Նիդեռլանդները պատրաստվում է արտաքսել ևս մեկ հայ ընտանիքի

Նիդեռլանդները պատրաստվում է արտաքսել ևս մեկ հայ ընտանիքի

Հոդվածի առանցքում

  • Նիդեռլանդներում երիտասարդ հայ կինը և նրա ընտանիքի չորս անդամները տեղափոխվել են Կատվիջկի եկեղեցի, որպեսզի խուսափեն իրենց հայրենիք արտաքսումից: Հայարփիի խոսքով՝ երեք տարբեր դատարաններ իրենց փախստականի կարգավիճակ են տվել, բայց կառավարությունն ամեն անգամ չեղարկել է դրանք:

Ուշադրությանն արժանի

Նիդեռլանդներում երիտասարդ հայ կինը և նրա ընտանիքի չորս անդամները տեղափոխվել են Կատվիջկի եկեղեցի, որպեսզի խուսափեն իրենց հայրենիք արտաքսումից:

Ընտանիքն ապրում էր քաղաքի փախստականների կենտրոնում: Հայարփին տնտեսագիտություն է սովորում Թիլբուրգի համալսարանում, նրա քույրը, եղբայրն ու ծնողները Նիդեռլանդներում են ինը տարի, բայց հիմա նրանց բոլորին սպառնում են արտաքսել Հայաստան:

Հայարփիի խոսքով՝ երեք տարբեր դատարաններ իրենց փախստականի կարգավիճակ են տվել, բայց կառավարությունն ամեն անգամ չեղարկել է դրանք:

Ընտանիքը հույս ունի, որ արդարադատության նախարար Մարկ Հարբերսը կօգտագործի իր լծակները՝ թույլ տալով, որ իրենք մնան, ինչպես նա արել է երկու հայ երեխաների՝ Լիլիի և Հովիկի դեպքում:

Հայարփին ChristenUnie քաղաքական կուսակցության ակտիվ անդամ է, որը պայքարում էր երեխաների համաներման համար՝ մինչև իշխող կոալիցիային միանալը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment