Շառլ Ազնավուր. Կյանքին հրաժեշտ է տվել Ֆրանսիայի սիրելին և պաշտելին

Շառլ Ազնավուր. Կյանքին հրաժեշտ է տվել Ֆրանսիայի սիրելին և պաշտելին

Ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը` համաշխարհային ճանաչում ունեցող և երաժշտության անհայտ անկյունները բացահայտած բալլադների հեղինակը, մահացել է Ֆրանսիայի հյուսիսում` Մուրիեսում գտնվող իր տանը: Նա 94 տարեկան էր:

Գույժը հայտնել էր Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը` չնշելով մահվան պատճառը: Ավելին, Ազնավուրի ընկերներից ծխախոտագործ Փոլ Գարմիրյանն ասել է, որ նա մահացել է կիրակի երեկոյան:  Շանսոնյեն աշնանը կոտրել էր ձեռքը, այդ պատճառով չեղարկել էր մի քանի համերգ:

Երաժշտության աշխարհի ամենագրավիչ և հեղինակավոր աստղերից մեկը, որով հիանում էին Ֆրենկ Սինատրան և Բոբ Դիլանը, գրել ու համահեղինակել է ավելի քան 1000 երգ, վաճառել` 100 մլն. ալբոմ:

Նա ձայնագրել ու ներկայացրել է ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն երգեր` հանդիսատեսին կախարդելով առանձնահատուկ ալքիմիայով: Time ամսագիրը մի անգամ այդ ալքիմիան նկարագրել է այսպես` հրդեհի և վշտի համադրություն:

Ազնավուրը ցածրահասակ էր, գանգրահեր, կախ հոնքերով, տխուր աչքերով, խռպոտ ձայնով: Նրա երգերում չկա սանձարձակ սեռական բովանդակություն` հատուկ կաբարեներում երգող արտիստներին: Հակառակ դրան նա հռչակավոր դարձավ 1960-ականներին` վաճառելով ձայնագրություններ ճիշտ այն արագությամբ, ինչ Էլվիս Փրեսլին և Բիթլսը` անհավանական խարիզմայի և մարդկային սրտի մութ անկյունները լուսավորող երգերի համար ստանալով ամենաբծախնդիր քննադատների գովեստը:

Ազնավուրը 20-րդ դարի կեսերի ֆրանսիական շանսոնի վերջին կենդանի ներկայացուցիչներից էր:

Սա մեծ քաղաքի փողոցների իմաստությամբ, պոետիկ բառերով և մատչելի երաժշտությամբ երաժշտական ուղղություն է, որի ամենահայտնի կատարողներից են Էդիթ Պիաֆը` Ազնավուրի մենթորը, և Շառլ Տրենեն. նա գրում ու երգում էր երգեր, որոնք վերափոխվում էին անգլերեն ջազի և փոփի ստանդարտներով: Օրինակ` Beyond the Sea-ն և I Wish You Love-ը: Ազնավուրը շանսոնին ավելացրեց գեղեցիկ աղջիկներ և ռոմանս: Նաև ջազի, տանգոյի երազկոտ մոտիվներ` ստեղծելով ամենաթախծոտ լիրիկական երգապնակը:

Նա իր երգերն անվանում էր կյանքի սքեթչեր, նրա բալլադները սիրտ են ճմլում` պատմում, հեգնանքով և դառնությամբ լի կյանքերի մասին: Դրանց մեծ մասը զգացմունքների հրաբուխ արթնացնող մտորումներ են վշտի, զղջման, կարոտի, դավաճանության և երանության մասին:

Ֆրանսիացի գրող և ռեժիսոր Ժան Կոկտոն մի անգամ ասել է` «Ազնավուրից առաջ հուսահատությունը պոպուլյար չէր»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment