Մարիխուանան վերջացա՞վ. Կանադայում սպառվել է երկրում եղած ամբողջ մարիխուանան
Հոդվածի առանցքում
- Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո պատվերների քանակն կտրուկ աճել է, գրանցվել է արագ սպառում:
Ուշադրությանն արժանի
Կանադայում առողջապահական մարիխուանայի օրինականացումից մի քանի օր անց կանադացիները գործի են անցել: Չորեքշաբթի` վաճառքի առաջին օրը, խանութների առջև երկար հերթերով ու վեբկայքերում այցելուների հոսքով ողջունեցին վաճառքի որոշումը: Քվեբեկում վաճառքը համակարգող ընկերությունը (SDQC) գերազանցել է բոլոր սպասելիքները` գրանցելով ավելի քան 12.500 գործարք խանութում և 30.000 օնլայն պատվեր: Սա միայն առաջին օրը: Մի քանի օր անց որոշ ապրանքատեսակներ ընդհանրապես սպառվեցին: Այդ մասին նշված է կայքում:
«Հաշվի առնելով կաննաբիսի վաճառքի օրինականացման արդյունքում ստեղծված անսպասելի պահանջարկը և Կանադայի տարածքում արտադրանքի սակավությունը, մենք պատրաստվում ենք կարճ ժամկետում ավելացնել մեր մասնաճյուղերում արտադրանքի ծավալը», – հայտարարել է ընկերությունը:
Մանիտոբա քաղաքի ճանապարհներին Manitoba Liquor and Lotteries ընկերությունը զգուշացնում է, որ որոշ ապրանքների պակասուրդը կարող է ձգվել մի քանի ամիս
Օնտարիոյում կանաբիս վաճառող Ontario Cannabis խանութը զգուշացնում է, որ օրինականացումից հետո պատվերների քանակը կտրուկ աճել է, բայց առաքումները կշարունակվեն իրականացվել 1-5 աշխատանքային օրվա ընթացքում:
«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Կանադացի պատգամավոր Բիլ Բլեյրը, որը գլխավորում էր օրինականացման արշավը, CBC-ին ասել է, որ այժմ մատակարարները փորձում են բավարարել 37 միլիոն բնակչություն ունեցող երկրի աճող պահանջարկը:
«Մենք ակնկալում էինք, որ որոշ լարվածություն կլինի, մատակարարումների հարցում խնդիրներ կառաջանան, բայց որոշ քայլեր են ձեռնարկվել և ես վստահ եմ, որ իրավիճակը կշտկվի»,- ասել է Բլեյրը:
Կանադան Ուրուգվայից հետո երկրորդ երկիրն է, որն օրինականացրել, համակարգել և հարկում է մարիխուանայի վաճառքը:
Օրենքը չափահասներին թույլ է տալիս ձեռք բերել 30 գրամ մարիխուանա, ինչպես նաև այլ չափահասների հետ կիսվել առավելագույնը 30 գրամ, ինչպես նաև անձնական օգտագործման համար աճեցնել մինչև 4 թուփ մարիխուանա` լիցենզավորված սերմերից կամ տնկարկներից:
Օրենքով թույլատրված քանակից ավելի մարիխուանայի ձեռքբերումը, պահպանումը և տարածումը շարունակում է մնալ անօրինական: Պատիժը տուգանքն է կամ առավելագույնը 14 տարի ազատազրկումը:
ԱՄՆ-ում մարիխուանայի վաճառքի օրինականացման աջակիցները հուսով են, որ Կանադայում հաջողությունը կօգնի ԱՄՆ ավելի շատ նահանգներում առաջ տանել օրինականացման հարցը: ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությունը, սակայն, զգուշացնում է, որ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այս հարցում չափազանց տարբեր է Կանադայի ղեկավարությունից:
«Մեր գործակալության աշխատակիցները թմրանյութերի, ներառյալ մարիխուանայի անօրինական տարածումից ամերիկացիներին պաշտպանող առաջին գծում են: ԱՄՆ ֆեդերալ օրենքն արգելում է մարիխուանայի ներկրումը և մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության աշխատակիցները կշարունակեն հետևել օրենքի կատարմանը»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: