Մխիթարյանը չի մասնակցի Եվրոլիգայի առաջնության «Ղարաբաղ»-«Արսենալ» խաղին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների պատճառով
Ուշադրությանն արժանի
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Բաքվում Եվրոլիգայի առաջնության «Ղարաբաղ»-ի դեմ «Արսենալ»-ի այս շաբաթ նախատեսված խաղը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների պատճառով:
Զինագործները որոշում են կայացրել՝ անտեսելով Հայաստանի ֆուտբոլիստին մուտքի վիզա տրամադրելու հարցում պարզություն մցնելու գործընթացը:
Մխիթարյանը պետք է դիմեր Ադրբեջանի կառավարությանը՝ Բաքու այցելելու թույլտվություն ստանալու համար, սակայն «Արսենալ»-ը որոշեց չդիմել այդ ընթացակարգին:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև արյունալի հակամարտություն է եղել: Եթե Մխիթարյանը մեկներ Բաքու, ի հայտ կգային անվտանգության հետ կապված բարդություններ, քանի որ նա Հայաստանի ճանաչված դեմքերից է:
«Արսենալ»-ը նույն խնդրի առաջ է կանգնելու, եթե ակումբն անցնի Եվրոլիգայի եզրափակիչ փուլ, որը նույնպես կայանալու է Բաքվում:
Գլխավոր մարզիչ Էմերին Եվրոլիագայի առաջին իսկ խաղում մարզումներ է նշանակել Բաքվում։ Էմերին որոշել է, որ խաղից առաջ իր ակումբը կմարզվի Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, այն էլ՝ երեկոյան ժամերին: Սա ընդունված կարգ է։ Հյուրերը կարող են մարզվել այն դաշտում, որտեղ երեկոյան պետք է կայանա խաղը․ մարզումներն օգնում են ֆուտբոլիստներին ծանոթանալ մարզադաշտին և հարմարվել միջավայրին:
«Արսենալ»-ի նախկին մարզիչ Վենգերը ժամանակին ճիշտ հակառակն էր պնդում։ Նա վստահ էր, որ Եվրոլիագայի խաղերից առաջ ֆուտբոլիստները պետք է մարզվեն լոնդոնյան ակումբի մարզադաշտում։ Վենգերն այլ կարծիքին էր, որ առավոտյան ժամերին Լոնդոնում մարզվելն ավելի օգտակար է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։