Ղարաբաղը հանցավորության միջազգային կենտրոն ներկայացնող նոր գիրք է հրատարակվել

Ղարաբաղը հանցավորության միջազգային կենտրոն ներկայացնող նոր գիրք է հրատարակվել

Հոդվածի առանցքում

  • Narco Karabakh վերնագրով գիրքը հրատարակվել է հունվարին: Այն ներկայացվում է որպես Ղարաբաղում երկարաժամկետ լրագրողական հետաքննության արդյունք: Գրքում ենթադրություններ են արվում, թե Ղարաբաղն այժմ մեկ այլ պատերազմի էպիկենտրոն է` թմրանյութերի, մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման, ինչպես նաև զենքի անօրինական արտադրության, ինչը աշխարհի տարբեր անկյուններում թեժացնում է հակամարտությունները: Գրքի ծագումը խորհրդավոր է, մի քանի առումով կասկածելի: Հեղինակը, այպես ասած, անվտանգության նկատառումներով, ներկայանում է կեղծանունով` Հարոլդ Քեյն:

Ուշադրությանն արժանի

 

Լեռնային Ղարաբաղը որպես թմրանյութերի, զենքի և մարդկանց վաճառքի կենտրոն ներկայացնող նոր գիրք է հրատարակվել: Բայց գրքի անհայտ ծագումն ու դժվար ապացուցելի մեղադրանքները ենթադրում են, որ սրանով ջանքեր են գործադրվում միջազգային մեդիայում սև PR տարածել հայկական ուժերի կողմից վերահսկվող Արցախի մասին:

Narco Karabakh վերնագրով գիրքը հրատարակվել է հունվարին: Այն ներկայացվում է որպես Ղարաբաղում երկարաժամկետ լրագրողական հետաքննության արդյունք: Գրքում ենթադրություններ են արվում, թե Ղարաբաղն այժմ մեկ այլ պատերազմի էպիկենտրոն է` թմրանյութերի, մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման, ինչպես նաև զենքի անօրինական արտադրության, ինչը աշխարհի տարբեր անկյուններում թեժացնում է հակամարտությունները:

Որպես ապացույց, գրքում մեջբերվում են մի քանի երկրների կառավարությունների, ՀԿ-ների, լրագրողների զեկույցները, թեև դրանցում հաճախ չկա այն տեղեկությունը, որը մեջբերված է գրքում: Այս աղբյուրները լրացնում են հեղինակի սեփական, հաճախ կասկածելի ուսումնասիրությունները: Գլուխներից մեկում  հեղինակը պնդում է, թե Ստեփանակերտում հանդիպել է Արցախի դե ֆակտո խորհրդարանի պատգամավորներից մեկին, որը հովանավորում է մարմնավաճառության բաց շուկա:

Գրքի ծագումը խորհրդավոր է, մի քանի առումով կասկածելի: Հեղինակը, այպես ասած, անվտանգության նկատառումներով, ներկայանում է կեղծանունով` Հարոլդ Քեյն: Նա պնդում է, որ 18 ամիս աշխատել է գիրքը պատրաստելու վրա, եղել է Մադրիդում, Մոսկվայում, Դոհայում, Բեյրութում, Փարիզում, Վաշիգտոնում, Սոֆիայում, Բաքվում, Ստամբուլում, Քաբուլում և Թբիլիսիիում, ինչպես նաև մի քանի անգամ այցելել է Երևան և Ստեփանակերտ: Բայց հայտնի չէ, թե ով է ֆինանսավորել նման թանկ ուսումնասիրությունն ու ճամփորդությունները: Գիրքն առաջարկում են ներբեռնել լավ դիզայնով մի կայքից, որտեղ նշված է, որ տպագիր տարբերակը վաճառքում կլինի փետրվարից: Կայքի գրանցման տեղեկությունները թաքցված են:

Գրքի առաջին էջին նշված է, որ տպագրվել է Նյուբերիի Simon Willis տպագրատանը, բայց Մեծ Բրիտանիայի կառավարության բիզնես ռեգիստրում նման տպագրատուն նշված չէ` ոչ Նյուբերիում, ոչ էլ այլ տեղ:

Գրքի թիրախը միջազգային լսարանն է և դրա թվիթերի էջը պարբերաբար թեգ է անում միջազգային մեդիային և կազմակերպություններին` փորձելով ուշադրության արժանանալ: Բայց այդ ջանքերը դեռ անհաջող են: Միայն Ադրբեջանի պրոկառավարական մեդիան է գրել այս գրիքի և դրա մեղադրանքների մասին:

Կուրիոզային է, որ գրքի թվիթերի էջի առաջին հետևորդը Թուրալ Գյանջալիևն է` Ադրբեջանի կառավարության հովանավորությունը վայելող և Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիներին ներկայացնող կազմակերպության նորանշանակ ղեկավարը: Գյանջալիևը նաև լայք է արել մի քանի թվիթեր:

Գրիքը հրատարակվեց զգայուն ժամանակահատվածում, երբ Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ երկխոսությունը վերականգնվում է: Այն հրատարակվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ճիշտ 5 օր անց: Իսկ հանդիպման ժամանակ նախարարները եկել էին աննախադեպ համաձայնության` բնակչություններին խաղաղութան պատրաստելու մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment