահովում նաև այդ երկրների համար, սադրանք է, փորձագետները, սակայն, նշում են, որ հենց Չինաստանն է լարում դրությունը՝ հավակնելով ջրային ռեսուրսների միանձնյա օգտագործմանը:

«Ցանկացած ռազմական բախման պարագայում, լինի դա պատահական, թե` ոչ, մեղավորը հենց Չինաստանը կլինի, քանի որ այդ երկիրն իրավիճակը կարող է վտանգավոր աստիճանի հասցնել», – Newsweek –ի հետ զրույցում ասել է Ազգային շահերի Կենտրոնի Պաշտպանության հետազոտությունների գծով տնօրեն Հարրի Կազիանիսը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Պեկինն, ըստ էության, լարվածություն է ստեղծում հարավչինական ծովում ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև մյուս երկրների հետ», – հավելում է Կազիանիսը:

Ավելին, Չինաստանի հետ Թրամփի փոխհարաբերությունները վատթարանում են շարունակվող առևտրային պատերազմի պայմաններում: Բացի այդ, ԱՄՆ-ն վերահաստատել է Թայվանի ստանձնած պարտավորությունը, որը Չինաստանը նահանգ է համարում: Սակայն որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Չինաստանի վերջնական նպատակը հարավ չինական ծովի լիակատար հսկողությունն է` առանց փամփուշտ արձակելու: Ի տարբերություն Օբամայի` Թրամփն ավելի խիստ քաղաքականություն է վարում: Այդուհանդերձ կողմերը հանդիպել են նոյեմբերին: Պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու պաշտպանության նախարար Ջեյմս Մտտիսը հանդիպումներ ունեցան իրենց չին գործընկերների հետ `նշելով, որ քննարկվել է Հարավային Չինաստանի հարցը:

 

«Միացյալ Նահանգները քննարկել են Հարավչինական ծովի հարցն ու ընդգծել ռազմական ու քաղաքացիական նավերի և օդանավերի պրոֆեսիոնալ գործելու կարևորությունը միջազգային իրավունքի համաձայն: Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին դուրս բերել իր հրթիռային համակարգերը Սպարտլի կղզիներից և վերահաստատել է, որ երկրները պետք է խուսափեն հարկադրանքի կամ ահաբեկման միջոցով վեճերի լուծումից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment