Նիկոլ Փաշինյանը և ԼՂ հակամարտությունը
Հոդվածի առանցքում
- 2018-ի սկզբին Նիկոլ Փաշինյանը պատմական քայլ կատարեց` մտնելով Հայաստանի քաղաքական վերնախավ: Սա տեղի ունեցավ զանգվածային ցույցերի ֆոնին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Եվ քանի դեռ Փաշինյանը շարունակում է միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշը բարձրացնելուն ուղղված ջանքերը մի կարևոր հարց կա` Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը:
Ուշադրությանն արժանի
Հայկական քաղաքական շրջանակներում համեմատաբար անհայտ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսի 8-ին դարձավ վարչապետ: Ապրիլի 13-ից հայերը սկսել էին բողոքել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ, քանի որ շատերը նրա կառավարման տարիները համարում էին կոռումպացված և երկիրը Եվրոպայից հեռու տանող: Միաժամանակ հայերը դժգոհում էին ցածր աշխատավարձերից և կենսամակարդակից: Հակակառավարական ցույցերը գլխավորում էր Փաշինյանը: Դա նրա թավշյա հեղափոխությունն էր, որը Հայաստանի հազարավոր քաղաքացիներ համարում են Սարգսյանի և Հանրապետական կուսակցության կոռումպացված կառավարման դեմ արշավ: Այն վտանգավոր էր ոչ միայն իշխող էլիտայի համար, այլև ճանապար հարթեց Հայաստանում պրոգրեսիվ և լիբերալ փոփոխությունների համար:
Փաշինյանը հեղափոխական
Երկիրը հույսով ներարկած Փաշինյանը խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան, կաշառված քաղաքական էլիտային և փոփոխություններով առաջարկել նոր հնարավորություններ երիտասարդների համար: Վերջին ամիսներին նա երկխոսություն է ունեցել Անգելա Մերկելի հետ` փորձելով Հայաստանն ավելի մոտեցնել Եվրոպային: Այնուամենայնիվ, Սարգսյանի հեռանալը ինչ է նշանակում Ադրնեջանի հետ հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղի հարցում: Փաշինյանի հեղափոխական դիրքից հավանականություն կա, որ նա կորոշի փոփոխություններ մտցնել նաև Կովկասի գլխավոր հակամարտության մեջ: Կա նաև հավանականություն, որ նա կշարունակի իր նախորդների մոտեցումները: Այս հնարավորությունները վերլուծելու համար նախ պետք է հասկանալ կոնֆլիկտի նախապատմութունը:
Լեռնային Ղարաբաղ. հակամարտություն` առանց ավարտի հեռանկարի
Լեռնային Ղարաբաղը 1923-ին միացվեց ադրբեջանական ԽՍՀ–ին, թեև այնտեղ դոմինանտում էին հիմնականում հայեր: ԽՍՀՄ փլուզուման հետ, 1980-ականներին հայկական դժգոհությունները վերաճեցին պատերազմի` Ադրեբաջանի հավակնությունների դեմ: Սպանվեց 35.000 մարդ: 1994-ին ստորագրվեց հրադադար` մինչև օրս առանց հստակ որոշման: Արդյունքում հայերը դե ֆակտո վերահսկում են տարածքներ, որոնք դե յուրե ճանաչված են որպես Ադրեջանի մաս: Երկու երկրները պատերազմի մշտական սպառնալիքի տակ են միմյանց կողմից` վերջին տարիներին բռնության պարբերական դրսևորումներով:
Կարելի է ասել, որ 1994-ից սկսած երկու կողմերը մերժել են հակամարտությունը կարգավորելու բոլոր առաջարկները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանում իշխող նախկին էլիտայի համար ստատուս քվոն իդեալական տարբերակ էր: Ըստ էության երկու վարչակազմերի համար էլ դժվար էր համոզել իրենց հասարակություններին զիջումների գնալ: Ստատուս քվոն ծառայում էր իշխող էլիտաների շահերին երկու երկրներում: Այն նաև ազգայնականություն հրահրելու միջոց էր, ինչպես 2016-ի ապրիլին:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայկական կողմի դիրքորոշման առումով հիմա հարցեր են առաջացել: Փաշինյանը հայտնի է որպես պրոգրեսիվ ծրագրերով, երկրում առկա խնդիրները կարգավորելու ձգտումով: Սակայն թե ինչքան կարևոր է նրա համար ԼՂ հարցը, դեռ հայտնի չէ: Հայաստանի քաղաքականության փոփոխություն կլինի, թե ոչ, կարելի է հասկանալ վերջին ամիսների նրա գործողություններից, հռետորիկայից: Դրանք հակասական էին:
Ապագայի միքսված հեռանկարը
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը դեռ պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հարցում հատուկ և լավ մշակված քաղաքկաանություն: Այնումանենայնիվ վերջին ամիսները ցույց տվեցին ապագայում նրա հնարավոր և հնարավոր դիրքորոշումները:
Որպես վարչապետ նրա առաջին պաշտոնական քայլերից մեկը ԼՂ այցելելն էր, որտեղ բարձրաձայնեց սառեցված հակամարտությունը խաղաղ կարգավորելու իր ցանկությունը և վերահաստատեց Հայաստանի կարևորությունը զարգացումները խթանելուն ուղղված խաղաղ միջավայր ստեղծելու հարցում: Նման այցերը պարբերական են և ծառայում են ԼՂ հայկականությունն ընդգծելուն: Փաշինյանը նաև ընդգծել է խաղաղ բանակցություններին ԼՂ ներկայացուցիչների ներառելու կարևորությունը: Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը հատուկ պլան է` ադրբեջանցիներին իրենց կտրելու ընթացիկ խնդիրներից, ինչպես քայքայվող տնտեսությունը և մարդու իրավունքների խախտումներն են:
ՄԱԿ–ի ԳԱ–ում իր ելույթում նկատվեց, որ Փաշինյանն անձնապես դեմ է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, քանի որ Բաքվի իշխանությունն ակնհայտորեն ցանկանում է բնաջնջել այնտեղ ապրող հայերին: Ավելին, Ռուսաստանից ժամանած գործարարների հետ հանդիպմանը նա ասել է, որ Արցախի ապագան տեսնում է Հայաստանի կազմում: Ամեն ինչ ավելի տարօրինակ դարձավ, երբ Փաշինյանի որդին որոշեց զինվորական ծառայությունն անցնել ԼՂ–ում` դրդելով Իլհամ Ալիևի որդուն ևս մեկնել ծառայության, եթե կողմերից ոչ մեկը չի ցանկանում իր զինվորների արյունահեղությունը կամ վիրավորվելը: Վերջին երկու շաբաթում, Դուշանբեում տեղի ունեցած բանակցություններից հետո, հայտարարվեց, որ Փաշինյանն ու Ալիևը որոշել են նվազեցնել սահմանային միջադեպերը: Ամենակարևորը, սակայն այն է, որ երկու լիդերներն օպերատիվ կապ են ստեղծել: Սա աննախադեպ է:
Հաշվի առնելով այս թրենդերը` առավել բարդ է դառնում վերլուծել Փաշինյանի քաղաքականությունը: Նրա կառավարման սկզբին կարող էին լինել նոր հույսեր Հայաստանի դիրքորոշման փոփոխության մասով, սակայն վերջին մի քանի ամիսների զարգացումները ցույց են տալիս հակառակը: Թեև վերջին զարգացումները ենթադրում են դրական քայլեր դեպի ապագա խաղաղ կարգավորում, ինչն անհավանական էր վերջին տարիներին, դեռ չափազանց վաղ է դատել, թե ինչքան էֆեկտիվ կլինեն այդ քայլերը: Ի վերջո Փաշինյանի հռետորաբանությունը դեռ հակասական է և առավել հավանական է, որ, այնուամենայնիվ, նա իր ուշադրությունը կկենտրոնացնի այլ խնդիրների վրա` ԼՂ հարցը թողնելով այլ փուլի: Կանխատեսելի ապագայում ստասուս քվոյի պահպանումն է: Այս հակամարտության բնույթն այնպիսին է, որ կողմերից մեկը ցանկացած պահի կարող է գնալ խաղաղության կամ պատերազմի: ԼՂ հարցում ոչինչ հաստատ չէ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: