Նավթի գինը նվազում է

Նավթի գինը նվազում է

Հոդվածի առանցքում

  • Նավթը շարունակում է արժեզրկվել, քանի որ Չինաստանից ստացված տնտեսական ցուցանիշները նպաստեցին տնտեսական աճի հոռետեսական կանխատեսումներին: Ֆյուչերսը դեկտեմբերի վերջից առաջին անգամ` ուրբաթ օրը դիրքերը զիջելուց հետո, Նյու Յորքում ևս 2.1 տոկոս կորցրեց: Անկումը պայմանավորված է ամբողջ աշխարհում արժեթղթերի արժեզրկման հետ, քանի որ ավելի վաղ Չինաստանը հրապարակել էր ներմուծման ու արտահանման վատագույն ցուցանիշը 2016թ.-ից ի վեր, միաժամանակ Միացյալ Նահանգների կառավարության շաթդաունը երկարաձգվում է: «Նավթը հետևում է այլ շուկաների շարժին»,- ասում է Ֆիլ Ֆլինը՝ Չիկագոյի Price Futures Group Inc. ընկերության առաջատար վերլուծաբանը, - «Այս շաբաթ Չինաստանից թույլ ցուցանիշներ ստացանք ու ամեն ինչ փոխվեց»: Հում նավթը ֆինանսական շուկայի տարածք է ներխուժում այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ 2018թ.-ի ցուցանիշների վերաբերյալ հոռետեսական կանխատեսումները հաստատվեցին: Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիհը հայտարարեց, որ OPEC+ նավթ արտահանողների հիմնական կոալիցիան կրճատելու է նավթի արտահանման ծավալներն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են հավելյալ կրճատումներ անել: Այդուհանդերձ գները շարունակում են անկում ապրել, արդեն հիմա 30 տոկոսով: Լոնդոնյան PVM Oil Associates Ընկերության վերլուծաանի խոսքով որոշ գործոններ ստվեր են գցում գնային տատանումների վրա, որը թույլ չի տալիս հստակ կանխատեսումներ անել: Նավթադրամի պահանջարկը նույնպես կարող է հիմք հանդիսանալ գնային տատանումների պահպանման համար: Արևմտյան Տեխասի միջին ցուցանիշը փետրվարի մատակարարման մեկ բարելի համար սահամնվել է $1.08 - $50.51: Լոնդոնյան ICE Futures Europe- ի բորսայում Brent-ի համար գինը մարտին սահամնել է է 1,49 դոլարից մինչեւ 58,99 դոլար, անցյած շաբաթվա 6 տոկոս գնաճից հետո: Երկուշաբթի ամբողջ աշխարհում ֆոնդային շուկաներում գնանկում է գրանցվել: Կոմունալ ծառայությունների, առողջապահության ու տեխնոլոգիական պաշարները հասել են S & P 500 ինդեքսի մակարդակի: Citigroup Inc. ներդրողներին առաջին հայացքից հաջողություն էր խոստանում 2018թ.-ի վերջին կիսամյակում տատանումների ֆոնին, երբ չորրորդ կիսամյակում հայտնեց 21 տոկոսանոց անկման մասին: Ներդրողների մտավախությունների ցուցակը գլխավորում է երկու առաջատար տնտեսությունների միջև բախումը, որը սպառնում է սահմանափակել համաշպարհային տնտեսության աճը: Եռօրյա բանակցություններից հետո Չինաստանի առևտրային հարաբերությունների նախարար Ժոն Շանն ասել է, որ Չինաստանը փորձում է կարգավորել խնդիրը Միացյալ Նահանգների հետ: Առևտրային հետագա քննարկումների համար Չինաստանի փոխվարչապետ Լու Հին այս ամիս կայցելի Վաշինգտոն: Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Ուշադրությանն արժանի

Նավթը շարունակում է արժեզրկվել, քանի որ Չինաստանից ստացված տնտեսական ցուցանիշները նպաստեցին տնտեսական աճի հոռետեսական կանխատեսումներին: Ֆյուչերսը դեկտեմբերի վերջից առաջին անգամ` ուրբաթ օրը դիրքերը զիջելուց հետո, Նյու Յորքում ևս 2.1 տոկոս կորցրեց:

Անկումը պայմանավորված է ամբողջ աշխարհում արժեթղթերի արժեզրկման հետ, քանի որ ավելի վաղ Չինաստանը հրապարակել էր ներմուծման ու արտահանման վատագույն ցուցանիշը 2016թ.-ից ի վեր, միաժամանակ Միացյալ Նահանգների կառավարության շաթդաունը երկարաձգվում է:

«Նավթը հետևում է այլ շուկաների շարժին»,- ասում է Ֆիլ Ֆլինը՝  Չիկագոյի Price Futures Group Inc. ընկերության առաջատար վերլուծաբանը, – «Այս շաբաթ Չինաստանից թույլ ցուցանիշներ ստացանք ու ամեն ինչ փոխվեց»:

Հում նավթը ֆինանսական շուկայի տարածք է ներխուժում այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ 2018թ.-ի ցուցանիշների վերաբերյալ հոռետեսական կանխատեսումները հաստատվեցին:

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիհը հայտարարեց, որ OPEC+ նավթ արտահանողների հիմնական կոալիցիան կրճատելու է նավթի արտահանման ծավալներն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են հավելյալ կրճատումներ անել:

Այդուհանդերձ գները շարունակում են անկում ապրել, արդեն հիմա 30 տոկոսով:  Լոնդոնյան PVM Oil Associates Ընկերության վերլուծաանի խոսքով որոշ գործոններ ստվեր են գցում գնային տատանումների վրա, որը թույլ չի տալիս հստակ կանխատեսումներ անել:

Նավթադրամի պահանջարկը նույնպես կարող է հիմք հանդիսանալ գնային տատանումների պահպանման համար: Արևմտյան Տեխասի միջին ցուցանիշը փետրվարի մատակարարման մեկ բարելի համար սահամնվել է $1.08 – $50.51:

Լոնդոնյան ICE Futures Europe- ի բորսայում Brent-ի համար գինը մարտին սահամնել է  է 1,49 դոլարից մինչեւ 58,99 դոլար, անցյած շաբաթվա 6 տոկոս գնաճից հետո:

Երկուշաբթի ամբողջ աշխարհում ֆոնդային շուկաներում գնանկում է գրանցվել: Կոմունալ ծառայությունների, առողջապահության ու տեխնոլոգիական  պաշարները հասել են S & P 500 ինդեքսի մակարդակի:

Citigroup Inc. ներդրողներին առաջին հայացքից հաջողություն էր խոստանում 2018թ.-ի վերջին կիսամյակում տատանումների ֆոնին, երբ չորրորդ կիսամյակում հայտնեց 21 տոկոսանոց անկման մասին:

Ներդրողների մտավախությունների ցուցակը գլխավորում է երկու առաջատար տնտեսությունների միջև բախումը, որը սպառնում է սահմանափակել համաշպարհային տնտեսության աճը: Եռօրյա բանակցություններից հետո Չինաստանի առևտրային հարաբերությունների  նախարար Ժոն Շանն ասել է, որ Չինաստանը փորձում է կարգավորել խնդիրը Միացյալ Նահանգների հետ: Առևտրային հետագա քննարկումների համար Չինաստանի փոխվարչապետ Լու Հին այս ամիս կայցելի Վաշինգտոն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment