Ո՞վ է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը
Հոդվածի առանցքում
- Նա ասաց, ես ասացի իրավիճակ է տիրում, սակայն իրականությունը պարզ է: ՀԱՊԿ-ում ամեն ինչ չէ, որ լավ է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խառնաշփոթը հանգեցրեց անդամ երկրների ղեկավարների կարեւոր հավաքի հետաձգմանը, որի ժամանակ պետք է որոշում կայացվեր դաշինքի գլխավոր քարտուղարի վերաբերյալ:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքը, որի կազմում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը որպես լիիրավ անդամներ, պատասխան էր Հյուսիսատլանտյան դաշինք կազմակերպությանը (ՆԱՏՕ): Սակայն ՀԱՊԿ–ն երբեք չի ունեցել ՆԱՏՕ–ի օրինակով համատեղ նպատակների միասնություն, ինչպես Աֆղանստանում, և ցնցումներ է ապրում անդամների միջև ներքին տարաձայնությունների պատճառով:
Ներկայիս ցնցումները հանգեցրին նոյեմբերի սկզբին Հայաստանի որոշմանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի հետ կանչմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հուլիսին ` 2008 թ. մարտին նախագահական վիճելի ընտրությունների ժամանակ բռնություն կիրառելու մեջ:
Հայաստանը ներկայումս ռոտացիոն կարգով նախագահում է ՀԱՊԿ–ում: Հարցը, թե ինչպես և ով է ընտրվելու որպես կազմակերպության ֆորմալ ղեկավար, մնում է վիճահարույց:
Ինչպես նշում է Էդուարդ Աբրահամյանը, Jamestown հիմնադրամի համար գրած հոդվածում, Հայաստանը պնդում է, որ պետք է թույլ տրվի փոխարինել Խաչատուրովին մնացած ժամկետի համար մինչև 2020 թվականը: ՀԱՊԿ–ի Աստանայում նոյեմբերի 8-ի հանդիպումից հետո, սակայն, Ղազախստանն ու Բելառուսը պնդում են, որ դաշինքի խարտիան, որտեղ ամրագրված է ռոտացիոն ղեկավարության սկզբունքը, նախատեսում է, որ այժմ Բելառուսը պետք է նշանակի հաջորդ քարտողարին: Բելառուսը հաջորդում է Հայաստանին ՀԱՊԿ ղեկավարության համար:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինչպես հայտնում է մամուլը, ՀԱՊԿ–ի վերաբերյալ փակ դռների հետևում քննարկումներ է ունեցել Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ, ինչը կանխատեսելիորեն զայրացրել է Հայաստանին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «կպահանջի պարզաբանումներ [Լուկաշենկոյից]` Ադրբեջանի հետ ՀԱՊԿ ներքին գործերը քննարկելու վերաբերյալ »:
Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ: Լինելով հարևան պետություններ` Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն հիմնականում Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով: Մինչդեռ Ադրբեջանը գործուն հարաբերություններ ունի ՀԱՊԿ այլ անդամների հետ, մասնավորապես` Կասպից ծովի երկրների՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետ:
Դեկտեմբերի 6-ին Սանկտ–Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ ղեկավարների հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծում ստանար: Սակայն դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուսակովը հայտարարեց, որ հանդիպումը տեղափոխվել է 2019 թ. Հայաստանի խնդրանքով: Այստեղ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ընտրություններ:
Հայաստանի իշխանությունների արձագանքը, սակայն, սպասեցնել չտվեց: Արման Եղոյանը, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի խոսնակը, ասաց, որ Հայաստանը չի պահանջել հետաձգում: Փոխարենը, Եղոյանը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել այն:
Բացի դրանից, նա ասել է, որ այս դրվագը բացահայտում է ներքին պառակտվածության գծերը, որոնք հստակեցնում են ՀԱՊԿ–ի գլոբալ տեղը:
Վերադառնալով Աբրահամյանին. Մոսկվան, իր տարածաշրջանային ռազմական ենթակառուցվածքներով և հետպատերազմյան դիրքորոշումներով, միակ գործոնն է, որը միավորում է դաշինքի անդամ պետություններին, որոնք բոլորն ունեն հակասական շահեր և արժեքները: Որպես ինստիտուցիոնալ միջոց ` հետխորհրդային տարածքի վրա Ռուսաստանի ազդեցության գոտու լեգիտիմացման համար, ՀԱՊԿ–ը չունի ընդհանուր արժեքներ և ընդհանուր ռազմավարական տեսլական իր անդամներին միավորելու համար, ինչպես նաև ապահովելու ներքին միասնությունը:
Թեև իրավիճակը լարված է, դիվանագիտական ներգրավվածությունը շարունակվում է: Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀԱՊԿ ԱԳ նախարարները հանդիպեցին և հաղորդեցին, որ գլխավոր քարտուղարի հարցը քննարկվել է: Միևնույն ժամանակ, Սանկտ–Պետերբուրգում հանդիպել են ԱՊՀ–ի ղեկավարները, այդ թվում ` ՀԱՊԿ–ի բոլոր անդամները: Դաշինքում տարբեր տարածաշրջանային ներկայությունը բացասաբար է անդրադառնում կառույցի վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: