Մեկնաբանություն. Քվանտային քաղաքականությունը և ԱՄՆ-Չինաստան մրցակցության կանխատեսումը

Մեկնաբանություն. Քվանտային քաղաքականությունը և ԱՄՆ-Չինաստան մրցակցության կանխատեսումը

Հոդվածի առանցքում

  • Հոնկոնգյան համալսարանից Էնդրյու Շենգը նշում է, որ ժամանակակից աշխարհաքաղաքականությունը հասկանալու համար պետք է պարադիգմի հիմնարար փոփոխություն:

Ուշադրությանն արժանի

ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս հնչեցրած կոչին մի շարք արձագանքներ են եղել: Ամենահետաքրքիրներից մեկը նախկին ֆիզիկոս և Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանինն է:

Financial Times-ին տված հարցազրույցում Սարգսյանը պնդել է, որ քաղաքականության մասին պետք է մտածենք այնպես, ինչպես մտածում ենք «քվանտային վարքագծի» մասին: Նշելով, որ «մենք ապրում ենք փոփոխության դինամիկ գործընթացի փուլում», նա առաջարկել է «աշխարհին նայել բոլորովին այլ կերպ»:

Բայց ինչ կապ ունի «քվանտային քաղաքականությունը» աշխարհաքաղաքական մրցակցության հետ:

Արևմուտքի հիմնական աշխարհայացքը ձևավորվում է գիտության էմպիրիկ տեսանկյունից, որն առաջանում է գիտական հեղափոխության ժամանակ:

18-րդ դարում առաջատար գիտնականներն առաջ քաշեցին գիտական մեթոդոլոգիաներ, որոնք ռացիոնալ էին և մեխանիկական: Նրանք ենթադրում էին, որ աշխարհը կարելի է դիտարկել և օբյեկտիվորեն գնահատել մարդկային տրամադրությունից անկախ:

Այս պարադիգմը սկսեց գերիշխել արևմտյան փիլիսոփայության և հումանիտար գիտություններում: Այն պահից, երբ գիտությունն ու մաթեմատիկան սկսեցին դասավանդել դպրոցներում, դասական պարադիգմը գերիշխել է և արևմտյան, և ոչ արևմտյան հասարակություններում:

Դա աշխարհի հանդեպ մխիթարական տեսակետ է `գիտությունը կարող է վերացնել անորոշությունը մարդկային բարեկեցությանն ուղղված որոնումներում:

Սակայն, երբ 19-րդ դարի սկզբին հայտնվեց Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, դրան հետևեց Նիլս Բորի աքսիոմների սկզբունքների քվանտային տեսությունը  և Վերներ Հեյզենբերգի անորոշության սկզբունքները, գիտության մինչև այդ մեզ ներկայացվածի նկատմամբ կարծիքները սկսեցին բաժանվել: Այս անորոշությունը տարածվեց նաև հասարակական գիտությունների վրա:

Աշխարհը լի է անորոշություններով

Գիտական մտքում այս բաժանումն առաջինը նկատեց Ֆլորա Լյուիսը: Նա պնդում էր, որ ըստ ժամանակակից ֆիզիկայի, «աշխարհն անորոշությունների զանգված է», որտեղ «իրականության կանխատեսումները պետք է հիմնվեն միայն հավանականության տատանումների վրա»:

Հասարակական գիտությունները որոշակիության լուծումներ էին առաջարկում այնպիսի պայմաններում, որտեղ, ակնհայտորեն, դրանք չկային: Լյուիսը ենթադրում է, որ «քաղաքականության քվանտային մեխանիկան» մեզնից պահանջում է հասկանալ, որ հոսքն անխուսափելի է:

Երբ 2007 թվականին գլոբալ ֆինանսական ճգնաժամ սկսվեց, Բրիտանական ակադեմիան խոստովանեց Անգլիայի թագուհուն, որ չկարողացավ կանխատեսել մոտեցող ճգնաժամը: Դա խոստովանություն էր, որ տնտեսական ու քաղաքական հիմնարար տեսությունը չի համապատասխանում իրականությանը:

Brexit-ի կամ Թրամփի ընտրությունները կանխորոշելու հարցում ձախողումը հաստատում է, որ փորձագիտական պարադիգմները անբավարար են: Գաղափարը, որ տնտեսական համակարգերն, ըստ էության, կայուն են, վիճելի է: Առանց տնտեսական կայունության, քաղաքական անկայունությունը համարվում է հավանական հետևանք:

Այսպիսով, այսօր քվանտային տեսության մեջ ի՞նչ հայեցակարգեր կարող են օգնել մեզ հասկանալու միջազգային հարաբերությունները: Ոչ դասական աշխարհը խճճվածության, հարաբերականության և բազմաբնույթ պետությունների դրսևորումն է: Եվ այս բոլորն անորոշություն են հաստատում բնական և մարդկային վարքագծում:

Դասական սոցիալական գիտությունները ենթադրում են, որ ամեն ինչ լավ է որոշված, կամ լավ է, կամ՝ վատ, ուստի ճշմարտությունը բացարձակ է: Սակայն քվանտային տեսությունը ենթադրում է, որ բազմաթիվ վիճակներ կարող են միաժամանակ գոյություն ունենալ, ինչպես Շրոդինգերի կատուն կարող է միաժամանակ մահացած և կենդանի լինել:

Սա հանգեցնում է խճճվածության, որտեղ պարզությունը դառնում է անհասանելի: Տնտեսական տերմինաբանության մեջ արտաքին գործոնները երբեք էլ զրոյական չեն:

ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը

Ի՞նչն է արդիական ԱՄՆ-Չինաստան ներկայիս լարվածությունում: Հենրի Քիսինջերը մի անգամ ասել է, որ ամերիկացիների համար յուրաքանչյուր արտաքին քաղաքական խնդիր ունի եզակի և նրբանկատ լուծում: Չինացիների համար յուրաքանչյուր լուծում առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Պատմաբան Վանգ Գունգուն ենթադրում է, որ ամերիկացիները մտածում են գաղափարախոսության տեսանկյունից, իսկ չինացիները՝ համակարգերի:

Նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-Չինաստան երկկողմ առևտրի դեֆիցիտի հետ կապված, բացատրում է, որ ցանկացած դեֆիցիտ Չինաստանի համար հաղթանակ է: Խաղի դասական տեսությունը ենթադրում է, որ գիտելիքներ չունենալով, երկու երկրները,  ծախսատար սակագներից խուսափելու համար համագործակցության չեն գնա:

Սակայն նույնիսկ անորոշ իրավիճակներում համագործակցությունը գլոբալ խնդիրների հարցում կարող է կողմերին հաղթանակ ապահովել: Գլոբալ և ազգային-քաղաքական խնդիրներն այսօր շատ ավելի են բարդացված, քան երբևէ, և դասական պարադիգմները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է դա տեղի ունեցել:

Brexit-ը և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, ամեն ինչ պայմանավորված է  անորոշության, համակարգերի և գործընթացների բարձիթողությամբ, դրանք չափազանց թանկ ու անկանխատեսելի կլինեն:

Դասական մտածողությունը ենթադրում է, որ անցումը միակողմանի որոշումներ  կայացնելու գործընթացին ու երկկողմանի համագործակցությանը կարճաժամկետ հաջողություն կապահովի ԱՄՆ-ին: Սակայն գլոբալ համակարգի համար բարդ երկարաժամկետ հետևանքները չեն կարող էժան նստել:

Սարգսյանի դիտարկումը ենթադրում է, որ մենք պետք է դուրս գանք դասական մտածողությունից, որպեսզի հասկանանք, թե ինչպես է բարդ աշխարհը կրում «քվանտային վարքագծի» համարժեքի ազդեցությունը:

Թրամփին դժվար է կանխատեսել սովորական տրամաբանությամբ, սակայն նրա ռազմավարությունն ու մարտավարությունը կաղապարի մեջ են, նա օգտագործում է անորոշությունը խանգարելու համար մրցակիցներին, որոնք օգտվում են սովորական մտածողությունից:

Ներկայիս առևտրային պատերազմը ավելի հոգեբանական է, քան իրական, ժամանակ կպահանջվի, որպեսզի  բարձր սակագներն իրենց ազդեցությունն ունենան մակրոտնտեսության և սպառողների որոշումների վրա: Սակայն հոգեբանական պատերազմի կանոնները կարծես թե ենթադրում են, որ սպառնալիքները զրոյական արժեք ունենան, բարձր վճարումով, եթե հակառակորդները տուրք տան սպառնալիքներին:

Ներկայում քվանտային տեսությունից բխող լավ մոդելներ չկան, կանխատեսելու քաղաքական վարքագիծը: Սակայն հասկանալը, թե ինչպես պետք է ձևակերպել հակառակորդի մտածողությունը, որոշիչ նշանակություն ունի քաղաքական արդյունքները կանխատեսելու հարցում:

Սան Զիի դասական արտահայտությունը կառուցված է ավելի քան 3000 տարվա չինական մտածելակերպի վրա` թշնամուդ ճանաչելուց առաջ ճանաչիր ինքդ քեզ:

Չկան հեշտ մարտեր, կան միայն երկար պատերազմներ, և բոլոր դեպքերում ամենադժվար խնդիրն է՝ ինքդ քեզ հաղթելը: Այստեղ պետք դիմել քվանտային տեսության հասկացություններին, որոնք համակարգային մտածողության հետ նմանություններ ունեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment