Մայիսի 5-ից հետո Ադրբեջանը կարող է նորից արգելել վրացիների մուտքը Դավիթ Գարեջիի համալիր

Մայիսի 5-ից հետո Ադրբեջանը կարող է նորից արգելել վրացիների մուտքը Դավիթ Գարեջիի համալիր

Հոդվածի առանցքում

  • Մի քանի օր արգելելուց հետո Ադրբեջանը նորրից թույլատրել է Վրաստանի հարավ-արևելքում՝ Վրաստան-Ադրբեջան սահմանին գտնվող Դավթի Գարեջի վանական համալիրիի Ուդաբնո վանք հոգևորականների և զբոսաշրջիկների մուտքը: Վրաստանն ու Ադրբեջանը կիսում են 480 կիլոմետրանոց սահման, որի մեկ երրորդ մասը դեռևս չի սահմանագծվել: Վանքը գտնվում է երկու երկրների միջև չորոշված սահմանի հատվածում:

Ուշադրությանն արժանի

 

Մի քանի օր արգելելուց հետո Ադրբեջանը նորրից թույլատրել է Վրաստանի հարավ-արևելքում՝ Վրաստան-Ադրբեջան սահմանին գտնվող Դավթի Գարեջի վանական համալիրիի Ուդաբնո վանք հոգևորականների և զբոսաշրջիկների մուտքը:

Վրաստանն ու Ադրբեջանը կիսում են 480 կիլոմետրանոց սահման, որի մեկ երրորդ մասը դեռևս չի սահմանագծվել: Վանքը գտնվում է երկու երկրների միջև չորոշված սահմանի հատվածում:

Արգելքը սահմանվել էր, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ապրիլի 20-ին այցելեց այս տարածաշրջան, հանդիպեց վրաց սահմանապահներին և ասաց, որ «սահմանագծման հարցն այլևս չի կարող սպասել, պետք է հնարավորինս արագ լուծվի»:

Ապրիլի 24-ին տեղաբնակ Զվիադ Անանիաշվիլին ֆեյսբուքում գրառում կատարեց, որ երեք օր է ինչ ուխտավորների և այլ այցելուների մուտքն ադրբեջանցի սահմանապահներն արգելում են:

Նույն օրվա վերջում Վրաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ Ադրբեջանը սահմանափակում է մտցրել և թույլ չի տալիս վրացիների մուտքը Ուդաբնոյի վանք:

Ավելի ուշ ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ կապ է հաստատել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և իրավիճակը կարգավորվել է:

Պաշտոնյան չի հստակեցրե, թե ինչքան ժամանակով է իրավիճակը կարգավորվել և ըստ Ռուսթավի 2 հեռուստաալիքի, արգելքը կարող է վերականգնվել Զատկի տոնից՝ մայիսի 5-ից հետո:

Այս արգելքի դեմ վրացիները ցույցեր կազմակեպեցին և վանական համալիրի տարածքում և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առաջ:

Դրանց մասնակցել են զբոսավարներ՝ «Գարեջին պատկանում է մեզ» գրությամբ պաստառներով և հայտարարելով, որ ժամանակավոր կարգավորումը չի նշանակում, որ հարցը կարգավորված է:

Ցուցարարներից Նինո Բուչալաջեն հայտարարել է, որ ցույցերը շարունակվելու են, մինչև որ Վրաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկի իրավիճակը մեկընդմիշտ կարգավորելու ուղղությամբ:

Չզատված սահմանի հարցը բարձրացրել է նախագահ Զուրաբիշվիլին փետրվարին Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես գծեն իրենց սահմանը:

Քաղաքագետ Զուրաբ Դավիթաշվիլիի խոսքով, Վրաստանից քաղաքական մեծ ջանքեր կպահանջվեն Ադրբեջանին համոզելու համար, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրը վրացական է և ոչ ալբանական, ինչպես շատ ադրբեջանցի պատմաբաններ պնդում են:

Նա ասում է, որ Վրաստանը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ստանա երեք վանքերը՝ փոխարենը տալով այլ տարածք: Վրաստանի կառավարությունն առնվազն պետք է հասնի նրան, որ հոգևորականներին և զբոսաշրջիկներին չարգելվի մտնել այդ երեք վանքեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment