Մահափորձը կարող էր հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմը

Մահափորձը կարող էր հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմը

Հոդվածի առանցքում

  • Ցավոք, ինչպես 1963 թ. նոյեմբերի 22-ի իրադարձությունները բացահայտեցին, իշխանության անվտանգության աշխատակիցները դասեր չքաղեցին Լինկոլնի գերեզմանի ճանապարհին տեղի ունեցած միջադեպից: Եթե նրանք գիտակցեին, օրինակ՝ բաց լիմուզինով երթևեկելու վտանգը, ապա նրանք կարող էին փրկել ամերիկացիներին ողբերգական այս իրադարձությունից:

Ուշադրությանն արժանի

Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Դալասում, սակայն Քենեդու դեմ մահափորձ տեղի է ունեցել Կուբայական ճգնաժամի ժամանակ:  

Այս ողբերգալի իրադարձությունը բազմիցս վերանայվել է և քննարկվել, սակայն քչերն են ուշադրություն դարձրել, թե որքան մոտ էր Քենեդին սպանվելուն մեկ տարի առաջ , նախքան Դալլասի սպանությունը: Եթե նախագահը սպանվեր այդ ժամանակ, ապա դա, հավանաբար, կհանգեցներ ԱՄՆի և Խորհրդային Միության միջև աղետալի պատերազմի, որը ամբողջովին կփոխեր պատմության ընթացքը:

1962 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Կուբայի հրթիռային ճգնաժամի լարվածությունը հասել էր գագաթնակետին, Քենեդին այցելել էր Աբրահամ Լինքոլնի գերեզման` Սփրինգֆիլդում: Ասում են` դանդաղ շարժվող լիմուզինում նստած Քենեդին երկար ժամանակ գտնվել է զինված հրաձիգի նշանակետում: Սցենարը շատ նման էր Դալլասում հաջորդ տարի տեղի ունեցածին, սակայն ինչինչ պատճառներով, Սփրինգֆիլդի հրաձիգը չի կրակել՝ ազգն ու աշխարհը խնայելով հնարավոր աղետից:

Քենեդին գտնվում էր Սփրինգֆիլդում` 1962 թ. միջանկյալ ընտրությունների ժամանակ դեմոկրատների համար անցկացվող քարոզարշավի շրջանակում: Նախքան Իլինոյս նահանգի Ֆեյրգրաունդս քաղաքում ելույթ ունենալը, նախագահը մասնավոր այց է կատարել Լինքոլնի գերեզման: Գերեզմանի ճանապարհին Իլինոյսի հանրային անվտանգության դեպարտամենտի աշխատակիցը նկատել էր զինված երկու անձանց:

Գաղտնի ծառայության զեկույցի համաձայն, հասարակական անվտանգության աշխատակիցը «տեսել էր պատուհանից երևացող հրացաներ` թիրախի նշանով: Տեղական ոստիկանությունը ձերբակալել և Գաղտնի ծառայության հատուկ գործակալությանն էր հանձնել երկու տղամարդկանց, ովքեր խնամիական կապով բարեկամներ էին: Գաղտնի ծառայությունը նշել է, որ առգրավել է «22 կալիբրանոց հրացան և փամփուշտներ»: Մարդիկ խոստովանել են, որ «պատուհանից զենքը պահել են նախագահի ուղղությամբ»: Այնուամենայնիվ, նրանք պնդում էին, որ պարզապես փորձարկում էին թիրախավորման սարքը` պարզելու համար, թե արդյոք պետք է այն հեռացնել, որպեսզի ավելի լավ տեսնել նախագահին, երբ մեքենան շարժվի: Քանի որ հակառակի մասին ապացույցներ չկային, և նրանցից ոչ մեկը նախկինում դատապարտված չէր եղել, դատական հետապնդումը դադարեցվեց, գործը կարճվեց:

Այդ երկու տղամարդկանց և Խորհրդային Միության միջև կապի որևէ ապացույց չկա, սակայն , պարզ է, որ այդ ժամանակ Քենեդու դեմ ցանկացած բռնություն կհանգեցներ պատերազմի: Չէ որ Սփրինգֆիլդի միջադեպը տեղի ունեցավ երեք օր անց, երբ Կենտրոնական հետախուզական գործակալությունը տեղեկացրեց Քենեդիին, որ Խորհրդային Միությունը Կուբայում միջուկային հրթիռային կառույցներ է տեղադրում: Քենեդիի վարչակազմը ժխտում էր դրա մասին մի քանի ամիս շրջանառվող լուրերը: Նախագահը ցնցվել էր Կրեմլի նման համարձակ և խարդախ քայլից:

Այնուհետև տեղի ունեցան Քենեդիի գաղտնի խորհրդակցությունները` խորհրդատուների մի փոքր շրջանակի հետ, որոնց կոչում էին «ExComm» (Ազգային անվտանգության խորհրդի գործադիր կոմիտե): և նույնքան գաղտնի շփումները ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի հետ , որոնք կազմակերպել էին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին և ԿԳԲ օպերատիվ խումբը: Այս շփումները օգնել են կանխել պատերազմը, որը կարող էր ունենալ աղետալի հետևանքներ: Այս իրադարձությունները պատմությանը հայտնի են «13 օրեր» անվամբ:

Իրականում, Կուբայի հրթիռային ճգնաժամը տեղի ունեցավ Իլինոյսի Քենեդիի սպանության փորձից 72 ժամ անց: Դա միջազգային ճգնաժամ էր, այլ ոչ թե մահափորձի հետևանք, որը ստիպեց Քենեդիին դադարեցնել իր նախընտրական այցը ԻլինոյսՎաշինգտոն վերադառնալու և Կուբայի հակահրթիռային ճգնաժամին արձագանքելու համար: Նախագահը վախենում էր, որ ճգնաժամը կարող է հանգեցնել միջուկային հակամարտության, «վերջնական ձախողման»՝ ինչպես նա ասում էր։ Նա հակադրվեց նրանց ովքեր խորհուրդ էին տալիս կանխարգելիչ հրթիռային հարվածներ հասցնել: Վերջում Քենեդին մերժեց ռմբակոծելու կամ Կուբա ներխուժելու տարբերակը:

Եթե Քենեդին սպանվեր կամ վիրավորվեր Սփրինգֆիլդում, ապա փոխնախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը և խորհրդատուները հակված կլինեին նախազգուշական հարվածներ հասցնելու տարբերակին կամ Կուբայի ներխուժմանը և հավանաբար հավանություն կտային դրան: Մահափորձը կհանգեցներ Խորհրդային Միության դեմ համաչափ գործողության, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ կկասկածեին , որ Կրեմլը ներգրավված է այս հարցում: Սովետներն արդեն Կուբայում տեղադրել էին հրթիռներ, և Քենեդիի սպանության փորձի վերաբերյալ որևէ հերքում կդիտարկվեր նույն լույսի ներքո:

Քենեդիին որոշումների կայացման գործընթացից հեռացնելը՝ մահվան կամ լուրջ հրազենային վնասվածքի պատճառով, կփոխեր պատմության ընթացքը: Վրդովված հասարակությունն ու խորհրդականները համուզված կլինեին Խորհդային  Միության ներգրավվման մեջ և այդ փաստը մեծ ճնշում կգործադրեր Ջոնսոնի վրա՝ արձագանքելու որոշում կայացնելիս:

Գիտնականների և մասնագիտների հոծ զանգվածը շատ բան են սովորել հակամարտությունների կարգավորման ոլորտից Քենեդիի կուբայական հրթիռային ճգնաժամի կարգավորման ուսումնասիրությունից: Ցավոք, ինչպես 1963 թ. նոյեմբերի 22-ի իրադարձությունները բացահայտեցին, իշխանության անվտանգության աշխատակիցները դասեր չքաղեցին Լինկոլնի գերեզմանի ճանապարհին տեղի ունեցած միջադեպից: Եթե նրանք գիտակցեին, օրինակ՝ բաց լիմուզինով երթևեկելու վտանգը, ապա նրանք կարող էին փրկել ամերիկացիներին ողբերգական այս իրադարձությունից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment