Նյու-Յորքում հայացք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի վաղ օրերին

Նյու-Յորքում հայացք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի վաղ օրերին

Հոդվածի առանցքում

  • «Հայաստան. Միջնադարյան արվեստը, կրոնը և առևտուրը» հետազոտում է քրիստոնեական ստեղծագործական ներուժը  սկսած հայկական քրիստոնեության ակունքներից՝ 4-րդից մինչև 17-րդ դար, երբ տպագրված գրքերի շրջանառությունը տարածաշրջանն ու նրա ժողովրդին կապեց Վերածննդի ավելի լայն մշակութային հոսանքներին:

Ուշադրությանն արժանի

Օրսոն Ուելսն իր «Երրորդ մարդում» առաջ է քաշում ցինիկ տեսություն, թե ինչն է որոշ մշակույթներ դարձնում ստեղծագործական, մյուսները՝ ոչ: Շվեյցարիայում եղբայրական սերն էր իշխում, 500 տարվա ժողովրդավարությունն ու խաղաղությունը, և ո՞րն էր արդյունքը- կկվի ժամացույցը: «Դա խաղաղության կամ ժողովրդավարության ստեղծագործական ներուժի արդարացի ամփոփում չէ, բայց շվեյցարական մշակութային նվաճումների մասին որոշ առումով ճիշտ է: Սակայն Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ցուցահանդեսը, կարծես,  նույն բանն է ապացուցում, բայց շրջելով տրամաբանությունը:

Հայաստանում վաղ քրիստոնեական արվեստի շքեղ  ցուցահանդեսը վկայում է, որ անկախ այն բանից, թե ժողովուրդն որքան է ցիրուցան եղել, որքան հաճախ են եղել պատերազմներն ու  ցավալի պառակտումները, այնուհանդերձ ոչինչ չկարողացավ խանգարել հայկական մշակույթի ծաղկմանը:

«Հայաստան. Միջնադարյան արվեստը, կրոնը և առևտուրը» հետազոտում է քրիստոնեական ստեղծագործական ներուժը  սկսած հայկական քրիստոնեության ակունքներից՝ 4-րդից մինչև 17-րդ դար, երբ տպագրված գրքերի շրջանառությունը տարածաշրջանն ու նրա ժողովրդին կապեց Վերածննդի ավելի լայն մշակութային հոսանքներին:

Ցուցադրված  ավելի քան 140 նմուշների մեծ մասը խոսում է հայ ժողովրդի մշակութային սահմանման մեջ քրիստոնեության դերի մասին: Երբ 4-րդ դարի սկզբին Տրդատ թագավորը փոխեց իր երկրի կրոնը, Հայաստանը դարձավ առաջին ազգը, որ պաշտոնապես ընդունեց նոր հավատքը և 4-րդից 5-րդ դարերում արված փորագրություններն ընդգծում էին այդ որոշման շուրջ ծագած գունագեղ լեգենդները: Մի վահանակի վրա ճոխ հագուկապով մարդ է վայրի խոզի գլխով, հավանաբար Տրդատն է, որի փոխակերպման ուղին սկսվում է քրիստոնյա կույսերի  դաժան հալածանքներից, ինչի համար կախարդանքի միջոցով վերածվում է վայրի խոզի այնքան ժամանակ, քանի դեռ չի տեսնում իր սխալները և չի ընդունում նոր դավանանքը: (Դրանից հետո նա, ըստ երեւույթին, վերադառնում է մարդկային կերպարին):

Այդ պատմությունը ներառում է մի քիչ ոդիսական կամ իրար խառնված մի քանի այլ լեգենդ, ու դառնում է ցուցահանդեսի արդիական թեման:

Հայերը հետևողականորեն հայտնվում էին մեծ ու կռվարար Բյուզանդական կայսրության և պարսիկների միջև ու ավելի հաճախ անհարկի հայտնվում էին մոնղոլների կողմից Միջերկրական աշխարհ ներխուժման առաջնային գծում: Իսլամով ոգեշնչված արաբական ուժերը սպառնալիք էին, մամլուքները սպառնում էին, հայերի հայրենիքի հսկա հատվածները որոշ ժամանակ կառավարում էին Ումայանները, Աբբասյաններն ու Սելջուկները: Խաչակիր պետությունները, որոնք  12-րդ և 13-րդ դարերում  արևմտյան եվրոպացիները ստեղծեցին Միջերկրականի արևելյան հատվածում, դարձան մեկ այլ ուժ, որի դեմ պետք էր պայքարել: Երբեմն, կառուցողական դաշինք ստեղծելու հնարավորություններ էին առաջարկում, երբեմն էլ ավելի պարտադրող ուժ էին դառնում, սակայն, ընդհանուր առմամբ, պտղաբեր աղբյուր էին նոր պատկերագրության և մշակութային փոխանակման հարցում:

Հայաստանը նաեւ ընկած էր  Արևելքի և Արևմուտքի հետ կապող խոշոր առևտրային ճանապարհներին, և ցուցահանդեսի մեծ մասը մանրամասն ներկայացնում է այն օբյեկտների հարստությունն ու բազմազանությունը, որոնք, ի վերջո, վերածվեցին հայկական ամրոցների, որոնք բարգավաճում էին ապահովում ինչ-որ ժամանակ: Նուրբ սպիտակ կերամիկական գավաթը նման է չինականին, բայց հավանաբար, ստեղծվել է  11-ից 12-րդ դարերում, Իրանում: Անգլիայում Մեթյու Փարիզի 13-րդ դարի քրոնիկների էջը ցույց է տալիս Նոյան տապանը, որը կանգնած է մերկ լեռան վրա, վառ ապացույցն է հուդայա-քրիստոնեական կենտրոնացման նկատմամբ  Հայաստանի ամենաաչքի ընկնող հավակնությունների, քանի որ Արարատ լեռն էր լողացող հսկայի վերջնական հանգրվանը:

Սինցետիկ մտածողության սովորությունն է խորանալ նյութի մեջ: Երեք ձեռագրերում հայտվում է  ֆանտաստիկ գազանի գրեթե նույն կերպարը, չորսոտանի արծվառյուծը, որի մարմինը կազմված է տարբեր կենդանիներից, այդ թվում` ձկներից, հավանաբար թռչուններից և նույնիսկ մի քանի մարդու գլխից: Այն հայտնվում է գրքերում, որոնք հավանաբար, օգտագործել են մանրանկարիչները՝ 16-րդ դարի պատկերազարդումներում, Ալեքսանդրի սիրային պատմությունների հայերեն թարգմանությունից (հին աշխարհի պատմական նվաճողների պատմությունների ու  հոյակապ առասպելների հավաքածուից): Մի քիչ փոփոխված, այն նորից երևում է նույն գրքի մեկ այլ հրատարակությունում, «Ալեքսանդրի սիրավեպը»:

Նկարներով ալբոմում, հավանաբար, առասպելական կերպար է, վերցված պարսկական կամ մոնղոլական աղբյուրներից, սակայն Ալեքսանդրի սիրավեպում այն ներկայացնում է մեծ մարտիկի ձին, Բուկեփալասին: Իսկ ինչու՞ ոչ: Մենք մտածում ենք այնպես, որ մենք պատրաստ ենք դրանք փոխանցել, հին գաղափարները հարմարացնել նոր պահանջներին:  Մեկը կարող է ասել, որ նկարիչը երևակայություն չունի և մեզ անհեթեթություն է թողել, մեկ ուրիշն էլ կարող է ընդունել, որ նույն մտավոր մեթոդաբանությունը մեզ տվել է մեր նոր կրոնները, նոր փիլիսոփայությունները և նոր քաղաքական գաղափարախոսությունները:

Հայ մշակույթը չի կլանել միայն այն հոսանքները, որոնք հոսել են իր միջով և իր շուրջ: Տարածումը կարևոր ուժ էր, քանի որ հայկական սփյուռքը մեծացել է աշխարհի բոլոր քաղաքներում: Հայերը կենսական դերակատարություն են ունեցել Բյուզանդական կայսրությունում, ձևավորել են համայնքներ Երուսաղեմում, Հալեպում ու Կոստանդնուպոլսում, ամուսնացել են ֆրանսիացի խաչակիրների հետ, վերաբնակվել են Ղրիմում  և հիմնել ուխտագնացության երթուղիներ Իտալիայում:

Ցուցադրության ամենացնցող նմուշները Նոր Ջուղայից են, որն այժմ Իրանի տարածքում գտնվող Իսֆահանի թաղամասն է: Հայ համայնքը այդտեղ տեղափոխվեց, երբ մոտ 150 հազար հայ ստիպված էր դուրս գալ հին Ջուղայից, որն այժմ Ադրբեջանում է: Տեղափոխությունը ցավալի էր, սակայն Սեֆյանների համեմատաբար բարեգութ պաշտպանության ներքո հայերը ծաղկեցրին Նոր Ջուղան, գրքեր էին հրատարակում, կառուցում էին եկեղեցիներ ու նրբաճաշակ տներ և ծառայում էին որպես շահի ֆինանսավորման կարևոր աղբյուր:

Բայց նայենք փորագրված քարին՝  «Խաչքարին», խաչը պատկերող տարբեր կրոնական մոտեցումներ և զուտ հայկական ձևի մի քանի նուրբ օրինակներից մեկին: Այն կառուցվել է հին Ջուղայում 1586 թ.-ին, դրանցից մոտ 10.000-ը պահպանվել էր Ջուղայում: Շատերը ոչնչացան 1903-1904 թթ. երկաթգծի կառուցման ժամանակ, մինչև  1990-ականների վերջը մնացել էր մոտ 3000-ը: Այսօրվա դրությամբ գոյություն ունեն միայն 30-ը, երբ Ադրբեջանի բանակը դրանք ավերեց 1998 և 2005 թթ.-ին, Հայկական մշակույթի վրա կատարված տխրահռչակ հարձակումներից մեկը, ներառյալ `Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին  թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը:

Այդ հանցագործությունները մեղավորների կողմից մնում են չճանաչված, անպատիժ: Դա ստիպում է վերանայել այն միտքը, որ հայերը ինչ-որ կերպ ապացուցեցին, որ մշակույթը կարող է բարգավաճել, չնայած բռնությանն ու պառակտմանը: Մշակույթները կարող են եւ կան: Բայց ինչպես կարող էր հայկական մշակույթը ծաղկել, եթե նրան էլ դուր գային կայունությունն ու բարգավաճումը, որոնք շվեյցարացիներին տվեցին կկվային ժամացույցները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment