Մեծ Բրիտանիան կարգելի ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը, եթե Բրեքսիթը կայանա առանց գործարքի

Մեծ Բրիտանիան կարգելի ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը, եթե Բրեքսիթը կայանա առանց գործարքի

Հոդվածի առանցքում

  • Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ «անմիջապես» վերջ կդնի իր տարածքում Եվրամիության քաղաքացիների ազատ տեղաշարժմանը, եթե հոկտեմբերի 31-ին Բրեքսիթը կայանա առանց գործարքի:  Նման քայլի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախորդ Թերեզա Մեյը, որը նշել էր՝  կառավարությունը «որքան հնարավոր է շուտ» կսահմանափակի ազատ տեղաշարժան իրավունքը, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից առանց գործարքի

Ուշադրությանն արժանի

 

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ «անմիջապես» վերջ կդնի իր տարածքում Եվրամիության քաղաքացիների ազատ տեղաշարժմանը, եթե հոկտեմբերի 31-ին Բրեքսիթը կայանա առանց գործարքի:

Նման քայլի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախորդ Թերեզա Մեյը, որը նշել էր՝  կառավարությունը «որքան հնարավոր է շուտ» կսահմանափակի ազատ տեղաշարժան իրավունքը, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից առանց գործարքի, ենթադրելով, որ նման սպառնալիքը կարող է իրավիճակ փոխել:

Երկուշաբթի ՄԲ Ներքին գործերի գրասենյակը հայտարարել է. «Մենք դուրս ենք գալիս ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին: Դա նշանակում է, որ ներկայում սահմանված տեղաշարժման ազատությունը կսահմանափակվի հոկտեմբերի 31-ին, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից»:

«ԵՄ քաղաքացիները դեռ կկարողանան արձակուրդի համաև և կարճատև ուղևորություններով ժամանել Մեծ Բրիտանիա, բայց ամեն ինչ փոխվելու է այն մարդկանց համար, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիա ավելի երկար ժամանակով, ինչպես նաև աշխատանքի և ուսման համար»:

«Հոկտեմբեր 31-ից անմիջապես հետո սպասվող այլ փոփոխությունների մանրամասները և նախորդ կառավարության ներգաղթի քաղաքականության բարեփոխումները այժմ մշակվում են»:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կտրուկ որոշումներ չեն լինի մինչև 2020-ի դեկտեմբերի վերջը, որպեսզի Մեծ Բրիտանիայում ապրելու իրավունք ունեցող ԵՄ բոլոր քաղաքացիները և նրանց ընտանիքները կարողանան դիմել նոր պայմաններով թույլտվություն ստանալու համար:

Հայտարարությունն անհանգստացնում է խորհրդարանականներին, նաև Ջոնսոնի  պահպանողական կուսակցության անդամներին: Պատգամավոր Ալբերտո Կոստան, որը վարչապետին հորդորում էր խուսափել առանց գործարքի Բրեքսիթից, Twitter- ում գրել է, որ վերջին զարգացումը «լիովին անիրագործելի և խորապես անհանգստացնող քաղաքականություն է»:

«Լիբերալ դեմոկրատների» կուսակցությունը ևս, որը պնդում էր երկրորդ հանրաքվե իրականացնել, դեմ է այս որոշմանը: Կուսակցությունը թվիթել է. «Սա մեծապես կավելացնի առանց գործարքի Բրեքսիթի վնասը: Սա անպատասխանատու և անխոհեմ քայլ է»:

Եվրախորհրդարանի քսան չորս բրիտանացի անդամները, որոնց մեծամասնությունը կանաչների, Լեյբորիստների և Լիբերալ դեմոկրատների կուսակցություններից են, ստորագրեցին նամակ` դատապարտելով երկրի ներքին գործերի նախարար Պրիթի Պատելի «ոչ ճիշտ գործողությունները»:

«Հանուն ԵՄ միլիոնավոր քաղաքացիների և նրանց ընտանիքների, որոնց մենք ներկայացնում ենք, խնդրում ենք, որ  անմիջապես վերանայեք այդ դաժան և հակաժողովրդավարական քաղաքականությունը», – ասվում է նամակում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment