Որքանով է անվտանգ Փարիզն՝ այցելության համար․ Էյֆելյան աշտարակը, Լուվրը կփակվեն՝ ցուցարարների «սպառնալիքներին» ընդառաջ

Որքանով է անվտանգ Փարիզն՝ այցելության համար․ Էյֆելյան աշտարակը, Լուվրը կփակվեն՝  ցուցարարների «սպառնալիքներին» ընդառաջ

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ այս ուիքենդին կփակվեն Էյֆելյան աշխատարակը, Լուվրը և բազմաթիվ թանգարաններ, տուրիստական կետեր և խանութներ, քանի որ հակակառավարական ցույցերի ժամանակ մասնակիցները կարող են բռնություն գործադրել։

Ուշադրությանն արժանի

Մակրոնը նվազեցրեց վառելիքի հարկը, որպեսզի զսպեր սպասվող ցույցերը, այդուհանդերձ,  դեղին ժիլետները կշարունակեն բողոքի ակցիաները։ Վարչապետ Էդուարդ Ֆիլիպեն ասել է, որ 89 հազար ոստիկաններ կտեղակայվեն ամբողջ երկրով մեկ՝ ավելին, քան անցած շաբաթվա 65 հազարը։ Փարիզում 8 հազար ոստիկան կլինի՝ բազմաթիվ զրահապատ մեքենաներով։ Սա «արտակարգ» անվտանգության միջոցառումների մասն է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝  Փարիզի օպերան չեղարկել է այս ուիքենդին ծրագրված ներկայացումները։

Միևնույն ժամանակ Մշակույթի նախարար Ֆրանկ Միսթերն ասել է «Մենք չենք կարող ռիսկի դիմել, երբ գիտենք սպառնալիքը։ Ծայրահեղ աջական ու ծայրահեղ ձախական քարոզիչները  ծրագրում են դեղին ժիլետների բողոքի ցույցեր Փարիզում»։

Ֆրանսիական կառավարությունը հայտարարեց, որ վառելիքի հարկերի ավելացումը կկասեցվի առաջիկա 6 ամիսներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ևս կկասեցվի ձմռան ընթացքում։ Վախենալով ցուցարարների անկարգություններից՝ Մակրոնի կառավարությունը որոշեց ազատվել վառելիքի հարկերի բարձրացումից, բայց դեղին ժիլետներն ասացին, որ «շատ քիչ է և շատ ուշ», և նոր ցույց են պլանավորել ուիքենդին։ ԱՄՆ պետդեպը փոխել է զգուշացման 2-րդ մակարդակը։ Սա նշանակում է, որ ամերիկացի զբոսաշրջիկները պետք է ավելի աչալուրջ լինեն՝ հաշվի առնելով ահաբեկչության վտանգը։

Չնայած անհանգստությունը մեծ է, որոշ դեղին ժիլետներ, ֆրանսիական արհմիության պաշտոնյաներ և տարբեր կուսակցությունների պատկանող քաղաքական գործիչներ խաղաղության կոչ են անում։

«Ոչ միա հարկի համար չարժե վտանգել քաղաքացիական անդորրը»,- ասել է Ֆիլիպեն։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment