Ներգաղթյալների ճգնաժամ Եվրոպայում

Ներգաղթյալների ճգնաժամ Եվրոպայում

Հոդվածի առանցքում

  • Չեխիայի առաջնորդը ասում է, որ շուրջ 700 հազար անօրինական ներգաղթյալներ պետք է գնան տուն:

Ուշադրությանն արժանի

Շուրջ 700 հազար անօրինական ներգաղթյալներ պետք է գնան տուն, ասում է Guardianին Չեխիայի վարչապետը:

 

Հունգարիայի և Լեհաստանի առաջնորդների հետ միասին Բաբիշը դեմ է Եվրամիության ծրագրին, ըստ որի նախատեսվում է 11 միլիարդ դոլար ծախսել՝ ԵՄ սահմանային ծառայության գործակալության համար: Առաջարկված ծրագիրը պետք է թույլ տա գործակալությանը սահմանային գործակալների թիվը 1500 հասցնել 10 հազարի: Բաբիշն ասում է, որ ԵՄ պետք է փոխարենը ներդրում անի մի ռազմավարության մեջ, որը նման կլինի Մարշալի ծրագրին, որը կստիպի ներգաղթյալններին մնալ Աֆրիկայում:  

«Այս մարդիկ պետք է մնան տանը, եւ մենք պետք է օգնենք նրանց Աֆրիկայում: Սիրիայից եկած մարդիկ էլկուզենան վերադառնալ տուն: Միայն 2016 թվականին անօրինական ներթափանցում կազմակերպողները 6,5 միլիարդ դոլար են աշխատել, ուստի մենք ստիպված ենք կանգնեցնել դա: Նրանք ունեն իրենց մշակույթը, մենք ունենք մերը: Նրանք իրենց արժեքներն ունեն, բայց մենք ուզում ենք պահպանել մեր արժեքները, ասել է Բաբիշը The Guardian- ին:

Նախկինում գործարար քաղաքական գործիչն ասում է, որ ավելի մեծ գումար տրամադրելու եւ Frontex- ն ընդլայնելու փոխարեն, պետությունները պետք է անհատապես պահպանեն իրենց սահմանները:

Չեխիայի վարչապետը միացել է Լեհաստանի վարչապետ Մաթեուս Մորավեյքիին նախորդ շաբաթ Վարշավայում գտնվող Frontex- ի կենտրոնակայանում, որտեղ առաջնորդները վերահաստատել են իրենց ընդդիմությունը գործակալության ընդլայնմանը՝ ասելով, որ նման քայլը կվտանգի անհատական երկրների ինքնիշխանությունը եւ կնվազեցնի ենթակառուցվածքների համար տրամադրվող ֆինանսավորման միջոցները:

«Մենք մտահոգված ենք, որ Frontex- ի համար ավելի շատ միջոցների տրամադրումը կնշանակի ավելի քիչ միջոցներ կառուցվածքային հիմնադրամների համար, ավելի քիչ գումար ճանապարհների կամ երկաթուղու զարգացման համար », – ասել է Մորավեյքին Euractiv- ի հաղորդմամբ:

«Մենք որպես Կենտրոնական Եվրոպա ցանկանում ենք վերջապես հասնել Արեւմտյան Եվրոպայի կյանքի մակարդակին: Դա է կառուցվածքային ֆոնդերի նպատակը», – շարունակեց նա:

Բաբիշը միգրացիայի մասին հայտնեց իր տեսակետը, երբ հրաժարվեց ծովում փրկված շուրջ 450 ներգաղթյալներին ապաստան տրամադրել հուլիսին՝ ասելով, որ ավելի շատ ներգաղթյալներ ընդունելը « Եվրոպայի համար դժոխքի ճանապարհ է»: Նա հավելել է, որ դաշինքը պետք է պարզ հայտնի, որ այլևս չի ընդունի նոր ներգաթյալների:

 

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, հունվարից ավելի քան 94 հազար ներգաթյալ է ժամանել Եվրոպա ծովի միջոցով: Սա զգալիորեն ավելի ցածր է անցյալ տարվա հետ համեմատած, երբ հունվարհոկտեմբեր ամիսներին ժամանել են 146,898 ներգաթյալներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment