Ճակատագրի հեգնանք. ԱՄՆ-ում դեֆիցիտի առաջին ռեկորդը վերջին 12 տարում առաջին անգամ գրանցվել է այս տարի
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ մարդահամարի բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ առևտրային դեֆիցիտն այս տարի առաջին անգամ կգրանցի վերջին 12 տարիների ռեկորդը: 2006-ը դեֆիցիտի վերջին ռեկորդային տարին էր:
Ուշադրությանն արժանի
Գուցե ճակատագրի չար կատակն է, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում է ավարտվում առանց դեֆիցիտի տասնամյակը: Լինելով նախագահի թեկնածու, հետո էլ արդեն նախագահ, Թրամփը բարձրաձայնում էր դեֆիցիտի խնդիրն այլ երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում:
Ճիշտն ասած, այս ամենի մեջ Թրամփի մեղքի բաժինը քիչ է:
Կա երեք հիմնական գործոն:
Նախ, Չինաստանի հետ առևտրային պատերազմն իր փոքր, բայց արդյունավետ հետևանքն ունեցավ: Սա, իհարկե, մասամբ նաև նախագահի վերահսկողությունից է կախված:
Թեև ԱՄՆ-ում նավթի արտահանումը հունիսին ռեկորդային մակարդակի հասնելուց հետո վերջին երկու ամիսների ընթացքում հասավ զրոյի: Սոյայի արտահանումը նվազեց գրեթե 90 տոկոսով: Վերջին 30 ամիսների կտրվածքով՝ ավտոմեքենաների արտահանման մակարդակն ամենացածրն էր: Բջջային հեռախոսների, հագուստի, կահույքի ու մթերքի ամերիկյան գնումների դինամիկան չնվազեց՝ չնայած Թրամփի սահմանած սակագների:
Երկրորդ՝ նավթի անկայուն սակագին:
Թրամփը սրա հետ որևէ կապ չունի, առնվազն՝ ոչ անմիջական: Նավթը միշտ էլ պետության համար առջնային, երբեմն էլ արժեքով երկրորդ ամենակարևոր ներմուծվող ապրանքն է: ՀԻմա նավթի գինը կրկնակի բարձրացել է՝ վերջին երկու տարիների ամենացածր ցուցանիշի համեմատ: Սրա ազդեցությունն այդուհանդերձ մեղմվում է, քանի որ Միացյալ Նահանգներն ավելի շատ նավթ է արտահանում: Սեպտեմբերի տվյալով, նավթը ծավալով երրորդ արտահանվող ապրանքն էր ԱՄՆ-ում: Արտահանվող նավթի արժեքը վերջին երկու տարիների կտրվածքով աճել է ավելի քան 150 տոկոսով:
Եվ երրորդն ու ամենակարևորը՝ ԱՄՆ-ի տնտեսությունն ամուր է, այստեղ ծախսում է և՛ սպառողը, և՛ բիզնեսը: Թրամփն, իհարկե, կարող է պնդել, թե այսպիսով ուժեղացնում է տնտեսությունը, բայց, ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար էքսպանսիան սկսել էր նախորդ վարչակազմը: Պարադոքը հենց սա է:
Եթե Թրամփն իրոք ցանկանում է դեֆիցիտը կրճատել, ապա պետք է փորձի խնայողություն անել ու տնտեսությունը ոտքի հանել: Առևտրի պակասուրդը սովորաբար ավելանում է, երբ տնտեսությունը լավ վիճակում է, և հակառակը՝ այն նվազում է, երբ տնտեսության վիճակը վատ է:
Միաժամանակ Միացյալ Նահանգներն առևտրի պակասուրդի ռեկորդ կսահմանեն՝ առաջին անգամ հասցնելով այն 4 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները ռեկորդ են գրանցում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: