Մեր անձի պաշտամունքը իրական կյանքը թողնում է ստվերում

Մեր անձի պաշտամունքը իրական կյանքը թողնում է ստվերում

Հոդվածի առանցքում

  • Ջոնսոնից մինչև Թրամփ ու Քորբի. քաղաքականությունը վերածելով աստղային շուոների՝ մամուլը ապակողմնորոշում և շփոթեցնում է մեզ:

Ուշադրությանն արժանի

Ինչպիսի՞ մարդկանցից ամենաշատը կուզեք, որ հարցազրույց վերցնեն թերթերը: Նրանցից, ովքեր ամենաշատ ասելիքն ունեն: Մի գուցե ամենահարուստներից ու տարօրինակ փորձ ունեցողներից: Նրանք կարող են լինել փիլիսոփաներ, դետեկտիվներ կամ պատերազմական գոտիներում աշխատող բժիշկներ, փախստականներ, գիտնականներ, փողոցում խաղացող երեխաներ, հրշեջներ, ակտիվիստներ, գրողներ կամ ջրասուզակներ: Ոչ: Դրանք բոլորը գործունեություն իրականացնողներ են: Ես  ​​ուսումնասիրություն չեմ անցկացրել, բայց կարծում եմ, որ թերթերում հրապարակված հիմնական հարցազրույցներից կեսը կամ 1/3-ը մարդիկ են, ովքեր գումար են վաստակում ուրիշի դերը կատարելով և ուրիշի բառերն ասելով:

Սա մի տարօրինակ երևույթ է, որը, եթե դանդաղորեն չշարժվեր մեր ուղղությամբ, ապա մենք միևնույն է անպայման կհանդիպեինք դրան: Բայց ինձ թվում է, որ մամուլի գործելաոճը խորհրդանշական է: Խնդիրներն ավելի խորն են, քան կեղծ լուրերի տարածումը: Այն, ինչ առաջարկվում է, կեղծ աշխարհի մասին լուրեր են:

Ես չեմ առաջարկում, որ թերթերը հարցազրույց չվերցնեն «դերասաններից» կամ չեմ ասում, որ նրանք չեն կարող իմաստ արտահայտող խոսք ասել: Սակայն նման կոմերցիոն գործելաոճը խլացնում է մյուս ձայներ: Արդյունքում՝ խնդիրը հնչեղություն չի ստանում, մինչև դրա մասին չի խոսում «դերասանը»: Կլիմայի փոփոխություն, փախստականներ, մարդու իրավունքներ, սեռական բռնություններ: Այս ամենը, կարծես, անտեսանելի է մինչև այն պահը, երբ հայտնվում է Հոլիվուդում:

Մտադիր չեմ վախեցնել այն գործիչներին, որոնք օգնել են հանրության ուշադրությունը հրավիրել խնդիրներին: Օրինակ` այն խիզախ ու հիասքանչ կանանց, որոնք բացահայտեցին Հարվի Վեյնշթեյնին կամ հանրային դարձրեցին #MeToo շարժումը: Սակայն շատ այլ խիզախ և հիասքանչ կանայք բարձրաձայնել են նույն խնդրի մասին, բայց, քանի որ նրանք հայտնի չէին, նրանց ձայնը լսելի չէր: #MeToo շարժումը լայնորեն տարածում ստացավ մեկ տարի առաջ Վեյնշտեյնին մեղադրողների միջոցով: Բայց իրականում այն սկսվել էր 2006 թվականին, երբ դրա մասին բարձրաձայնեց ակտիվիստ Թարանա Բերքը: Սակայն ոչ նա և ոչ էլ միլիոնավոր այլ մարդիկ, ովքեր փորձել են խոսել, ուշադրության կենտրոնում չէին:

Հայտնիները ծառայում են բոլորին, սակայն իմ գիտական տվյալներից  զուրկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաշատը ներկայացված են «նրանք, ովքեր ծառայում են հարուստներին»: Սա մի աշխարհ է, որտեղ մեզ ստիպում են հավատալ, որ մենք մասնակից ենք, քան դիտորդ:

Ուշադրության կենտրոնում գտնվելու ազդեցությունն արդեն բացասաբար է անդրադարձել մշակույթի վրա: Ավելի վատ է, երբ այն կիրառվում է քաղաքականության մեջ: Մասնավորապես, կուսակցությունների համաժողովների ժամանակահատվածում, ինչպես նաև այլ ժամանակներում, հանրային խնդիրները դիտարկվում են որպես մասնավոր դրամաներ: Բրեքզիթը, որը, ամենայն հավանականությամբ, իր ազդեցությունը կթողնի Մեծ Բրիտանիայում բնակվող բոլոր մարդկանց վրա, ամբողջապես վերածվել է մի պատմության, թե արդյոք Թերեզա Մեյը կպահի՞ իր պաշտոնը: Ո՞ւմ է դա մտահոգում: Այս պահին մի գուցե, այն չի մտահոգում նույնիսկ Թերեզա Մեյին:

Ոչ Մեյը, ոչ էլ Ջերեմի Քորբինը չեն կարող դիմանալ անձի պաշտամունքի այն ծանրությանը, որը լրատվամիջոցները ձգտում են իրենց շուրջը կառուցել: Նրանք տարբեր են և կաշկանդված հանրության առջև՝ գտնվելով ուշադրության կենտրոնում: Երկու կողմերն էլ զբաղված են լուրջ խնդիրներով, հարյուրավոր մարդիկ զբաղված են քաղաքականութուն և մարտավարություն մշակելով: Սակայն այս հսկայական և բարդ խնդիրները վերածվել են մեկ մարդու պայքարի անձնական դրամայի: Լրատվամիջոցների տեսադաշտում գտնվող յուրաքանչյուրը վերածվում է դերասանի: Իրականությունը փոխարինվում է ներկայացուցչականությամբ:

Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական լրագրությունը չի անձնավորվում, անձնավորվում է քաղաքական լուսանկարչությունը: Հոդվածը կարող է խորությամբ քննարկել որևէ հիմնախնդիր, սակայն այն պետք է ուղեկցվի քաղաքական գործչին պատկերող լուսանկարով, ում դեմքը հայտնվում է գրեթե բոլոր հրապարակումներում: Գոյություն ունի Մեյի կամ Ջոնսոնի նոր լուսանկար տեսնելու հանրային պահանջ: Սակայն այդ լուսանկարները, ինչպես այդ նույն դերասանները, կլանում են ամբողջ ուշադրությունը և ստիպում մոռանալ, որ հրապարակված հոդվածը քննարկում է միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, այլ ոչ թե մեկ մարդու կյանք:

Մամուլի այս գործելաոճը ոչ միայն հոգնեցուցիչ է, այլև վտանգավոր: Քաղաքականության մեջ կան առանձնահատուկ ոլորտներ, որոնք ամբողջությամբ կառուցված են անձերի շուրջ: Դա վերաբերվում է այն քաղաքականությանը, որտեղ նյութը, հիմնավորումներն ու վերլուծությունը փոխարինված է խորհրդանիշներով, կարգախոսներով և հույզերով: Այն կոչվում է ֆաշիզմ: Եթե քաղաքականությունը կառուցվի քաղաքական գործիչների հոգեդրամանների շուրջ, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դա չեն ցանկանում, ապա դա ճանապարհ է հարթում այլոց համար, ովքեր կարող են ավելի արդյունավետ կիրառել դա:

Լրատվության այս ոճն արդեն հանգեցրել է այնպիսի մարդկանց ի հայտ գալուն, ովքեր ֆաշիստներ չեն, բայց ունեն դատարկախոսության միտումներ: Ջոնսոնը, Նայջել Ֆարագը և Հակոբ Ռիզ-Մոգը, նրանք բոլորն էլ, Դոնալդ Թրամփի հետ հանդերձ, նման են ռեալիթի շոուի հեռուստատեսային աստղերի: Սակայն քաղաքականության մեջ ծաղրածուները վտանգավոր են:

Ուշադրության կենտրոնում գտնվելը թույլ է տալիս մի քանի գործչի սահմանել օրակարգ: Գրեթե բոլոր ամենակարևոր խնդիրները մնում են անուշադրության մատնված: Ամեն օր հազարավոր էջեր են տպագրվում և հազարավոր ժամեր են հեռարձակվում լրատվամիջոցներով: Սակայն հազվադեպ է, որ դրանք ժամանակ են հատկացնում այն հարցերին, որոնք իրականում կարևոր են` շրջակա միջավայրի աղտոտում, անհավասարություն, ժողովրդավարության ենթարկումը փողին և այլն: Անձնավորման այս աշխարհում մենք կենտրոնանում ենք մանրուքների վրա: BBC News- ի անցյալ շաբաթվա հրապարակումներից մեկը վերնագրված էր «Մեգանը փակում է ավտոմեքենայի դուռը»:

BBC- ն վերջերս հայտարարել է, որ իր ծրագրերից երկուսը կսկսեն շաբաթական մեկ անգամ անդրադառնալ կլիմայի փոփոխությանը: Հաշվի առնելով անտարբերությունը և երբեմն ուղղակի թշնամանքը նրանց հանդեպ, ովքեր վերջին 20 տարիների ընթացքում փորձում են բարձրաձայնել այս խնդրի մասին՝ սա իրոք առաջընթաց է: Սակայն բիզնեսի մասին նորությունները, որոնք ավելի պակաս կարևոր են, քան շրջակա միջավայրի կոլապսը, հեռարձակվում են յուրաքանչյուր րոպե մասամբ այն պատճառով, որ դա այն մարդկանց ուշադրության կենտրոնում է, ովքեր տնօրինում են ԶԼՄ-ները և մասամբ այն պատճառով, որ այն հետաքրքրում է ուշադրության կենտրոնում գտնվողներին: Մենք տեսնում ենք այն, ինչը նրանք են ցանկանում տեսնենք: Մնացածը մնում է խավարի մեջ:

Բոլոր լրագրողների խնդիրն է բացահայտել իրականությունը և վեր հանել ճշմարտությունը: Կան մի քանի հիանալի օրինակներ, թե ինչպես կարելի է դա անել, ինչպիսիք են Վինդրուշի սկանդալը Guardian-ի, Ամելիա Ջենթլմենի և այլոց մասնակցությամբ: Այս պատմությունը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հեռու են ուշադրության կենտրոնից: Հոդվածը ուղեկցվում է զոհերի նկարներով, այլ ոչ թե քաղաքական գործիչների, որոնք այդքան վատ վերաբերմունք էին ցուցաբերել զոհերին: Նրանց ողբերգությունները ուրիշի դրամաները չեն: Այս պատմություններն այնքան ազդեցիկ էին, որ ստիպեցին նույնիսկ խոսել ուշադրության կենտրոնում գտնվողներին:

Բոլոր քաղաքացիների պարտքն է հասկանալ, թե ինչ ենք մենք տեսնում: Մեզ մատուցվող աշխարհն իրական աշխարհ չէ: Անձնավորումը խնդիրներն ապակողմնորոշում և մոլորության մեջ է գցում՝ ստիպելով պայքարել, որպեսզի հասկանալ և կանխատեսումներ անել: Սա, կարծես, շատ հաճախ է տեղի ունենում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment