Նվիրվածություն

Նվիրվածություն

Հոդվածի առանցքում

  • Հայաստանում է 30 մասնագետներից բաղկացած բժշկական առաքելության թիմը: Ֆրեզնոյի շրջանի բոլոր մասնագիտությունների բժիշկներին միավորում է մեկ նպատակ՝ անվճար բուժօգնություն սոցիալապես անապահով խավին:

Ուշադրությանն արժանի

«Մեր առաքելության մի մասը պարզապես Հայաստան գալը չէ: Որպես բժիշկներ, մենք զգում ենք, որ պետք է մեր ժամանակի մի մասը հատկացնենք մարդկությանը», -ասում է Բժշկական առաքելության անդամ Վան Պողոսյանը:

Երկու շաբաթվա ընթացքում նրանք անվճար բժշկական օգնություն էին ցուցաբերել Հայաստանի այն խավին, ում հասանելի չէ բժշկական օգնությունը: Հետազոտում էին և բուժում: Նրանք նաև իրենց հետ նվերներ էին բերել Ֆրեզնոյից, ինչպես օրինակ՝ Աշտարակի հիվանդանոցին տրամադրված ծննդաբերության կազմակերպման համար սարքավորումները: Այն, որպես նվիրատվություն, տրամադրել է Ֆրեզնոյի բնակիչ Մեթի Մաթոյանը: Սա մեծ օգնություն է, որով փոխարինվում են տասնամյակների հնություն ունեցող սարքավորումներ, որոնք ծառայում են հազարավոր մարդկանց: «Վերանորոգված հատակ, պատեր և ծննդաբերության համար նախատեսված երկու նոր սեղաններ իրենց սարքավորումներով», – ասում է պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանը:

Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում ևս նոր հավելում կա: Ամբողջովին նորոգված ակնաբուժական լաբորատորիա, որը նվիրաբերել է Ֆրեզնոյի բժիշկ Գարո Խաչիկյանը: Նրա տիկինը՝ Նունեն, ծնվել է Հայաստանում: Նրա մայրը ավելի քան 30 տարի այս հիվանդանոցում աշխատել է ակնաբույժ:

«Ես ենթադրում եմ, որ նա հիմա նայում է վերևից և ժպտում իր գեղեցիկ բարի ժպիտով ու շնորհակալություն հայտնում», – ասում է Նունե Խաչիկյանը: «Մենք միշտ մտածում էինք Հայաստանին ինչ-որ կերպ վարձահատույց լինել: Միշտ չէ, որ պետք է վերցնել, այլ նաև պետք է վերադարձնել», – ասում է դոկտոր Խաչիկյանը:

Դա նպատակ հետապնդող առաքելություն է: Ֆրեզնոյից Հայաստանին հումանիտար օգնության տրամադրում` այժմ և դրանից հետո:

Write a comment