Ոչ թե ռուսներն, այլ ամերիկացիներն են ավելի շատ կեղծ լուրեր տարածել 2016-ի ընտրությունների ժամանակ

Ոչ թե ռուսներն, այլ ամերիկացիներն են ավելի շատ կեղծ լուրեր տարածել 2016-ի ընտրությունների ժամանակ

Չնայած 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ կապվող սոցիալական մեդիա հաշիվների՝ Մեդիում հիմնադրամի հրապարակած նոր ուսումնասիրությունը գալիս է փաստելու, որ ավելի շատ ամերիկացիներն էին պատասխանատու օնլայն հարթակում կեղծ տեղեկատվության համար:  

Որպես ապացույց՝ ներկայացվեցին ընտրությունները թրոլինգի ենթարկած թվիթերյան հաշիվները, որոնք համակարգվում էին Ռուսաստանի ինտերնետ ուսումնասիրության գործակալության կողմից, բայց կային այլ հաշիվներ, որոնք ավելի կարևոր համարվեցին՝ կեղծ ինֆորմացիա տարածելու գործում:

Ըստ ուսումնասիրության՝ նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրություններ հրապարակվում էին թվիթերյան այլ հաշիվներով, որոնք կապ չունեին Ինտերնետ ուսումնասիրության գործակալության թրոլների հետ:

Ուսումնասիրության հետազոտողներից Վլադ Բարաշը «Politico»-ին հայտնեց, որ «բովանդակության մեծ մասն ամերիկյան ծագման է եղել»:

«Knight Foundation»-ի պատվերով կատարված ուսումնասիրությունը Բարաշին և Մեթյու Հայնդմընին հնարավորություն տվեց վերլուծել 700.000 թվիթերյան հաշիվների ավելի քան 10 միլիոն թվիթներ: Ըստ ուսումնասիրության՝ նախքան 2016-ի ընտրություններն ամիսը 6.6 միլիոն արված թվիթները կապված էին կեղծ լուրերի և լրատվական կայքերի կոնսպիրացիայի հետ:  

Հետազոտությամբ նաև պարզվեց, որ չնայած սոցմեդիա գիգանտների՝ Թվիթերի, Ֆեյսբուքի և Գուգլի ջանքերին՝ պայքարել «ֆեյք լուրերի» դեմ, դեզինֆորմացիան շարունակում է հասնել միլիոնավոր օգտատերերի: Դրան գումարած այն, որ 2016-ի ընտրարշավի ժամանակ կեղծ ինֆորմացիա տարածող հաշիվների մոտ 80 տոկոսը շարունակում էին ակտիվ մնալ: Ամեն օր դրանք մոտ մեկ միլիոն թվիթ էին անում: Այս դեզինֆորմացիոն թվիթների մեծ մասի լինքերը՝ 65 տոկոսը, գնում էին դեպի տասը կոնսպիրացիոն և կեղծ նորությունների կայքեր:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընտրությունների մասին շրջանառվող կեղծ տեղեկությունների մի զգալի մասն էլ գալիս էր ներսից: Ասվում է, որ ընտրությունից մեկ ամիս առաջ պրո-հանրապետական և պրո-թրամփական հաշիվներն էին պատասխանատու կեղծ տեղեկությունների մեծ մասի համար: Ուսումնասիրությունն առայժմ քիչ, բայց էական նշանակության կեղծ ինֆորմացիա է բացահայտել, որոնք տարածվում էին լիբերալ կամ դեմոկրատական համարվող սոցմեդիայի հաշիվներով:

Ընտրությունից հետո լիբերալ դեզինֆորմացիայի տարածումը նվազեց, մինչդեռ հանրապետական հաշիվները մնում են ավելի ակտիվ:

Վերջերս նախագահ Թրամփը տեխնոլոգիական ընկերություններին մեղադրեց՝ «միլիոնավոր մարդկանց լռեցնելու» և պահպանողական ձայները թիրախավորելու համար, որոնք փորձում էին փակել «կեղծ տեղեկություններն» ու կոնսպիրացիոն տեսությունները:  

«Սոցիալական մեդիա գիգանտները լռեցնում են միլիոնավոր մարդկանց: Նրանք չեն կարող դա անել, եթե նույնիսկ սա նշանակի, որ մենք պետք է շարունակենք լսել կեղծ տեղեկություններ, ինչպես CNN-ն է, որի վարկանիշը լրջորեն տուժել է: Մարդիկ առանց գրաքննության պետք է պարզեն, թե ինչն է իրական և ինչը ոչ»,- օգոստոսի վերջում Թրամփը գրեց Թվիթերում:

Սեպտեմբերին նա նաև հայտնեց «The Daily Caller»-ին, թե Ֆեյսբուքը և Գուգլը միջամտել են 2016-ի ընտրությանը՝ հաջակցություն Հիլարի Քլինթոնի: Թրամփն ավելացրեց, թե կարծում է, որ սոցիալական մեդիա կազմակերպությունները միջամտել էին նաև նոյմեբերի միջանկյալ ընտրություններին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment