Ո՞վ է օգնել առևանգել ադրբեջանցի լրագրողին

Ո՞վ է օգնել առևանգել ադրբեջանցի լրագրողին

Հոդվածի առանցքում

  • Երկու տարի առաջ ադրբեջանցի հայտնի լրագրող և IWPR-ի թղթակից Աֆղան Մուխթարլըն անհետացավ Թբիլիսիի կենտրոնում: Այդ երեկո նա սրճարանում հանդիպել էր ընկերոջը, վերադարձի ճանապարհին հաց էր գնել, և զանգել էր կնոջը՝ Լեյլա Մուսթաֆաևային, որը նույնպես լրագրող է: Նրան առևանգել են իր ընտանքի բնակարանի մոտակայքից:

Ուշադրությանն արժանի

 

Երկու տարի առաջ ադրբեջանցի հայտնի լրագրող և IWPR-ի թղթակից Աֆղան Մուխթարլըն անհետացավ Թբիլիսիի կենտրոնում: Այդ երեկո նա սրճարանում հանդիպել էր ընկերոջը, վերադարձի ճանապարհին հաց էր գնել, և զանգել էր կնոջը՝ Լեյլա Մուսթաֆաևային, որը նույնպես լրագրող է: Նրան առևանգել են իր ընտանքի բնակարանի մոտակայքից:

2015-ից ի վեր Մուխթարլըն ապրում էր աքսորում, անհետանալուց 24 ժամ չանցած ադրբեջանցի սահմանապահների հսկողության տակ էր և նրան առաջադրվել էին կեղծ մեղադրանքներ՝ սահմանն անօրինական կերպով հատելու, մաքսանենգության և ոստիկաններին դիմադրելու: Ադրբեջանում դատարանը նրան անհապաղ նախնական կալանքի ուղարկեց, իսկ 2018 թվականի հունվարին` միջազգային չափանիշներին չհամապատասխանող լսումներից հետո, դատարանը նրան ազատազրկեց վեց տարի ժամկետով: Որոշումը կայացվել է բողոքարկման հիման վրա:

Ես առաջին անգամ Աֆղանին հանդպել եմ 2010 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ նա աշխատում էր ընդդիմադիր օրաթերթի համար: Հիշում եմ, որ նրան մոտ 20 ադրբեջանցի ոստիկաններ մի անգամ ծեծել էին Բաքվում չարտոնված, բայց խաղաղ ցույցի ժամանակ: Այդ ժամանակ հանդիպեցի նաև նրա ապագա կնոջը՝  Լեյլային և հարցազրույց վերցրեցի բռնությունների մասին, որոնք նրա դեմ ևս իշխանությունները  գործի էին դրել:

Այդ ժամանակից ի վեր իշխանության բռնությունները անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողների դեմ ավելացել է: Իշխանությունները վերահսկում են տասնյակ լրագրողների և կառավարությանը քննադատողներին քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ են առաջադրվում: Կառավարությունն այժմ լիովին վերահսկում է հեռարձակվող լրատվամիջոցները:

Այս ամենը այլախոհներին լռեցնելու իշխանությունների քաղաքականության մի մասն է: Ահա, թե ինչու Աֆղանն ու Լեյլան 2015 թվականին տեղափոխվեցին Վրաստան՝ իրենց երկու տարեկան դստեր հետ: Վրաստանից Աֆղանը շարունակեց հետաքննական լրագրությամբ զբաղվել՝ բացահայտելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի դեպքեր և Ադրբեջանի նախագահին ու նրա վրացի գործընկերներին պատկանող լայնածավալ գործարար ցանց:

Աֆղանն իր փաստաբանին պատմել է, թե ինչպես է իրեն առևանգել: Նա նշել է, որ անհայտ անձինք, որոնց մի մասը վրացական ոստիկանության համազգեստով էր և վրացերենով էր խոսում, կանգնեցրել են նրա իր տան մոտ, գլխի վրա պարկ են հագցրել, ծեծելով մեքենա նստեցրել: Աֆղանն ասել է, որ ճանապարհին մի տեղ մեքենան կանգնել է, իրեն այլ մեքենա են նստեցրել, որի  մեջ արդեն ադրբեջաներեն էին խոսում: Հետո հայտնվել է իր ադրբեջանական սահմանային անցակետ, որտեղ նրան հետախուզել են ու «հայտնաբերել» 10 հազար եվրո: Սա մաքսանենգության մեղադրանքի հիմք էր դարձել:

Թեև վրացական իշխանությունները անհապաղ հետաքննություն են սկսել առևանգման դեպքի առիթով, նրանք պնդում էին, որ վրացական անվտանգության ծառայությունները ներգրավված չեն կատարվածում:

Վրաստանի և Ադրբեջանի միջազգային գործընկերները արագ արձագանքեցին: 2017-ի հունիսին Եվրախորհրդարանը հրատապ բանաձև է ընդունել, որը խստորեն դատապարտում է Աֆղանի դատը, կոչ անելով նրան ազատ արձակել և Վրաստանին կոչ է արվում հետաքննել նրա ենթադրյալ առևանգումը,  «պատժել մեղավորներին»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես սկսել է քննել Աֆղանի գործը որպես առաջնահերթ և հարցեր է ուղղել իշխանություններին:

Միջազգային և ներքին քննադատության ալիքի ֆոնին վրացական իշխանությունները աշխատանքից ազատել են հակահետախուզության և սահմանային ոստիկանության մի քանի աշխատակիցների՝ դեռ 2017 թվականին` մինչև հետաքննության արդյունքները:

Սակայն հետաքննությունը առաջընթաց չի գրանցում: Տեղական հետաքննող լրագրողները և OCCRP-ի անդամները արագ հայտնաբերեցին, որ Թբիլիսիի կենտրոնական հատվածում և ադրբեջանական սահմանի վրա կան տեսախցիկներ, որոնք կարող էին նկարահանելԱֆղանի անցումը, բայց դրանց կադրերը ջնջվել են:

Վրացական իշխանությունները հրաժարվել են ճանաչել Աֆղանին որպես հանցագործության զոհ, որը թույլ կտար նրա ընտանիքին և փաստաբանին ավելի շատ ներգրավվել հետաքննության մեջ: Իշխանությունները նաև հրաժարվել են աջակցել Վրաստանի ակտիվիստների և լրատվամիջոցների` Աֆղանի առևանգման և Ադրբեջանին ապօրինի փոխանցելու գործով խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու խնդրանքներին:

Ապրիլին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտադզեն շեշտեց գործի զգայուն բնույթը և հրաժարվեց մեկնաբանել ընթացիկ քննությունը:

Մինչդեռ Աֆղանը մնում է բանտում: Նա փաստաբանին ասել է, որ առողջական լուրջ բարդություններ են առաջացել և համապատասխան բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չունի: Վախենալով իրենց անվտանգության համար Լեյլան և նրանց դուստրը փախել են  2017-ի հոկտեմբերին փախել են Վրաստանից և ապաստան են ստացել Գերմանիայում:

Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները պատասխանատու են Աֆղանի իրավիճակի համար: Ադրբեջանը պետք է անմիջապես նրան ազատի և թույլ տա վերադառնալ ընտանիքի մոտ: Եվ Վրաստանը պետք է ապահովի, որ ձգձգված քննությունը արդյունավետ ավարտվի, պատշաճ կերպով պատասխանատվության ենթարկելով կատարվածի բոլոր պատասխանատուներին, անկախ ազգությունից կամ պաշտոնական դիրքից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment