Մեծ 20-ի գագաթնաժողովին Էրդողանը կրկին հերքեց Հայոց Ցեղասպանության փաստը

Մեծ 20-ի գագաթնաժողովին Էրդողանը կրկին հերքեց Հայոց Ցեղասպանության փաստը

Հոդվածի առանցքում

  • Լրագրողը, որն ասել է, որ հայկական ծագում ունի և իր նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են, Էրդողանին հարցրել է Հայոց ցեղասպանության մասին: Էրդողանն ասել է, որ այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովի մամուլի ասուլիսին: Լրագրողը, որն ասել է, որ հայկական ծագում ունի և իր նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են, Էրդողանին հարցրել է Հայոց ցեղասպանության մասին: Էրդողանն ասել է, որ այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին:

«Անհնար է ասել, թե Թուրքիան է իրականացրել Ցեղասպանությունը», – ասել է Էրդողանը ,- «մեր երկրում, ընդհանուր առմամբ, 100.000 հայ է ապրել: Նրանց երբեք չեն ճնշել, իրենց քաղաքացիությունից չեն զրկել, մենք երբեք չենք աքսորել հայերին իրենց ազգային պատկանելության պատճառով: Մենք շատ մարդասեր ենք և շարունակելու ենք մեր մարդասեր քաղաքականությունը: Հայոց ցեղասպանության մասին խոսող պատմաբանների ու մտավորականների կալանումն ու բանտարկումը թույլատրող Թուրքիայի քրեական օրենսգրէի 301-րդ հոդավածի մասին Էրդողանի պատասխանն ուղղակի ցինիկ էր:  Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հակասական հոդվածի համաձայն «թուրք ազգին վիրավորելը» քրեորեն դատապարտելի է: PEN գրողների միջազգային կազմակերպության համաձայն 301 հոդվածը բազմիցս թիրախավորել է գրողներին, լրագրողներին ու հրատարակիչներին՝ ավելի հրատապ դարձնելով հոդվածի չեղարկումը: Հայկական ծագում ունեցող թուրք գրող-հրապարակախոս Հրանտ Դինքին և 2006թ.ի Նոբելյան դափներկիր Օրհան Փամուկին դատապարտել են այդ նույն չարաբաստիկ 301-րդ հոդվածով ՝ «Թուրքիան անարգելու» և «թուրքական ազգային ինքնությունը վիրավորելու» համար: Երկուսն էլ 1915թ.-ին հայերի զանգվածային սպանդը որակել էին ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը համարվում է 1915-1923 թթ.-ին Թուրքիայի հայ բնակչության սիստեմատիկ բնաջնջումը: Այդ տարիների ընթացքում սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ, տարբեր աղբյուրների համաձայն այդ սպանդը սկսվել է Օսմանյան Կայսրության ու շարունակվել  Թուրքիայի հանրապետության օրոք: Էրդողանը բազմիցս հանդես է եկել այդ ժամանակաշրջանի դեպքերը ցեղասպանություն որակելու դեմ: Էրդողանի Արգենտինա այցին ընդառաջ տեղի հայերը նոյեմբերի 26-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment