Նիկոլ Փաշինյան․ Ես չունեմ աշխարհաքաղաքական ծրագրեր

Նիկոլ Փաշինյան․ Ես չունեմ աշխարհաքաղաքական ծրագրեր

Հոդվածի առանցքում

  • Եթե անկեղծ լինեմ, ես աշխահաքաղաքական ծրագրեր չունեմ, ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, սա շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեծ շուկա է հայաստանյան բիզնեսի համար: Բայց մենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ենք ստորագրել Եվրամիության հետ, որը նույնպես կյանքի ենք կոչելու: Այս համաձայնագիրը սոցիալական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու մասին է:

Ուշադրությանն արժանի

«Ամենակարևոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ, մենք հիմա պետք է կարողանանք մեր քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխություն դարձնել»:

Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ որոնք են խոստացված բարեփոխումների շարքում ամենահրատապները Հայաստանի նոր իշխանությունների օրակարգում։

Նիկոլ Փաշինյան – «Եվ դրա համար մենք պատրաստվում ենք կարգավորումների, պարզեցումների միջոցով ցանկացած մեծ բիզնեսի գործունեությունը հեշտացնել Հայաստանում։

Հաջորդը Հարկային օրենսգրքի բարեփոխումն է: Մենք պատրաստվում ենք նվազեցնել եկամտահարկի և շահութահարկի չափաբաժինները, որպեսզի բիզնես և ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դառնա օտարերկրյա ներդրումների համար: Երրորդը մարդկանց խրախուսելն ու ոգևորել է, որպեսզի նրանք ևս մի բան անեն՝ աղքատությունը հաղթահարելու համար: Մենք պատրաստվում ենք տնտեսությունում մի նոր հատված զարգացնել, գիտեք՝ կա փոքր և միջին բիզնես, մենք ուզում ենք օրենքով ամրագրել նաև միկրոբիզնեսի գաղափարը և այն ազատել ցանկացած հարկից: Այսպես մենք մեր ժողովրդին բիզնես գործունեություն սկսելու հարցում կխրախուսենք, որպեսզի նրանք էլ կառավարության հետ միասին կարողանան հաղթահարել աղքատությունը, որը Հայաստանի ամենամեծ խնդիրն է»։

Euronews«Աշխարհաքաղաքականության մասի՞ն ինչ կասեք, ի՞նչ ծրագրեր ունեք 2019 թվականի համար»:

Նիկոլ Փաշինյան – «Եթե անկեղծ լինեմ, ես աշխահաքաղաքական ծրագրեր չունեմ, ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, սա շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեծ շուկա է հայաստանյան բիզնեսի համար: Բայց մենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ենք ստորագրել Եվրամիության հետ, որը նույնպես կյանքի ենք կոչելու: Այս համաձայնագիրը սոցիալական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու մասին է: Այս համաձայնագրի և Եվրամիության հետ համագործակցության օգնությամբ մենք կհզորացնենք հայկական ժողովրդավարության ինստիտուտները:

Հայաստանի քաղաքացիները ոգևորված են երկրում տեղի ունեցած դեմոկրատական հեղափոխությամբ, բայց մենք պետք է կարողանանք նաև ուժեղացնել մեր ժողովրդավարական ինստիտուտները, և մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը այս հարցում»:

Euronews. –  «Որքանո՞վ է կարևոր ձեզ համար Հայաստանի և Եվրամիության միջև կնքված պայմանագիրը»։

Նիկոլ Փաշինյան․ –«Արդեն ասացի, որ այն շատ կարևոր գործիք է մեր բարեփոխումների օրակարգը իրականություն դարձնելու համար, քանի որ մենք ինստիտուցիոնալ աջակցության կարիք ունենք սոցիակալան և քաղաքական կյանքում»:

Հարցազրույցի բնօրինակն՝ այստեղ

Write a comment