Մերկելի հանդուրժողական Եվրոպայի տեսլականը

Մերկելի հանդուրժողական Եվրոպայի տեսլականը

Հոդվածի առանցքում

  • Անգելա Մերկել ներկայացնելով Եվրոպայի ապագայի տեսլականը՝ Բրեքզիթի քաոսի և պոպուլիզմի աճի պարագայում, միասնության կոչ արեց: Նրա քաղաքական տեսլականի հիմքում ընկած էր հանդուրժողականությունը:

Ուշադրությանն արժանի

Գերմանիայի կանցլերը կարող է հայտարարել, որ մոտ ապագայում կհեռանա քաղաքականությունից, սակայն Անգելա Մերկելը հայտնվել էր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ուշադրության կենտրոնում: Ներկայացնելով Եվրոպայի ապագայի տեսլականը՝ Բրեքզիթի քաոսի և պոպուլիզմի աճի պարագայում, նա միասնության կոչ արեց, անգամ՝ Եվրոպական բանակի ստեղծման մասին խոսեց: Սակայն, առաջին հերթին, նրա տեսլականի հիմքում ընկած էր հանդուրժողականությունը:

«Մեզ՝ եվրոպացիներիս համար, ավելի ու ավելի կարևոր է դառնում միասնական լինել: Դրա համար էլ ԵՄ-ում մենք, ավելի քան երբևէ, պետք է հարգենք միմյանց շահերը, ավելի քան երբևէ, պետք է հասկանանք, որ հանդուրժողականությունը Եվրոպայի հոգին է, որ հանդուրժողականությունը այն է, թե ով ենք մենք,և ինչ ենք մեզանից ներկայացնում՝ որպես եվրոպացիներ: Միայն հանդուրժողականությամբ կարող ենք զարգացնել ցանկությունը՝ հարգելու միյանց շահերը»:

Չնայած այս խոսքերի՝ Մերկելը խիստ քննադատության ենթարկվեց ձախերի կողմից:

«Նա Գերմանիայում երբեք չի խոսել ի պաշտպանություն եվրոգոտու, նա երբեք չի բացատրել մարդկանց, թե ինչու կայուն եվրոգոտին առաջին հերթին բխում է Գերմանիայի շահերից: Եվ եթե դուք նայեք Գերմանիայում ծայրահեղականներին և աջակողմյան ուժերին վերաբերող զարգացումներին, ապա կարող եք նկատել, որ «Այլընտրանք Գերմանիայի համար»  կուսակցությունը սկիզբ էր առել որպես հակաեվրո շարժում՝ վերածվելով ծայրահեղական, աջակողմյան ու քսենոֆոբիական կուսակցության», – ասում է գերմանացի սոցիալիստ Յոդա Բուլմանը:

Մերկելի մոտեցումն իր հավասարակշռությամբ՝  արժանացավ կենտրոնամետների հավանությանը:

«Ես կարծում եմ, որ տիկին Մերկելը եղել է եվրաինտեգրման սյուներից մեկը: Նա եղել է կայունության  շատ կարևոր գործոն: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ Եվրամիության հենարանը չի կարող լինել մեկ մարդ: Դա անառողջ մոտեցում է», – ասում է հոլանդացի լիբերալ պատգամավոր Սոֆի Վելդը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment