Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստանում է` մասնակցելու ֆրանկոֆոն երկրների հանդիպմանը
Հոդվածի առանցքում
- Մինչև Մակրոնի նախագահության ժամկետի ավարտը նախատեսվում է ևս մեկ այց է Հայաստան:
Ուշադրությանն արժանի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում է` մասնակցելու ֆրանսախոս երկրների գագաթնաժողովին:
Ֆրանսիան ու եվրոպական այլ երկրներ աջակցում են Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության ղեկավարի պաշտոնում Ռուանդայի առաջատար դիվանագետներից մեկի` Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությանը:
Մակրոնը, որը Երևան է ժամանել կեսգիշերին, մասնակցել է հայ ու ֆրանսիացի երգիչների մասնակցությամբ համերգին` հարգելով ազգությամբ հայ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
Մինչև նախագահության ժամկետի ավարտը նախատեսվում է նախագահ Մակրոնի ևս մեկ այց է Հայաստան:
Մակրոնի հայաստանյան այցը տեղի է ունենում Ֆրանսիայում ներքաղաքական բուռն զարգացումների ֆոնին: Նախագահը հետաձգել է կառավարական վերադասավորումները, բաց է մնացել մասնավորապես ներքին գործերի նախարարի նշանակման հարցը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: