Ուկրաինան ասում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման մասին

Ուկրաինան ասում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման մասին

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ իր երկիրը և Ռուսաստանը պայմանավորվել են հաջորդ ամսվա ընթացքում փոխանակել արևելյան Ուկրաինայի հակամարտության գերիներին: Կիևը պայքարում է Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում ռուսամետ անջատողականների դեմ 2014 թ.-ից: Հակամարտության զոհ է գնացել ավելի քան 13000 մարդ: Ռազմական բախումները շարունակվում են՝ չնայած հրադադարի պայմանագրին:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինայի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ իր երկիրը և Ռուսաստանը պայմանավորվել են հաջորդ ամսվա ընթացքում փոխանակել արևելյան Ուկրաինայի հակամարտության գերիներին:

Կիևը պայքարում է Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում ռուսամետ անջատողականների դեմ 2014 թ.-ից: Հակամարտության զոհ է գնացել ավելի քան 13000 մարդ: Ռազմական բախումները շարունակվում են՝ չնայած հրադադարի պայմանագրին:

Վերջին փոխանակումը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին: Ուկրաինան մոտ 300 գերի է հանձնել ռուսամետ անջատողականներին և ստացել շուրջ 70 գերի, սակայն տարաձայնությունները կանխել են հետագա փոխանակումները:

«Մենք համաձայնեցինք փոխանակել մի քանի ամսվա ընթացքում մեր գերիներին», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված Վադիմ Պրիստայկոն:

Պայմանագրի վերաբերյալ Մոսկվայից անհապաղ հաստատում չեղավ:

«Մեր խնդիրն այժմ փոխանակելն է, և մեր մարդկանց տուն վերադառձնելը …», – ասաց Պրիստայկոն: Նա չտրամադրեց թվերի կամ գործընթացի մասին մանրամասներ:

Ռուսաստանը դեռևս մի քանի տասնյակ ուկրաինացի գերիներ է պահում, սակայն պարզ չէ, թե որքան ռուսներ ունի Ուկրաինան:

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները Մոսկվայում երեքշաբթի հայտարարել են, որ քննարկում են հնարավորություն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների կողմից գերիներին ներում շնորհելու որոշման մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նոր առաջնորդ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխանակումների հարցը:

Ուկրաինայում Կրեմլի սերտ դաշնակից Վիկտոր Մեդվեդչուկը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Կիևն ու Մոսկվան կարող են փոխանակել բանտարկյալներին, եթե Ուկրաինան բավարար քաղաքական կամք դրսևորի:

Նա ասել է, որ փոխանակվողների մեջ կարող են լինել Մոսկվայի կողմից ահաբեկչության մեղադրանքով բանտարկված Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը:

«Այն կպահանջի (ավելի շատ) հեռախոսային բանակցություններ … Մենք պատրաստ ենք ամեն օր քննարկել այս թեման, եթե անհրաժեշտ լինի», – ասել է Պրիստայկոն:

Նա ասել է, որ Պուտինը և Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նոյեմբերի վերջին Կերչի նեղոցում ռուսական ռազմածովային նավատորմի կողմից 24 նավաստիների կալանավորումը: Մոսկվան նրանց մեղադրում է ռուսական ջրային սահմաններ անօրինական մուտք գործելու մեջ, ինչը հերքում է Կիևը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment