Շուտով Ուկրաինան կարող է գոյություն չունենալ

Շուտով Ուկրաինան կարող է գոյություն չունենալ

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի անվտանգության ոլորտի պաշտոնյայի խոսքով՝ հարևան Ուկրաինան հնարավոր է որպես պետություն վերանա, քանի որ նախկին խորհրդային պետության ներսում շահերի բախում կա: Կիևի պաշտոնյաներն ամեն ինչ անում են Ուկրաինան բաժանելու համար, նրանք իրականացնում են Ուկրաինան Ռուսաստանից բաժանելու ամերիկյան սցենարը՝ անտեսելով սեփական ժողովրդի շահերը, արդյունքում երկիրն արդյունավետորեն բաժանված է:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի անվտանգության ոլորտի պաշտոնյայի խոսքով՝ հարևան Ուկրաինան հնարավոր է որպես պետություն վերանա, քանի որ նախկին խորհրդային պետության ներսում շահերի բախում կա:

2014թ.-ի քաղաքական ճհնաժամից հետո ապստամբության արդյունքում նախկին նախագահ Յանուկովիչին պաշտոնանկ անելուց հետո, Կիևի նոր իշխանությունը վիճահարույց հանրաքվեի արդյունքում Մոսկվային մեղադրեց Ղրիմի թերակղզին բռնագրավելու մեջ:

«Հակամարտության 5 տարիներից հետո Ռուսաստանի Ռազմական Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ներկայիս ռազմավարությունը կարող է հանգեցնել պետության լիակատար ոչնչացմանը:

ԱՄՆ վարչակազմը փաստացի կառավարում է Կիևի բարձրաստիճան պաշտոնյաներին ու անձամբ Պորոշենկոյին: Նախագահի պաշտոնում Պետրո Պորոշենկոյի քառամյա պաշտոնավարումը նույնիսկ ուկրաինացի փորձագետների մոտ լավատեսական կանխատեսումներ չեն առաջացնում», -ասել է Պատրուշևը ռուսական Rossiyskaya Gazeta-ի հետ զրույցում:

Կիևի պաշտոնյաներն ամեն ինչ անում են Ուկրաինան բաժանելու համար, նրանք իրականացնում են Ուկրաինան Ռուսաստանից բաժանելու ամերիկյան սցենարը՝ անտեսելով սեփական ժողովրդի շահերը, արդյունքում երկիրն արդյունավետորեն բաժանված է: Եթե Կիևի պաշտոնյաները այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակեն, ապա Ուկրաինան կկորցնի պետականոթյունը:

Միացյալ Նահանգներն Ուկրաինային ռազմական օգնություն են տրամադրել ու խորհրդատուներ է ուղարկել զինված ուժերին ու կառավարամետ ուժերին՝ ապստամբների դեմ պայքարելու համար, որոնք Լուգանսկ ու Դոնեցկ քաղաքները, միասին հայտնի որպես Դոնբաս, հայտարարել են անկախ ազգային հանրապետություններ:

Թեև Դոնալդ Թրամփը խոստացել էր ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք էապես տուժել էին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից ի վեր, այդուհանդերձ, Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնություն տրամադրեց ու ընդլայնեց հակառուսական պատժամիջոցները:

Պատերազմը, որը 2014թ.-ից 10 հազար մարդու կյանք խլեց, փակուղի էր մտել, բայց վերջին միջադեպը մտավախություն է առաջացնում, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ուղղակի բախում կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

Ռուսական ռազմանավերը, որոնք տեղակայված են Ղրիմում, Սև Ծովի ջրերում, նոյեմբերին կրակ բացեցին ուկրաինական երեք նավեր ուղղությամբ՝ նրանց մեղադրելով վիճահարույց Կերչի նեղուցով ծովային օրենքը խախտելով անցնելու համար:

Պորոշենկոն Մոսկվայինց պահանջեց ազատել ուկրաինացի նավաստիներին ու մի քանի անգամ սպառնաց նոր պատերազմով, քանի որ Ռուսաստանը Ղրիմում նոր պաշտպանական համակարգեր է տեղափոխել:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն նույնպես փորձեցին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, պահանջելով ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախորդ ամիս զգուշացրել էր, որ նախագահ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի քանի դեռ խնդիրը լուծում չի ստացել:

Մոսկվայի ու Կիևի հարաբերություններում լարվածությունը ընդհանուր առմամբ ավելի մեծամասշտաբ պայքարի մի մաս է, որը մղում են Ռուսաստանն ու ԱՄՆ գլխավորած ամրևմտյան կոալիցիան, որոնց ներխուժումն Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ հանգեցրեց դրանց փլուզմանը, վառ օրինակ է Հարավսլավիան, 1990թթ.:

Մոսկվան, իր հերթին, Պենտագոնին մեղադրեց ՆԱՏՕ-ն Եվրոպայում գերակա դիրք ունենալու նպատակով օգտագործելու համար: Օրակարգում իբրև թե հակահրթիռային վահանի ստեղծումն է, որը , սակայն, Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ազգային անվտանգության սպառնալիք:

Երկու գերտերությունները միմյանց մեղադրեցին նաև 1987թ.-ի  կնքած միջին ու միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը խախտելու համար, Թրամփն այդ պայմանագրից դուրս եկավ, այս քայլին Պուտինը ռացիոնալ պատասխան խոստացավ:

Argumenty i Fakty-ի հետ զրույցում Կրեմլի խոսնակն ասել է, որ ՈՒկրաինայի հետ պատերազմի ավարտը կախված է միայն Կիևից, Կիևը կորոշի ընտրում է «պատերազմ», թե «խաղաղություն և դիվանագիտություն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment