Մակրոնը ողջունում է Փարիզյան շքերթի ընթացքում եվրոպական պաշտպանությունը

Մակրոնը ողջունում է Փարիզյան շքերթի ընթացքում եվրոպական պաշտպանությունը

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական պաշտպանության հարցում ավելի սերտ համագործակցությունը եղել է Մակրոնի գլխավոր արտաքին քաղաքական նպատակներից մեկը և նախագահն այս ուղղությամբ ցուցաբերում է շարունակականույուն,՝չնայած Գերմանիայում աճող քաղաքական լարվածությանն ու Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու ցանկությանը:

Ուշադրությանն արժանի

 

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կիրակի կիրակի օրը, հուլիսի 14-ին, ընդգծել է եվրոպական ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի ամենամյա Բաստիլի օրվան նվիրված շքերթում, որում ընդգրկված էին ինը եվրոպական բանակների ներկայացուցիչներ: Այս միասնական ռազմահանդեսը տեղի ունեցավ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև լարվածության նոր ալիքի պայմաններում:

ԵՄ ղեկավարները, ներառյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն, միացան Փարիզում Մակրոնին՝ 1789 թ. հուլիսի 14-ի Ելիսեյան դաշտերում շքերթը դիտելու համար, որը նշանավորում է ֆրանսիական հեղափոխության ժամանակ Փարիզում Բաստիլյան ամրոցի գրավումը:

Զինված ուժերի 4300-ից ավելի անդամներ, այդ թվում նաև այլ եվրոպական բանակների ներկայացուցիչներ, անցել են շարքով ավանդույթի համաձայն, որը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

«Բանակը փոխվում է: Այն արդիականացվում է մեր զինվորների, մեր ինքնիշխանության և մեր անկախության համար», – ասել է Մակրոնը Ֆրանսիա 2 հեռուստաընկերությամբ:

Երբ Մակրոնը կանգնած էր Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեչանտեյրեի հետ միասին, նրան սուլում էին և նրա հասցեին աղաղակում «դեղին բաճկոն» շարժման կողմնակիցները, ովքեր անցյալ աշնանից ամեն շաբաթ ցույցեր են կազմակերպում կառավարության դեմ:

Շարժման երկու հայտնի անդամներ `Ջերոմե Ռոդրիգեսը և Մաքսիմ Նիկոլը, որոնք ձերբակալվել են ոստիկանության կողմից, ինչպես նշում են աղբյուրները AFP- ին:

Ֆրանսիայի ազգային օրվա տոնակատարություններին հետևեցին հակակառավարական ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ, որոնք հիշեցնում էին այս տարվա սկզբին «դեղին բաճկոն» բողոքի շարժման ներկայացուցիչների հետ իրենց գագաթնակետին հասած բռնությունները:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Ելիսեյան դաշտերի տարածքը ցուցարարներից մաքրելու համար:

Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ բռնությունների արդյունքում ձերբակալվել է 180 մարդ: 25 հարցաքննույունից հետո ազատ են արձակվել, իսկ 13-ը դեռևս կալանքի տակ են:

Ցուցարարները կոտրել են անվտանգության միջոցները, հրդեհել աղբարկղերը և շարժական զուգարանները և հակակառավարական կարգախոսներ բղավել, որորնցից էր «Մակրոն հրաժարական » կոչը, մինչև ոստիկանույունը չկարողացավ վերականգնվել հանգիստը:

«Եվրոպան երբեք այսքան կարևոր չի եղել»

Եվրոպական պաշտպանության հարցում ավելի սերտ համագործակցությունը եղել է Մակրոնի գլխավոր արտաքին քաղաքական նպատակներից մեկը և նախագահն այս ուղղությամբ ցուցաբերում է շարունակականույուն,՝չնայած Գերմանիայում աճող քաղաքական լարվածությանն ու Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու ցանկությանը:

2017 թվականի շքերթի ժամանակ Մակրոնի հյուրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն էր, քանի որ որպես երիտասարդ ֆրանսիացի առաջնորդ նա ձգտում էր նախաձեռնությամբ հանդես գալ իր ամերիկացի գործընկերոջ հետ կապը ձևավորելու համար:

Սակայն, Թրամփի և Մաքրոնի միջև կապերը վատթարացան ԱՄՆ-ի Փարիզի կլիմայի համաձայնությունից և Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից նոր թվային հարկի ներմուծումից, որը հիմնականում վերաբերվում է ամերիկյան ընկերություններին:

Մակրոոնը, որը հանդես է եկել Եվրոպական միջամտության նախաձեռնության (EI2) գաղափարով, առաջ է քաշում ՆԱՏՕ-ի կառույցներից դուրս մի առաքելություն, որը ընդգծում է եվրոպական պաշտպանական համագործակցության կարևորությունը:

«Երբեք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Եվրոպան այսքան կարևոր չի եղել », – ասել է Մակրոնը իր հայտարարության մեջ:

Միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Մերկելը նշել է, որ շքերթը « եվրոպական պաշտպանական քաղաքականության մեծ ժեստ էր» և Գերմանիան «պատիվ » է համարում մասնակցել դրան:

Շքերթում ներկայացված էին Ֆրանսիայի հետ միասին մասնակցող բոլոր 9 երկրների զորքերը, այդ թվում `Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

Հաշվի առնելով Ֆրանսիայի ռազմական առաջատար դերկատարության ցանկությունը Ֆրանսիայի նախագահի հայտարարել է ազգային տիեզերական զորքերի հրամանատարության ստեղծման մասին, որոնք,  ի վերջո, կդառնան օդային ուժերի մաս:

Թռիչքներին մասնակցեցին գերմանական A400M տրանսպորտային ինքնաթիռը և իսպանական C130 ինքնաթիռը, ինչպես նաև երկու բրիտանական Chinook ուղղաթիռներ:

Chinook ուղղաթիռը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական համագործակցության խոշոր խորհրդանիշներից է, անգամ Բրեքզիթի պարագայում: Մեծ Բրիտանիան երեք օդանավ և 100 անձնակազմի անդամներ է տրամադրում Ֆրանսիայի համար, որ վերջինս գործողություններ իրականացնի աֆրիկյան Սահել շրջանում:

Սպասվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությունը, սակայն փոխարենը ներկա էր ավագ նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, ինչպես հաղորդում է Elysee- ն:

Ներկա էին նաև ֆրանս-գերմանական բրիգադի 5000 անդամներ, որը 1989 թվականին ստեղծվել էր որպես Ֆրանսիայի և Գերմանիայի հետպատերազմյան միասնության խորհրդանիշ և այս տարի նշում էր իր 30-ամյակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment