Նոր Հայաստանում մեդիայի ազատության խառնաշփոթ է 

Նոր Հայաստանում մեդիայի ազատության խառնաշփոթ է 

Հոդվածի առանցքում

  • 9 ամիս անց լրագրողներն ասում են, որ պատկերն իրականում խառն է: Կառավարությունն այլևս չի փորձում ուղիղ վերահսկել մեդիա լուսաբանումը, բայց միաժամանակ նոր իշխանությունները, որոնք վայելում են հասարակության աջակցությունը, պարզվեց, զգայուն է քննադատության նկատմամբ: Փաշինյանն ինքը, որ հիմա վարչապետ է, պարբերաբար հրապարակային հարձակումների է դիմել լրագրողների դեմ, ինչը մեդիայի շատ ներկայացուցիչներ ասում են, որ ստեղծել է վախի մթնոլորտ քննադատական նյութերի համար: 

Ուշադրությանն արժանի

 

Երբ անցած տարի նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանությունից հեռացրեց ավտորիտար կառավարությանն ու վերցրեց իշխանությունը, դա կարծես թե մեդիայի համար նոր դարաշրջան էր խոստանում: Միջազգային դիտորդները երկար ժամանակ հայկական մեդիան գնահատում էին որպես ոչ ազատ:

Բայց 9 ամիս անց լրագրողներն ասում են, որ պատկերն իրականում խառն է: Կառավարությունն այլևս չի փորձում ուղիղ վերահսկել մեդիա լուսաբանումը, բայց միաժամանակ նոր իշխանությունները, որոնք վայելում են հասարակության աջակցությունը, պարզվեց, զգայուն է քննադատության նկատմամբ: Փաշինյանն ինքը, որ հիմա վարչապետ է, պարբերաբար հրապարակային հարձակումների է դիմել լրագրողների դեմ, ինչը մեդիայի շատ ներկայացուցիչներ ասում են, որ ստեղծել է վախի մթնոլորտ քննադատական նյութերի համար:

«Մեդիան հիմա ավելի ազատ է, քան նախկին կառավարության ժամանակ: Խմբագիրներն ու լրագրողներն ինձ ասում են, որ նախկինում կառավարությունից զանգեր էին լինում, որոնցով թելադրվում էին լրատվական օրակարգի գլխավոր թեմաները: Հիմա այդպիսի զանգեր չեն լինում», – ասում է media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

«Ի տարբերություն նախկին իշխանությունների, նորը չի ցանկանում վնասել իր իսկ դրական ընկալմանը, այնպես որ նրանք ավելի հակված են ընկալել հասարակական ճնշումը: Հիմա խնդիրն այն է, որ մարդիկ երբեմն ուղղակի պաշտում են նոր վարչապետին և նրա մասին քննադատական նյութեր գրող լրագրողներին մեղադրում են զրպարտության մեջ», – ասում է Հետքի լրագրող Անի Հովհաննիսյանը:

Փաշինյանի գործունեության լուսաբանում հիմնականում դրական լույսով է, բայց նոր իշխանությունների սխալները, ներառյալ շահերի բախման կամ արտաքին քաղաքականության խնդիրների մասով, արժանանում են հակառակ արձագանքի:

Փաշինյանը հաճախ առաջնորդել է քննադատող մեդիային ուղղված մեղադրանքները: Հունվարի 3-ին ֆեյսբուքի իր էջում նա հրապարակեց Հրապարակ թերթի հոդվածը, որում քննադատվում էր իր կառավարությունը: «Դատելով նրանց հոդվածից, մեդիան կարոտում է հանրապետականների կոռումպացված կառավարությանը: Ամեն ինչից հետո, կողք կողքի աշխատելու տարիներից հետո նրանք հիմա թշնամի են դարձել», – գրեց նա:

Երկու օր անց Facebook live-ի ժամանակ Փաշինյանը բողոքեց , որ մեդիան չի գնահատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

Հայաստանի լրագրողների միությունը հայտարարություն տարածեց` քննադատելով Փաշինայնին Հրապարակի դեմ հարձակման համար: «Սա կարող է տանել մեդիայի նկատմամբ վտանգավոր վերաբերմունքի», – նշված էր հայտարարության մեջ: Այս միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմեց Փաշինյանին.«Հիմա հանրապետականները գնացել են և պատասխանատվությունը ձերն է: Մեդիան դարձել է քավության նոխազ»:

Լրագրողներն անհանգստացնում են նաև լրատվամիջոցների դեմ մի քանի այլ ագրեսիվ գործողություններ: Սեպտեմբերին ոստիկանությունը մտավ Yerevan Today-ի խմբագրություն` այն սխալ կարծիքով, որ այս լրատվամիջոցն առնչություն ունի պաշտոնյաների հեռախոսազանգերի գաղտնալսման և այդ գաղտնալսուման ձայնագրութունը տարածելու հետ: Երկու ամիս անց ոստիկանությունը վերադարձրեց առանց բացատրության առգրավված համակարգիչները:

Նոյեմբերին ոստիկանությունն այցելեց մեկ այլ լրատվակայքի` Այսօրի խմբագրույթուն` փնտրելով հայտնի գործարարի  հետ հարցազրույցի տեսագրությունը: Հետո պարզվեց, որ տեսանյութն իրականում մամուլի ասուլիսի ժամանակ է նկարահանվել:

Միաժամանակ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն է, որը, շատերն ասում են, սկսել է կասկածելի շատ աղբյուրներ ունենալ:

Փաշինյանը «հասկանում է մեդիայի ուժը և նա լրագրողի պես է մտածում: Ահա, թե ինչու է նա մտնում մեդիայի հետ այս երկխոսության մեջ», – ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ընդհանրապես, լրագրողները հաստատում են, որ նոր իշխանության ներկայացուցիչներն ավելի հասանելի են: Բայց հավելում են, որ վերջին ամիսներին նույնիսկ սա է սկսել փոխվել:

«Այս կառավարությունն ավելի հասանելի է, քան նախորդը: Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանը միշտ կապի մեջ էր, նույնիսկ երբ նրա պատասխանները հաճախ թույլ էին կամ չէր կարողանում օգնել: Սա պարադոքս է, բայց լսարանն է լրագրողների գործը բարդացնում: Նրան մեծ մասը չի ընդւոնում ներկա կառավարության դեմ որևէ քննադատություն», – ասում է Հանրային հեռուստատեսության լրագրող Արթուր Խաչատրյանը:

news.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանն ասում է, որ կառավարության պաշտոնյաները պակաս հասանելի են դարձել, բայց հասարակությունն էլ կարծես թե սկսել է ընդունել քննադատական նյութերը:

«Սկզբում նոր կառավարության անդամներն ուրախությամբ պատասխանում էին լրագրողների հարցերն, բայց  հիմա նրանց մեծ մասը կառավարության նիստից հետո հեռանում են հետնամուտքով: Ամենադժվարն իրավապահ համակարգի պատասխանատուներին  հասնելն է: Եվ դա նրանց նմանեցնում է նախկին իշխանություններին: Միաժամանակ սոցմեդիայում մենք ստանում ենք շատ բացասական արձագանքներ, ամեն քննադատություն ընկալվում է որպես հակահեղափոխական քայլ: Բայց կարծես թե այս թրենդն էլ դանդաղորեն մարում է», – ասում է Մելքոնյանը:

Հանրային հեռուստատեսության նախկին լրագրող Ագնեսա Խամոյանն ասում է, որ նախկինում, երբ Փաշինյանն ու նրա թիմն ընդդիմություն էին, նրանց հետ հարցազրույցը կարող էր խնդրահարույց լինել: Հիմա աշխատում է նոր կառավարությանը քննադատող 5-րդ ալիքում և խնդիրներ ունի նոր պաշտոնյաներին եթեր հրավիրելու հարցում: «Նրանց մեծ մասը նախընտրում է հյուր գնալ այն լրատվամիջոցին, որտես հարմարավետ է զգում իրեն: Անձնապես  հասկանում եմ նրանց, բայց սա չի կարող երկար շարունակվել: Առաջ, երբ քննադաում էիր կառավարությանը, համարվում էիր պրոֆեսիոնալ: Հիմա նույնն անելու համար պազվում է անկիրթ ես և վրեժխնդիր», – ասում է Խամոյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment