Մակրոն հրաժարվում է զուգահեռներ անցկացնել ֆրանսիական «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերի և Բրեքզիթի միջև

Մակրոն հրաժարվում է զուգահեռներ անցկացնել ֆրանսիական «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերի և Բրեքզիթի միջև

Հոդվածի առանցքում

  • Էմմանուել Մակրոնը բացառեց որևէ զուգահեռ Ֆրանսիայի ժողովրդի դժգոհության ալիքի և Բրեքզիթի օգտին քվեարկած բրիտանացիների դժգոհության միջև: Դրա մասին Ֆրանսիայի նախագահը խոսել է Բրյուսելում ԵՄ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում, երբ համաձայնությունը էր ձեռք բերվել Մեծ Բրիտանիայի՝ դաշինքից դուրս գալու մասին:

Ուշադրությանն արժանի

Մակրոնը խոստացավ արձագանքել ֆրանսիացիների ցածր եկամուտների վերաբերյալ դժգոհություններին: Վերջիններս կազմակերպել էին «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաներ, ուր ֆրանսիացիները բողոքում էին վառելիքի հարկի բարձրացման, թանկ կենսակերպի ու քաղաքական վերնախավի իրականությունից կտրված լինելու դեմ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Բրեքզիթի և ֆրանսիական բողոքի ցույցերի միջև կան զուգահեռներ՝ պարոն Մակրոնը լրագրողներին ասաց. «Չեմ կարծում, որ մեր երկրներում առկա իրավիճակը կարելի է համեմատել … Բրեքզիթը խոսում է բաժանման մասին և Լոնդոնի ու մնացած Միացյալ Թագավորության միջև տարբեր դիրքորոշումների մասին, ինչպես նաև երիտասարդների և տարեցների միջև»:

«Այն ի ցույց է դնում, որ մեր բոլոր ժողովրդավարություններում հասկանալի է, որ մեր հաջողության հիմքում է ընկած հետագա հեռանկարների, առաջընթացի կարողության առկայությունը միջին ու ստորին խավերի համար»:

Ցույցերը ստացան «դեղին անթև բաճկոններ» անունը, քանի որ ցուցարարները կրում էին բարձր տեսանելիության բաճկոններ: Այն սկսվեց որպես վառելիքի հարկի դեմ ընդվզում, սակայն այնուհետև ընդարձակվեց դեպի ավելի ընդհանուր շարժման ընդդեմ անհավասարության: Նրա կողմնակիցները նշում են, որ պարոն Մակրոնի տնտեսական բարեփոխումները շահավետ են հարուստների համար ու վնասում են անապահովներին:

Շաբաթ օրն ավելի քան 100,000 բողոքարարներ դուրս եկան Ֆրանսիայի փողոցներ: Մի քանի հազար ցուցարարներ զբաղեցրեցին Փարիզի փողոցը և կառուցեցին բարիկադներ, ջարդեցին շքեղ խանութների պատուհաններ և երթևեկության լույսեր: 24 մարդ վիրավորվեց, այդ թվում՝ հինգ ոստիկան, ձերբակալվեց 130 մարդ:

Կառավարությունը մեղադրեց փոքրամասնություն կազմող ծայրահեղ աջակողմյան ուժերին և խոստացավ, որ հաշվի կառնի փողոցում հնչած ուղերձները:

Նախորդ շաբաթվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն ցուցարարներ փակեցին Ֆրանսիայում փողոցները:

Պարոն Մակրոնը, ով վաղը ելույթով կդիմի ազգին, ասել է, որ կառավարությունը «հստակ պատասխան» կներկայացնի այն շահարկումներին, թե իբր նա պատրաստվում է առաջարկել փոխզիջումներ՝ իրավիճակը մեղմացնելու համար:

Դոնալդ Թրամփը քննադատաբար անդրադարձավ Ֆրանսիայի բողոքի ցույցերին՝ բողոքելով, որ «նրանք հաշվի չեն առնում, թե որքան վատ վերաբերմունքի արժանացավ Միացյալ Նահանգները Եվրոպական Միության կողմից առևտրի կամ արդար ու ողջամիտ վճարումների հարցում մեր Մեծ ռազմական պաշտպանության համար»:

ԱՄՆ նախագահը թվիթերյան իր գրառման մեջ քննադատեց պարոն Մակրոնին: Նոյեմբերի 11-ին նա ևս մասնակցում էր Փարիզում Առաջին աշխարհամարտի զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment