Ճարտարապետության պատմության ճանապարհորդություն՝ Հայաստանով

Ճարտարապետության պատմության ճանապարհորդություն՝ Հայաստանով

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի հարուստ մշակույթը, պատմությունը և ճարտարապետական ​​ժառանգությունը, մասնավորապես, տաճարները և վանքերը ուսումնասիրելու համար Հայաստան շրջագայությունը չէի կարող բաց թողնել: Քոլեջում միջնադարյան ճարտարապետություն ուսումնասիրելու ժամանակ մեծ ցանկություն ունեցա տեսնել այդ կառույցները: Ադիրոնդակ ոչ կոմերցիոն ճարտարապետական ​​ժառանգության հովանավորությամբ այս ուղևորությունը կդառնա կյանքի մեկանգամյա փորձ:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը, որը Վրաստանի հետ սահմանակից է հյուսիսում, Իրանի հետ` հարավում, Ադրբեջանի հետ `հյուսիս-արևելքում ու հարավ-արևմուտքում, Արցախի (նախկին Լեռնային Ղարաբաղը) հետ՝ արևելքում, իսկ Թուրքիայի հետ` արևմուտքում, գտնվում է Հարավային Կովկասում: Աշխարհագրական տեսանկյունից, Հայաստանի բնությունը բավական բազմազան է, հրաբխային բարձրադիր վայրերով, լեռնային ձորերով, 46 մղոն երկարությամբ Սևանա լճի քաղցրահամ ջրերով, անտառներով և հոսող ջրերով: Լանդշաֆտը խորդուբորդ է, իսկ երկրի 90 տոկոսը ծովի մակերևույթից բարձր է 1000 մետր և գուցե ավելի: 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրն իր տարածքի չափով համարժեք է Բելգիային:

Վարդագույն քաղաք

Մեր առաջին կանգառը Երևանն է, Հայաստանի մայրաքաղաքը, որը գոյություն ունի մ.թ.ա. 782 թ.-ից, երբ Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ը կառուցեց Էրեբունի ամրոցը: Ռազմավարական նշանակության քաղաքը  եղել է խաչմերուկ՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև փոխադրումների համար:

Հետևաբար, պարսիկներն ու օսմանները դարերի ընթացքում պայքարել են այդ տարածքի համար: 1828 թ.-ին Ռուսաստանը Երևանը պարսիկներից իր տիրապետության տակ վերցրեց, իսկ 1920-ին այն դարձավ Հայկական ԽՍՀ-ի մայրաքաղաքը: Երբ 1991 թվականին Խորհրդային Միությունը փլուզվեց, Երևանը դարձավ անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք:

1915 թ.-ի ցեղասպանությունից հետո Երևանը ծառայեց որպես հայկական սփյուռքի մշակութային կենտրոն: 1920-ական և 1930-ական թվականներին Ռուսաստանում ծնված հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը այս փոքրիկ գավառական քաղաքը վերափոխեց աշխույժ եվրոպական մոդելի մայրաքաղաքի` այգիներով և հրապարակներով, ծառաշերտերով և օղակաձև ճանապարհներով:

Արարատ լեռը, որը Նոյյան տապանի ենթադրյալ հանգրվանն է, երևում է հեռավորության վրա: Հրաբխային լեռը շրջապատված է լավայի  ժայռով, որը կազմված է խտացված մոխրից ու հայտնի է որպես տուֆ: Խորհրդային ժամանակաշրջանի շենքերը ծածկված են այս քարով, որի գույնը օրվա ժամանակի հետ փոխվում է վարդագույնից գունատ նարնջագույնի: Տուֆն օգտագործվում է ամբողջ երկրում և լինում է նաև ջերմ մոխրագույն, սակայն վարդագույն-նարնջագույնը գերակշռում է Երևանում:

Հանրապետության հրապարակը, որը ձևավորել է Թամանյանը՝ Հռոմի Սուրբ Պետրոսի անվան հրապարակի ոճով, օվալաձև է և առանձնանում է Պատմության թանգարանի դիմացի երգող շատրվաններով: Հրապարակը շրջապատում է նեո-դասական ոճի հինգ շենք՝ հայկական մոտիվներով, ճակատային հատվածներում քանդակներով և ծածկված տուֆով: Դա ցնցող է հատկապես գիշերը, երբ քաղաքի բոլոր մասերից բնակիչները գալիս են երգող շատրվանները դիտելու:

Թամանյանը 1937 թ.-ին ծրագրեց նաև Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքը, որը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ստացավ գլխավոր մրցանակ: Կառուցվելով մի դարաշրջանում, երբ ձևական արտաքին էր պահանջվում, մեծ ճեմասրահն ու լայն միջանցքները հնարավորություն են տալիս ներկաներին զգալ պահի շքեղությունն ու հմայքը:

Մյուս հետաքրքիր վայրը 1957 թ.-ին կառուցված  Մատենադարանն է, որը պարունակում է 23000 հնագույն ձեռագրերի, փաստաթղթերի և քարտեզների հայտնի հավաքածուն: Այս տաճարի նմանվող գրքերի պահոցի հիմքում Մեսրոպ Մաշտոցի արձանն է, որը 405-ին ստեղծել է հայկական այբուբենը:

1915 թ. Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն հայերի կոտորածը,  ինչպես նաև նախորդ տեղահանություններն ու զանգվածային սպանությունները հիշատակող Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը ներկայացնում են աշխարհի ամենասարսափելի վայրագություններից մեկը փաստող տեքստերի և լուսանկարների հզոր ցուցահանդեսը: Միացյալ Նահանգների քառասունութ նահանգներ և քաղաքապետարաններ ճանաչում են ցեղասպանությունը, սակայն այն դեռ պետք է ճանաչվի ազգային հիմունքներով: Ակնհայտ է, որ դա կապված է Ամերիկայի հետ ռազմավարական դաշինքի մեջ գտնվող Թուրքիայի հետ, որը հրաժարվում է ճանաչել իր ձեռքով արած ցեղասպանությունը:

Արարատ կոնյակի գործարան կարճատև էքսկուրսիան բավական հետաքրքիր էր: Ընկերությունը կոնյակ է արտադրում 1887 թվականից: Էքսկուրսիան ընդգրկում էր կոնյակագործության գործընթացն ու ընկերության պատմությունը: Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը Յալթայում օգտագործել են Արարատի «Դվին» կոնյակը: Չնայած այդ տեսակի կոնյակն այլևս չի արտադրվում, մեզ տեղեկացրին, որ դա Չերչիլի սիրելի խմիչքն էր, և  նա սովորաբար պատվիրում էր տարեկան 400 շիշ:

1 միլիոն բնակչություն ունեցող Երևանում ներկայումս շինարարական բում է և դժվար է լուսանկարել՝ առանց հետին պլանում վերամբարձ կռունկի: Այս ծրագրերի մեծ մասի ֆինանսավորումը ստացվում է սփյուռքից: Դրանք ամերիկահայեր Ջեյմս Թուֆենկյանն է, Հովանյան ձեռնարկությունները և հանգուցյալ գործարարը ու բարերար Քըրք Քըրքորյանը:

Հոգևոր ճարտարապետություն

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որ 301 թ.-ին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական ​​կրոն: Այսօր  էթնիկ հայերի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու անդամներ են: Այն կոչվում է առաքելական, քանի որ հավատում է, որ քրիստոնեությունը Հայաստան բերեցին Հիսուսի աշակերտներ Բարդուղիմեոսը և Թադեոսը:

Խոր Վիրապ (խոր զնդան) վանական համալիրը Արարատ լեռանը նայող իր ցնցող տեսարանով հանդիսանում է երկրի կարևորագույն պատմական վայրերից մեկը: Այս տարածքում գտնվող շինությունները 6-րդ դարից սկսած բազմիցս վերակառուցվել են:

Հեթանոս Տրդատ III թագավորն իր օգնական Գրիգոր Լուսավորչին 13 տարի բանտարկել է այս վանքի զնդանում: Երբ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորիչը, հետագայում` հովանավոր սուրբը, թագավորին բուժեց իր հիվանդություններից, ազատ արձակվեց, իսկ թագավորն ընդունեց քրիստոնեությունը:

Նորավանք (նշանակում է «նոր» «վանք») Հայաստանում ամենահայտնի վայրերից է: Կեսօրից հետո հարակից ժայռերի կարմիր գույնն ավելի է ընդգծվում, երկու եկեղեցիների` Սուրբ Կարապետի (մոտ 1300թ.) և Սբ. Աստվածածնի (1339թ.) կարմիր-ոսկեգույն քարերը ստանում են մայր մտնող արևի լուսավորությունը:

9-րդ դարի Տաթևի վանական համալիրը մոտ է իրանական սահմանին, գտնվում է Որոտան գետի կիրճին նայող բազալտե բարձրավանդակի վրա: Գեղեցիկ է վանական համալիրին աշխարհում ամենաերկար ճոպանուղիով՝ «ՏաԹևեր»-ով մոտենալը: Հարյուր ոտնաչափ ներքևում գտնվող կիրճի վրայով ուղևորությունը  վախկոտների ու սրտից թույլ մարդկան համար չէ:

9-րդ դարի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում է 11-րդ դարի Սուրբ Գրիգոր մատուռի կողքին: Իր ծաղկման շրջանում այստեղ ապրել և աշխատել է ավելի քան 600 վանական, իսկ համալիրը ներառել է Տաթևի միջնադարյան համալսարանը: Համալիրը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Մենք այցելեցինք նաև 1240 թ.-ին կառուցված Գանձասարի վանք: Լեգենդի համաձայն, այն կառուցվել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա: Հաղպատի վանքը, որը հիմնադրվել է 976 թվականին, նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Համալիրը բաղկացած է փոխկապակցված, ներդաշնակ կառույցներից: Դրա խաչքարերը  բավականին արտասովոր են: Փոքրիկ, գողտրիկ Դադիվանքը վերանորոգվում էր: Երբ այցելեցինք, նոր էին վերականգնել մատուռի որմնանկարները:

Ճանապարհին կանգ առանք 6.100-ամյա «Արենի-1» գինու գործարանում, որը հայտնաբերել են հայ և իռլանդացի հնագետները: 2007 թվականին քարանձավային համալիրում գտել էին խաղողի սերմեր, ճզմած խաղող և գինու տարա:

Արցախը (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի վիճելի տարածք է, այժմ՝ անկախ պետություն, որը չի ճանաչվում որևէ մեկի կողմից: Բնակիչները հայեր են: Մենք մնացել ենք մայրաքաղաք Ստեփանակերտում, որն ունի թանգարան, բացօթյա շուկա, գեղեցիկ փողոցների երկայնքով կառուցված կառավարական շենքեր ու հյուրանոցներ:

Հետդարձի ճանապարհին մտանք Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի քարանձավային կացարանները: Այս քարանձավներում տեղացիներն ապրել են մինչև 1950-ական թվականները: Այսօր տեղական ֆերմերները դրանք օգտագործում են որպես  պահեստ:

Մեր ուղևորության վերջում այցելեցինք Գառնիի տաճար, որը կառուցվել է 1-ին դարում և Հայաստանում միակ հեթանոսական ​​տաճարն է, 7-րդ դարում կառուցված «Զվարթնոց» տաճարի ավերակները:

Գեղարդի վանքը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածք է, կոչվում է «Նիզակի վանք», քանի որ նիզակը, որով Հիսուսին վիրավորել էին խաչելության ժամանակ, առաքյալ Հուդան բերել էր Հայաստան: Գեղարդը պահում են Էջմիածնի գանձարանում: Կրոնական այդ համալիրը հայերի համար Հայաստանի Վատիկանն է:

Այս ուղևորության շրջանակը հսկայական էր, դա ավելին էր, քան պարզապես հաճելի էքսկուրսիան: Մեր խումբը բաղկացած էր ճարտարապետներից, պատմաբաններից, հետաքրքրասեր զբոսաշրջիկներից ու մի քանի հայերից:

Հայաստանը խաչմերուկում գտնվող երկիր է: Այս տարի քաղաքացիները ժողովրդավար ձևով նոր ղեկավար ընտրեցին թերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Նա վերջերս՝ հոկտեմբերի 16-ին, հրաժարական տվեց, որպեսզի ստիպի ցրել խորհրդարանն ու նշանակել ԱԺ ընտրություն, որը կերաշխավորի «ժողովրդի կամքի ազատ արտահայտումը»:

Հայերը ճկուն մարդիկ են, նրանք ոգևորությամբ են ընդունում  ժողովրդավարությունը, մինչդեռ մենք, թվում է՝ նստել ու ֆիքսված փաստ ենք ընդունում, մինչդեռ մեր ազատությունը հեշտությամբ կարող է վերանալ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment