Ներքին խռովությունների պատճառով Հայաստանը կարող է լքել Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ դաշինքը

Ներքին խռովությունների պատճառով Հայաստանը կարող է լքել Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ դաշինքը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի ղեկավարած Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է կռվախնձոր դաշնակիցներ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև:

Ուշադրությանն արժանի

Կազմակերպության նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովին՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, պաշտոնական Երևանը նոյեմբերի 2-ին հետ կանչեց այդ պաշտոնից ` նրան մեղադրելով 2008թ.-ին Հայաստանում ընդդիմադիր ցույցերի բռնաճնշումների մեջ: Խաչատուրովի հետկանչը կապված էր հանգամանքների հետ, որոնք ավելի ընդգծեցին կառույցի անդամների միջև ներքին պառակտվածությունը:

Լարվածությունն աճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած հանդիպումից հետո: Հանդիպման օրակարգում Աֆղանստանի հետ կապված ներդաշնակցային անվտանգության հարցի քննարկումն էր, զինտեխնիկայի ստանդարտացման համակարգող խորհրդի ստեղծումը, ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք կարգավորելու էին ՀԱՊԿ ոչ անդամ-երկրներին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ շնորհելու հարցը: Ամփոփիչ հռչակագրում ՀԱՊԿ ղեկավարները հավաքական արձագանք գրանցեցին Միացյալ Նահանգների կողմից միջին և հեռահար նշանակության միջուկային հրթիռների պայմանագրից միակողմանի դուրս գալու որոշմանը, ինչպես նաև աջակցություն հայտնեցին Սիրիայում Ռուսաստանի քայլերին: Այդուհանդերձ քննարկման հիմնական հարցը նոր գլխավոր քարտուղարի նշանակումն էր, որը, չնայած Ռուսաստանի լռությանը, դարձավ դաշնակիցների միջև քննադատության պատճառ:

Թեև Հայաստանն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին հետ էր կանչել /որը նախկին իշխանությունների թեկնածուն էր/, Երևանն այդուհանդերձ պնդում էր, որ նոր թեկնածուն նույնպես պետք է Հայաստանի ներկայացուցիչ լինի մինչև 2020թ.-ին գեներալ Խաչատուրովի պաշտոնավարման ավարտը: Ղազախստանն ու Բելառուսը, սակայն, չհամաձայնեցին: Վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պահանջեց, որ ՀԱՊԿ կանոնակարգերում ամրագրված ռոտացիոն սկզբունքը պահպանվի: Մասնավորապես նա կողմ է հանդես եկել, որպեսզի Գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջորդը նշանակվի Բելառուսի թեկնածուն, քանի որ Հայաստանից հետո այբբենական կարգով Բելառուսն է: Նազարբաևի խոսքով` անիմաստ է նշանակել Հայաստանի թեկնածուին, որը պետք է այդ պաշտոնը զբաղեցնի ընդամենը մեկ տարի:

Նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միսնկում հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 19-ին Բելառուս կատարելիք նախաշեմին: Լուկաշենկոն ադրբեջանի դեսպանին որոշ մանրամասներ է հաղորդել փակ դռների հետևում անցկացված ՀԱՊԿ հանդիպուման քննարկումներից և ասել, որ Բելառուսը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար երեք թեկնածու ունի: Նման անկեղծությունը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սուր քննադատությանն արժանացավ: Փաշինյանը հայտարարեց, որ Լուկաշենկոյից պարզաբանումներ կպահանջի, ՀԱՊԿ ներքին քննարկումները Կազմակերպության ոչ անդամ երկիր Ադրբեջանին հայտնելու կապակցությամբ: Փաշինյանն ընդգծել է, որ ռազմաքաղաքական դաշինքներում հիմնական սկզբունքը գաղտնիությունն է:

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին քննադատեց Հայաստանի կառավարության ղեկավարին ասելով.«Գուցե Փաշինյանը դեռ չի գիտակցում, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարությունը մեծ քաղաքականության մեջ անընդունելի է»:

Փաշինյանն էլ ընդգծված ակնարկեց, որ Լուկաշենկոյի ռեժիմը բռնապետական է ու Բելառուսին մեղադրեց Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ գործարքի մեջ մտնելու համար:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պնդեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցչի վաղաժամ հետկանչը «չի նշանակում, որ Հայաստանի մեկ այլ թեկնածու կորցնում է թափուր պաշտոնը զբաղեցնելու իր օրինական իրավունքը»:
Մնացականյանը հավելեց, որ դաշինքի նորմատիվային իրավական ակտերը վերաբերում են ոչ թե անհատներին, այլ՝ անդամ պետություններին, հետեւաբար, «Հայաստանը ձգտում է» կազմակերպության գլծավոր քարտուղարի թափուր պաշտոնը լրացնել «համապատասխան թեկնածուով»:

Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է կիրառել վետոյի իր իրավունքը, կամ ընդհանրախես հեռանալ կազմակերպությունից: ՀԱՊԿ անդամներից գրեթե ոչ մեկը համաձայն չէ, որ Հայաստանը գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածու ներկայացնի, ներառյալ՝ Ռուսաստանը: Մի կողմից Մոսկվայի դիրքորոշումը կարող է ընկալվել որպես «պատիժ» Երևանի կողմից Յուրի Խաչատուրովին կալանման որոշում կայացնելու և նրա հանդեպ հետապնդում հայտարարելու համար, քանի որ Խաչատուրովը հավատարիմ է Պուտինին, մյուս կողմից խոսքն ընդհանուր առմամբ Փաշինյանի համարձակ հռետորաբանության մասին է: Մյուս կողմից, Մոսկվան գուցե ցանկանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին: Բելառուսի մի շարք փորձագետներ կարծում են, որ դա Կրեմլին Մինսկի հանդեպ լրացուցիչ լծակներ գործածելու հնարավորություն կտա, հաշվի առնելով Զասի՝ Լուկաշենկոյի «արժեքավոր ակտիվի» հետևողական ջանքերը, որոնք ուղղված Բելառուսում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու ազդեցությունը բարձրացնելուն:

Այն փաստը, որ չեզոք Ադրբեջանը ՀԱՊԿ շրջանակում ավելի շատ ազդեցություն է ունենում, քան՝ անդամ-պետություն Հայաստանը, ևս մեկ անգամ ընդգծում է կազմակերպության ներսում գոյություն ունեցող համակարգային խնդիրները: Մոսկվան, իր տարածաշրջանային ռազմական ենթակառուցվածքով ու հետգաղութային հարաբերություններով, միակ գործոնն է, որը միավորում է դաշինքի անդամ պետություններին, որոնք բոլորն էլ հակասական շահեր ու արժեքներ ունեն:

Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից հնչեցրած հռետորաբանությունը վկայում է, որ Երեւանը պատրաստվում է թերթել հետխորհրդային քաղաքական դարաշրջանի էջը, որը մինչ օրս նշանավորվել էր օլիգարխիկ, կոռումպացված ինքնավարության և Ռուսաստանի հանդեպ հնազանդությամբ: Հայաստանի ներքաղաքական տեղաշարժը, որը համադրվում է ՀԱՊԿ-ի անխուսափելի վեճերի հետ, կազմակերպությունն աստիճանաբար վերածում է «կեղծ դաշինքի», որի անդամներն արտաքին ագրեսիայի դեպքում մեկը մյուսին պաշտպանելու միայն խորհրդանշական պարտավորություն են կրում: Հետեւաբար, ՀԱՊԿ-ի վերջնական լուծարումը կարող է ժամանակի հարց լինել: Նման դեպքում Հայաստանը կարող է տրամաբանական համարել ակումբից դուրս գալը, թեև Երևանը գրեթե վստահ ձգտում է պահպանել Ռուսաստանի հետ ռազմավարական կապը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment