Նոր պատկերասրահում ցուցադրված են հայկական «վերապրած, ականատես նմուշներ»
Հոդվածի առանցքում
- Ցեղասպանության ականատես և ցեղասպանությունը վերապրած նմուշները նոյեմբերի 15-ից կներկայացվեն Ուոթերթաունի պատկերասրահի առաջին հարկում:
Ուշադրությանն արժանի
1915-1918 թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրության տարածքում ապրող ավելի քան 1.5 միլիոն հայ ոչնչացվեց: Ցեղասպանությունը վերապրածները գաղթեցին: Նրանցից շատերը սահմանային անցակետերը հատելիս՝ թաքցնում էին իրենց պատկանող սրբազան օբյեկտները:
Սկզբում դրանք պահվում էին ննջասենյակների սուրբ անկյուններում, հետո շատերը դրանք նվիրաբերեցին մի խումբ բոստոնահայերի, որոնք ցանկանում էին պահպանել այդ սրբազան իրերն ապագա սերունդների համար:
Ուոթերթաունում գտնվող Ամերիկայի Հայկական Թանգարանի հիմնադիրները վարձակալել էին Բելմոնի եկեղեցու տարածքը, որը 1986-1990թթ.-ին որպես թանգարան էր ծառայում:
Մինչև անցած հունվար որոշ նմուշներ կրկին հայտնվել էին տուփերի մեջ, բայց Ջենիֆեր Լիսթոն Մունսոնի՝ թանգարանի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո շատ բան փոխվեց:
«Հիմա կարող ենք դուրս գալ այդ նախնական պահպանելու և պաշտպանելու կարգավիճակից », -ասում է, – « ու անցնել ներկայացնելու և ցուցադրելու մակարդակին»:
Ցեղասպանության ականատես և ցեղասպանությունը վերապրած նմուշները նոյեմբերի 15-ից կներկայացվեն պատկերասրահի առաջին հարկում:
Պատկերասրահի հավաքածուն հսկայական է, այստեղ կան ավելի քան 5000 հնագույն միջնադարյան մետաղադրամներ, ավելի քան 3000 մանածագործվածքների նմուշներ, ծիսական ատրեբուտներ, կերամիկա, միջնադարյան նկարազարդումներ ու գրքեր:
1969թ-ի բրուտալիստական ոճի շինությունը նախագծել էր հետազոտական դիզայնի հիմնադիր ու ճարտարագետների միության անդամ Բեն Թոմսոնը: Մեր զրույցի ընթացքում բետոնե հատակը ծածկող գորգերը բարձրացրեցին ու փայլեցրին հատակը:
Նվիրաբերած նմուշներից մեկը, որը կցուցադրվի նոր պատկերասրահում, սուրբ մասունքի պահպանության համար նախատեսված ձեռքն է: Միջնադարյան սրբությունը նվիրաբերել էր Աղավնի Դեմիրճյան անունով մի կին:
1916-ին Դեմիրճյանի մայրն իր ընկերոջն էր ուղեկցում դեպի Ռուսաստանի սահմանային անցակետ, որտեղ հանդիպում է երկու կանանց, որոնք վախենալով, որ իրենց կխուզարկեն ու սուրբ ձեռքը կբռնագրավեն, այն տալիս են Դեմիրճյանի մորը: Նա էլ իր հետ բերում է Միացյալ Նահանգներ ու պահում Ռոդ Այլանդի իր տան ննջասենյակի սուրբ անկյունում:
Դեմիրճյանի մոր մահից հետո դուստրը սրբի մասունքների համար նախատեսված հնությունը նվիրաբերում է թանգարանին:
Ավելի վաղ, այս տարեսկզբին, Ռոքսաննա Ռուսոն նվիրաբերեց իր տատիկի մանկատան սպիտակ բամբակյա զգեստը, որի վրա Արաքսի Գրիգորյանը կապույտ թելով ասեղնագործել էր: Նա Հունաստանի որբանոցում էր հայտնվել ցեղասպանության տարիներին:
«Հայաստան. Արվեստ, մշակույթ, հավերժություն» ցուցադրությունը ներկայացնելու է նմուշներ, որոնք ամբողջացնելու են ասիական մայրցամաքի երկրի պատկերը՝ իր հնդեվրոպական այբուբենով, քրիստոնեության ընդունմամբ, ցեղասպանությունը վերապրելու փորձով:
«Կարծում եմ՝ մարդիկ լսել են ցեղասպանություն բառը, բայց պատկերացում չունեն, թե ինչ է դա նշանակում, թե ինչ է դա իրենից ներկայացնում»:
Նորոգման առաջին փուլում օգտագործվել են հիմնադրամների օգնությունը, հնարավոր դոնորների, այցելուների աջակցությունը: Հիմա, թանգարանը ցանկանում է վերանորոգել նաև շինության մյուս երկու հարկերը և թարմացնել արտաքին տեսքը:
Պատկերասրահն ուսուցողական այցելություններ, լայվ-համերգներ և այլ միջոցառումներ է կազմակերպելու վերանորոգված տարածքներում:
«Շատ գեղեցիկ պատկերասրահ է լինելու, այն կմրցի Բոստոնի ցանկացած այլ պատկերասրահի հետ», -ասում է Մունսոնը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: