Նախկին իշխող կուսակցությունը մտադիր է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Նախկին իշխող կուսակցությունը մտադիր է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Հոդվածի առանցքում

  • Նախկինում իշխանական ուժը՝ ՀՀԿ-ն, որը գրեթե լիովին վերացել էր երկրի քաղաքական դաշտից, դեկտեմբերին կմասնակցի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ որպես ընդդիմություն:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի 11-ին կուսակցական համագումարին Հանրապետականները Վիգեն Սարգսյանին՝ պաշտպանության նախկին նախարարին ընտրեցին կուսակցության ղեկավարի պաշտոնում: Վիգեն Սարգսյանն ասել է, որ կուսակցությունը դեկտեմբերի 9-ին նախանշված ընտրություններին հույս չունի գերազանցել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշնակից «Իմ քայլը» դաշինքին: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ գարնանը հանրապետականներին դուրս մղելուն ուղղված փողոցային ցույցերից հետո:

«Ընտրություններին մենք կլինենք հիմնական ընդդիմադիր ուժը և կարծում ենք, որ ունենք դրա համար բավարար ռեսուրս, հնարավորություն, գիտելիք ու փորձ: Ներկայիս իշխանությունների հետ ֆունդամենտալ տարաձայնություններ ունենք: Կգնանք ժողովրդի մոտ, կխնդրենք մարդկանց ձայնը, ոչ թե իշխանություն ունենալու, այլ ծանր պատասխանատվություն ստանձնելու համար, որը ենթադրում է ծանր քրտնաջան աշխատանք, որը մենք պատվով կկատարեն», – ասել է Սարգսյանը լրագրողներին:

Հանրապետականները կմասնակցեն ընտրություններին, որտեղ ակնկալվում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հեշտ հաղթանակ կտանի: Այն կամրապնդի Փաշինյանի իշխանությունը երկրում:

«Անկախ նրանից, թե դեկտեմբերի ընտրություններին ինչ շանսեր ունես, եթե կուսակցությունն իրեն քաղաքական ուժ է համարում, ապա պետք է մասնակցի ընտրություններին», -ասել է Էդուարդ Շարմազանովը համագումարին:

Այդուհանդերձ, որոշ հանրապետականներ հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Սամվել Ֆարմանյանը՝ կուսակցության գործադիր մարմնի անդամը, կուսակցության ցուցակում չի լինի:

Նոր իշխանությունը Հանրապետական կուսակցության որոշ անդամներին վախեցրել են: Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետական ապարատը թիրախավորել է ՀՀԿ պոտենցիալ թեկնածուներին: Կան մարդիկ, որոնք խոսում են դրա մասին, որոնք հրաժարվել են մասնակցել:

Այդուհանդերձ, Հանրապետականները նոր անդամներ ունեն: Դավիթ Շահնազարյանը՝ 1990-ականներին արտգործնախարարության պաշտոնյան, հիմա՝ քաղաքական վերլուծաբանը ՀՀԿ ցուցակում է:

Հանրապետականները մտնելու են բազմամարդ  դաշտ. այստեղ են ՀՅԴ-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, ինչպես նաև քաղաքական նոր կուսակցություն «Սասնա Ծռեր»-ն ու այլ ավելի փոքր ուժեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment